https://arm.sputniknews.ru/20260909/pashinjany-meknum-e-pariz-hajtni-e-te-inchu-106615894.html
Փաշինյանը մեկնում է Փարիզ. հայտնի է, թե ինչու
Փաշինյանը մեկնում է Փարիզ. հայտնի է, թե ինչու
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն։ Տեղեկությունը հայտնել է նրա մամուլի խոսնակ... 09.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-09T09:00+0400
2026-09-09T09:00+0400
2026-09-09T09:37+0400
նիկոլ փաշինյան
ֆրանսիա
փարիզ
տիեզերակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0a/85632009_0:68:1440:878_1920x0_80_0_0_54c1092cbf16489b4c5eb2566d437560.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն։ Տեղեկությունը հայտնել է նրա մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։«Վարչապետը Փարիզում կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին»,–սոցցանցում գրել է նա:Փաշինյանի հետ միասին, իր աշխատակազմից բացի, Փարիզ են մեկնում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Գևորգ Մանթաշյանը։Sputnik Արմենիան հարցում է ուղարկել կառավարություն՝ պարզելու, թե ինչու Փաշինյանի այցելությունների համար կառավարական ինքնաթիռ չի օգտագործվել (վարչապետը մի քանի անգամ այցելել է FlyOne ինքնաթիռով)։Կառավարությունից դեռևս չեն արձագանքել մեր հարցմանը։Նիկոլ Փաշինյանը Փարիզ աշխատանքային այցի շրջանակում հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:Նշենք, որ Միջազգային տիեզերական գագաթնաժողովի նպատակն է քննարկել տիեզերական արդյունաբերության, կրող հրթիռների և արբանյակային խմբավորումների ուղեծիր դուրսբերման ոլորտում միջազգային համագործակցության հեռանկարները:Փաշինյանը հրավիրվել և մասնակցում է գագաթնաժողովին՝ երկկողմ և բազմակողմ շփումների շրջանակում:
ֆրանսիա
փարիզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0a/85632009_0:0:1280:960_1920x0_80_0_0_bbe337b2c9ebbd80bed07d77372385aa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ֆրանսիա, փարիզ, տիեզերակայան
նիկոլ փաշինյան, ֆրանսիա, փարիզ, տիեզերակայան
Փաշինյանը մեկնում է Փարիզ. հայտնի է, թե ինչու
09:00 09.09.2026 (Թարմացված է: 09:37 09.09.2026) ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն։ Տեղեկությունը հայտնել է նրա մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։
«Վարչապետը Փարիզում կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին»,–սոցցանցում գրել է նա:
Նիկոլ Փաշինյանն էլ տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ Փարիզ է մեկնում սովորական չվերթով, էկոնոմ կլասով այլ ոչ թե կառավարական ինքնաթիռով։
Փաշինյանի հետ միասին, իր աշխատակազմից բացի, Փարիզ են մեկնում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Գևորգ Մանթաշյանը։
Sputnik Արմենիան հարցում է ուղարկել կառավարություն՝ պարզելու, թե ինչու Փաշինյանի այցելությունների համար կառավարական ինքնաթիռ չի օգտագործվել (վարչապետը մի քանի անգամ այցելել է FlyOne ինքնաթիռով)։
Կառավարությունից դեռևս չեն արձագանքել մեր հարցմանը։
Նիկոլ Փաշինյանը Փարիզ աշխատանքային այցի շրջանակում հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Նշենք, որ Միջազգային տիեզերական գագաթնաժողովի նպատակն է քննարկել տիեզերական արդյունաբերության, կրող հրթիռների և արբանյակային խմբավորումների ուղեծիր դուրսբերման ոլորտում միջազգային համագործակցության հեռանկարները:
Փաշինյանը հրավիրվել և մասնակցում է գագաթնաժողովին՝ երկկողմ և բազմակողմ շփումների շրջանակում: