https://arm.sputniknews.ru/20260909/hh-qaghaqaciutjun-stanalu-ev-dranic-hrazharvelu-turqery-karvogh-en-510-angam-bardzranal-106624641.html
ՀՀ քաղաքացիություն ստանալու տուրքը կարող է բաձրանալ 5, դրանից հրաժարվելը` 10 անգամ
ՀՀ քաղաքացիություն ստանալու տուրքը կարող է բաձրանալ 5, դրանից հրաժարվելը` 10 անգամ
Sputnik Արմենիա
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ըստ վիճակագրության՝ տարեցտարի աճում է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմումների քանակը։ 09.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-09T13:07+0400
2026-09-09T13:07+0400
2026-09-09T13:48+0400
անձնագիր
քաղաքացի
քաղաքացիություն
հայաստան
տուրք
պետական տուրք
ներքին գործերի նախարարություն (նգն)
նախագիծ
https://cdn.am.sputniknews.ru/img/1669/92/16699253_0:85:1600:985_1920x0_80_0_0_a296f783eb0087f0472ea681b41af9c6.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքի դրույքաչափը սահմանել 250 000 դրամ՝ գործող 50 000 դրամի փոխարեն, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 1,500,000 դրամ՝ գործող 150,000 դրամի փոխարեն։ Նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում` e-draft.am–ում։Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ըստ վիճակագրության՝ տարեցտարի աճում է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմումների քանակը. 2021թվականի հունվարի 1–ից մինչև 2026թվականի օգոստոսի 31–ը ՀՀ քաղաքացիություն ստացել են 110 հազար 219 անձ, իսկ նույն ժամանակահատվածում «099» ծածկագրով անձնագիր ստացել են 108 հազար 2 անձ։ Վերջին 15 տարվա թվային վերլուծությունները ցույց են տալիս, որ տարեկան ՀՀ քաղաքացիություն ստացել է շուրջ 250․000 անձ, որոնց մեծ մասը երբևէ Հայաստանում մշտական բնակություն չի հաստատել։Ըստ ՆԳՆ–ի `առաջարկվող կարգավորումները կնպաստեն իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրների և հնարավոր ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաև քաղաքացիության ինստիտուտի նկատմամբ հանրային և ինստիտուցիոնալ վստահության ամրապնդմանը։«Ահա այսպիսի վերաբերմունք». ինչու է Նորատ Տեր-Գրիգորյանցը հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1669/92/16699253_88:0:1512:1068_1920x0_80_0_0_39d106073c688f60c43edaa57fa039a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անձնագիր, քաղաքացի, քաղաքացիություն, հայաստան, տուրք, պետական տուրք, ներքին գործերի նախարարություն (նգն), նախագիծ
անձնագիր, քաղաքացի, քաղաքացիություն, հայաստան, տուրք, պետական տուրք, ներքին գործերի նախարարություն (նգն), նախագիծ
ՀՀ քաղաքացիություն ստանալու տուրքը կարող է բաձրանալ 5, դրանից հրաժարվելը` 10 անգամ
13:07 09.09.2026 (Թարմացված է: 13:48 09.09.2026) Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ըստ վիճակագրության՝ տարեցտարի աճում է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմումների քանակը։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքի դրույքաչափը սահմանել 250 000 դրամ՝ գործող 50 000 դրամի փոխարեն, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 1,500,000 դրամ՝ գործող 150,000 դրամի փոխարեն։ Նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում` e-draft.am–ում։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ըստ վիճակագրության՝ տարեցտարի աճում է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմումների քանակը. 2021թվականի հունվարի 1–ից մինչև 2026թվականի օգոստոսի 31–ը ՀՀ քաղաքացիություն ստացել են 110 հազար 219 անձ, իսկ նույն ժամանակահատվածում «099» ծածկագրով անձնագիր ստացել են 108 հազար 2 անձ։ Վերջին 15 տարվա թվային վերլուծությունները ցույց են տալիս, որ տարեկան ՀՀ քաղաքացիություն ստացել է շուրջ 250․000 անձ, որոնց մեծ մասը երբևէ Հայաստանում մշտական բնակություն չի հաստատել։
«Այս հանգամանքը նվազեցնում է քաղաքացիության ինստիտուտի բովանդակային նշանակությունը և պահանջում է օրենսդրական մոտեցումների վերանայում, քանի որ քաղաքացիությունը ոչ միայն արտոնություն կամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու հնարավորություն է, այլ ենթադրում է պետության սահմանադրական արժեքների ընդունում, իրավունքների, պետության նկատմամբ պարտավորությունների կրում։ Հետևաբար, բնական է, որ քաղաքացիություն ստանալ ցանկացող անձը որոշակի ժամանակահատված ապրի Հայաստանում, ծանոթանա երկրին, ձևավորի սոցիալական կապեր և փաստացի մասնակցի հասարակական կյանքին»,–նշված է նախագծում։
Ըստ ՆԳՆ–ի `առաջարկվող կարգավորումները կնպաստեն իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրների և հնարավոր ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաև քաղաքացիության ինստիտուտի նկատմամբ հանրային և ինստիտուցիոնալ վստահության ամրապնդմանը։