https://arm.sputniknews.ru/20260909/rd-zun-ukrainaji-mi-qani-shrjannerum-hardzakvel-e-razmakan-ev-lvogistik-objektneri-vra-106618684.html
ՌԴ ԶՈւ–ն Ուկրաինայի մի քանի շրջաններում հարձակվել է ռազմական և լոգիստիկ օբյեկտների վրա
ՌԴ ԶՈւ–ն Ուկրաինայի մի քանի շրջաններում հարձակվել է ռազմական և լոգիստիկ օբյեկտների վրա
Sputnik Արմենիա
Տեղական սոցցանցերը պայթյունների և հրդեհների կադրեր են հրապարակում։ 09.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-09T10:22+0400
2026-09-09T10:22+0400
2026-09-09T10:35+0400
ռուսաստան
ուկրաինա
տեսանյութեր
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/09/106624481_0:275:1255:980_1920x0_80_0_0_4ab16fd743ac8a2a8af27ee94027c815.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական ուժերը գիշերը և վաղ առավոտյան մի շարք հարվածներ են հասցրել Կիևում, Կիևի մարզում, Նիկոլաևում և Օդեսայի մարզում գտնվող օբյեկտներին։ Տեղական սոցցանցերը պայթյունների և հրդեհների կադրեր են հրապարակում։Կարևորը` այս ժամին.Կիևի Դարնիցկի շրջանում հարված է հասցվել «Ասկանիա-Պակ» ընկերության պահեստին։ Ռուսական կողմի տվյալներով՝ օբյեկտն օգտագործվել է ռազմական գույքի, անօդաչուների և դրանց բաղադրիչների պահման համար։ Հարվածից հետո տարածքում հրդեհ է բռնկվել։Կիևի մարզի Բելայա Ցերկով քաղաքում հարված է հասցվել «Եվրո Ֆուդ Սերվիս» ընկերության արտադրական տարածքներին։ Հարձակումից հետո օբյեկտում խոշոր հրդեհ է բռնկվել։Ռուսական կողմը հայտարարում է, որ թիրախը խոցվել է։Այս գիշեր հարվածներ են հասցվել նաև Նիկոլաևի ուղղությամբ։ Ռուսական կողմի տվյալներով՝ այնտեղ խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող օբյեկտը։ Հարձակման բնույթի և հետևանքների մասին մանրամասներ դեռևս հայտնի չեն։Բացի այդ, հարձակման է ենթարկվել Օդեսայի մարզի ուկրաինա–մոլդովաական սահմանին գտնվող «Ստարոկոզաչյե» անցակետը։ Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը հայտնել է, որ հարձակումից հետո անցակետը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Склады снова горят в Голосеевском районе Киева, сообщают местные группы
Sputnik Արմենիա
Склады снова горят в Голосеевском районе Киева, сообщают местные группы
2026-09-09T10:22+0400
true
PT0M30S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/09/106624481_0:157:1255:1098_1920x0_80_0_0_b53aa4a62b5069dbe75efacba3e29ec0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, տեսանյութեր, видео
ռուսաստան, ուկրաինա, տեսանյութեր, видео
ՌԴ ԶՈւ–ն Ուկրաինայի մի քանի շրջաններում հարձակվել է ռազմական և լոգիստիկ օբյեկտների վրա
10:22 09.09.2026 (Թարմացված է: 10:35 09.09.2026) Տեղական սոցցանցերը պայթյունների և հրդեհների կադրեր են հրապարակում։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական ուժերը գիշերը և վաղ առավոտյան մի շարք հարվածներ են հասցրել Կիևում, Կիևի մարզում, Նիկոլաևում և Օդեսայի մարզում գտնվող օբյեկտներին։ Տեղական սոցցանցերը պայթյունների և հրդեհների կադրեր են հրապարակում։
Կիևի Դարնիցկի շրջանում հարված է հասցվել «Ասկանիա-Պակ» ընկերության պահեստին։ Ռուսական կողմի տվյալներով՝ օբյեկտն օգտագործվել է ռազմական գույքի, անօդաչուների և դրանց բաղադրիչների պահման համար։ Հարվածից հետո տարածքում հրդեհ է բռնկվել։
Եվս մեկ օբյեկտ է հարձակման ենթարկվել Ուկրաինայի մայրաքաղաքի Գոլոսեևսկի շրջանում։ Ռուսական կողմը նշում է, որ երկրորդ հարվածը հասցվել է Ուկրաինայի զինված ուժերի շահերում օգտագործվող լոգիստիկ կենտրոնին։
Կիևի մարզի Բելայա Ցերկով քաղաքում հարված է հասցվել «Եվրո Ֆուդ Սերվիս» ընկերության արտադրական տարածքներին։ Հարձակումից հետո օբյեկտում խոշոր հրդեհ է բռնկվել։
Ռուսական կողմը հայտարարում է, որ թիրախը խոցվել է։
Այս գիշեր հարվածներ են հասցվել նաև Նիկոլաևի ուղղությամբ։ Ռուսական կողմի տվյալներով՝ այնտեղ խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող օբյեկտը։ Հարձակման բնույթի և հետևանքների մասին մանրամասներ դեռևս հայտնի չեն։
Բացի այդ, հարձակման է ենթարկվել Օդեսայի մարզի ուկրաինա–մոլդովաական սահմանին գտնվող «Ստարոկոզաչյե» անցակետը։ Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը հայտնել է, որ հարձակումից հետո անցակետը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։