https://arm.sputniknews.ru/20260909/chest-talu-dzevy-kpvokhvi-inch-en-hajtnum-pn-ic-106616546.html
«Չեստ» տալու ձևը կփոխվի՞. ինչ են հայտնում ՊՆ-ից
«Չեստ» տալու ձևը կփոխվի՞. ինչ են հայտնում ՊՆ-ից
Sputnik Արմենիա
Այժմ զինվորական ողջույնը տալիս են ձեռքը գլխարկին մոտեցնելով: 09.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-09T09:18+0400
2026-09-09T09:18+0400
2026-09-09T09:23+0400
զինվորական
սուրեն պապիկյան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0b/62370718_0:88:1279:807_1920x0_80_0_0_6d5a2424080f6711a8b41eff548f408f.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԶՈւ զինվորականներին հրահանգված է այսուհետ «չեստ տալ» պատիվ առնել առանց զինվորական գլխարկի, ինչպես ՆԱՏՕ-ի բանակում է ընդունված: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը: «Հրապարակի» տեղեկություններով՝ հայկական բանակը ՆԱՏՕ-ի բանակի չափանիշներին նմանեցնելու փորձերից մեկն էլ «չեստ տալու» մասին է: Նախկինում զինվորական ողջույնը տալիս էին ձեռքը գլխարկին մոտեցնելով, հիմա պետք է գլխարկը հանեն և ձեռքը գլխին մոտեցնեն։Sputnik Արմենիային պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ առայժմ դեռ նման քննարկումներ են ընթանում, բայց որոշում չկա:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0b/62370718_43:0:1236:895_1920x0_80_0_0_2a90f5987ade00c23f16cbaf6f0488d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զինվորական, սուրեն պապիկյան, հհ պաշտպանության նախարարություն (պն)
զինվորական, սուրեն պապիկյան, հհ պաշտպանության նախարարություն (պն)
«Չեստ» տալու ձևը կփոխվի՞. ինչ են հայտնում ՊՆ-ից
09:18 09.09.2026 (Թարմացված է: 09:23 09.09.2026) Այժմ զինվորական ողջույնը տալիս են ձեռքը գլխարկին մոտեցնելով:
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԶՈւ զինվորականներին հրահանգված է այսուհետ «չեստ տալ» պատիվ առնել առանց զինվորական գլխարկի, ինչպես ՆԱՏՕ-ի բանակում է ընդունված: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր, որ ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) առաջին մակարդակի ինքնագնահատման գործընթաց։ Պապիկյանը փորձում է ներկայացնել, որ հայկական բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին հասնելու ճանապարհին է»,- գրում է թերթը:
«Հրապարակի» տեղեկություններով՝ հայկական բանակը ՆԱՏՕ-ի բանակի չափանիշներին նմանեցնելու փորձերից մեկն էլ «չեստ տալու» մասին է: Նախկինում զինվորական ողջույնը տալիս էին ձեռքը գլխարկին մոտեցնելով, հիմա պետք է գլխարկը հանեն և ձեռքը գլխին մոտեցնեն։
Sputnik Արմենիային պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ առայժմ դեռ նման քննարկումներ են ընթանում, բայց որոշում չկա: