https://arm.sputniknews.ru/20260909/hajkakan-aek-i-shahagvortsman-zhamkety-karvogh-e-erkaradzgvel-minchev-2041-tvakany-glkhavvor-tnoren-106627100.html
Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2041 թվականը. գլխավոր տնօրեն
Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2041 թվականը. գլխավոր տնօրեն
Sputnik Արմենիա
Կայանի երկարատև դադարի ընթացքում սարքավորումների կարևոր հանգույցներ են վերանորոգվել և փոխարինվել։ 09.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-09T14:14+0400
2026-09-09T14:14+0400
2026-09-09T14:15+0400
հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ)
«ռոսատոմ»
էդուարդ մարտիրոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0d/105757281_0:69:1620:980_1920x0_80_0_0_a842bfb1b8b4f2ce85d2a62d99da8e0d.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Հայկական ԱԷԿ-ում առանձին հաշվարկներ են կատարվում՝ աշխատանքը մինչև 2041 թվականը երկարացնելու հեռանկարով։ Այս մասին հայտարարել է Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը՝ ատոմային ոլորտում կրիտիկական գիտելիքների պահպանման և փոխանցման հարցերի վերաբերյալ սեմինարի ժամանակ, որը տեղի է ունենում Երևանի «ՀայԱտոմ» գիտահետազոտական ինստիտուտում։Այժմ, հիշեցրել է նա, ուսումնասիրվում է կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը, իսկ եթե հնարավոր է, նաև ավելի երկար ժամանակով երկարաձգելու հնարավորությունը։Նա նշել է, որ ԱԷԿ-ի գործող լիցենզիան ուժի մեջ է մինչև 2031 թվականը։Մարտիրոսյանը նշել է, որ այս տարի՝ ատոմակայանի երկարատև դադարի ընթացքում (153 օր՝ սովորական 45-50-ի փոխարեն – խմբ.), սարքավորման կարևոր հանգույցներ են վերանորոգվել և փոխարինվել։2026 թվականի վերանորոգման շրջանակներում, որը տևել է մոտ հինգ ամիս և ավարտվել վերջերս, Ռուսաստան են ուղարկվել ռեակտորի կմախքից վերցված մետաղական նմուշներ։ Ճառագայթման ազդեցության տակ դրանց մաշվածության (նեյտրոնային փխրունության) աստիճանը որոշելով՝ հնարավոր կլինի գնահատել ամբողջ ատոմակայանի աշխատանքային ռեսուրսը։Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԷԿ-ի շահագործման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2046 թվականը՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնությամբ։Ատոմային ոլորտում կրիտիկական գիտելիքների պահպանման և փոխանցման հարցերի վերաբերյալ սեմինարը կազմակերպել են Ատոմային էներգետիկայի և արդյունաբերության վետերանների միջազգային միությունը, ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան և «ՀայԱտոմ» գիտահետազոտական ինստիտուտը։«Թող Ադրբեջանը չմտահոգվի». Հայկական ԱԷԿ–ի ղեկավարը պատասխանել է Ալիևի հայտարարություններին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0d/105757281_121:0:1561:1080_1920x0_80_0_0_bc952ccbc0a97d5623be8217c7ab8231.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ), «ռոսատոմ», էդուարդ մարտիրոսյան
հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ), «ռոսատոմ», էդուարդ մարտիրոսյան
Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2041 թվականը. գլխավոր տնօրեն
14:14 09.09.2026 (Թարմացված է: 14:15 09.09.2026) Կայանի երկարատև դադարի ընթացքում սարքավորումների կարևոր հանգույցներ են վերանորոգվել և փոխարինվել։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Հայկական ԱԷԿ-ում առանձին հաշվարկներ են կատարվում՝ աշխատանքը մինչև 2041 թվականը երկարացնելու հեռանկարով։ Այս մասին հայտարարել է Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը՝ ատոմային ոլորտում կրիտիկական գիտելիքների պահպանման և փոխանցման հարցերի վերաբերյալ սեմինարի ժամանակ, որը տեղի է ունենում Երևանի «ՀայԱտոմ» գիտահետազոտական ինստիտուտում։
Այժմ, հիշեցրել է նա, ուսումնասիրվում է կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը, իսկ եթե հնարավոր է, նաև ավելի երկար ժամանակով երկարաձգելու հնարավորությունը։
«Մենք դիտարկում ենք 2041 թվականը և հաշվի առնելով այդ ամսաթիվը առանձին գնահատումներ ենք անում», – ասել է Մարտիրոսյանը։
Նա նշել է, որ ԱԷԿ-ի գործող լիցենզիան ուժի մեջ է մինչև 2031 թվականը։
Մարտիրոսյանը նշել է, որ այս տարի՝ ատոմակայանի երկարատև դադարի ընթացքում (153 օր՝ սովորական 45-50-ի փոխարեն – խմբ.), սարքավորման կարևոր հանգույցներ են վերանորոգվել և փոխարինվել։
2026 թվականի վերանորոգման շրջանակներում, որը տևել է մոտ հինգ ամիս և ավարտվել վերջերս, Ռուսաստան են ուղարկվել ռեակտորի կմախքից վերցված մետաղական նմուշներ։ Ճառագայթման ազդեցության տակ դրանց մաշվածության (նեյտրոնային փխրունության) աստիճանը որոշելով՝ հնարավոր կլինի գնահատել ամբողջ ատոմակայանի աշխատանքային ռեսուրսը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԷԿ-ի շահագործման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2046 թվականը՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնությամբ։
Ատոմային ոլորտում կրիտիկական գիտելիքների պահպանման և փոխանցման հարցերի վերաբերյալ սեմինարը կազմակերպել են Ատոմային էներգետիկայի և արդյունաբերության վետերանների միջազգային միությունը, ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան և «ՀայԱտոմ» գիտահետազոտական ինստիտուտը։