Ազգային գրադարանում ընթերցասրահ է բացվել սահմանափակ կարողություններով ընթերցողների համար

© Photo : official site of MESCS of RA
Բաժանորդագրվել
Ընթերցասրահում կան ձայնագրքեր, Բրայլյան գրատիպով և այլընտրանքային հրատարակություններ, ինչպես նաև տեղեկատվությունը տարբեր ձևաչափերով հասանելի դարձնող տեխնոլոգիական լուծումներ։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային գրադարանի առաջին հարկում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար նախատեսված «Աջակից ընթերցասրահը»։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար նախատեսված «Աջակից ընթերցասրահի» բացումը Հայաստանի ազգային գրադարանում
© Photo : official site of MESCS of RA
Գերատեսչությունից հայտնել են, որ այն ստեղծվել է ամերիկահայ գրադարանավար Ծիածան (Ջիա) Այվազյանի կտակի համաձայն և հարմարեցված է տարբեր կարիքներ ունեցող ընթերցողների համար։

Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար նախատեսված «Աջակից ընթերցասրահի» բացումը Հայաստանի ազգային գրադարանում
© Photo : official site of MESCS of RA
Ըստ նախարարության` ընթերցասրահում կան ձայնագրքեր, Բրայլյան գրատիպով և այլընտրանքային հրատարակություններ, ինչպես նաև տեղեկատվությունը տարբեր ձևաչափերով հասանելի դարձնող տեխնոլոգիական լուծումներ։

Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար նախատեսված «Աջակից ընթերցասրահը» Հայաստանի ազգային գրադարանում
© Photo : official site of MESCS of RA
Բացմանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ սահմանափակ կարողություններով անձանց համար հավասար հնարավորությունների ստեղծումը կառավարության առաջնահերթություններից է։

Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար նախատեսված «Աջակից ընթերցասրահի» բացումը Հայաստանի ազգային գրադարանում
© Photo : official site of MESCS of RA
Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն էլ ընդգծել է, որ գրադարանային ծառայությունների հասանելիությունն այս խմբի համար առաջնային նշանակություն ունի։
Ծիածան Այվազյանը նախկինում Ազգային գրադարանին նվիրաբերել է շուրջ 11 հազար միավոր գրականություն։ Հայ գրադարանավարների հետ համագործակցության և ոլորտում ունեցած ավանդի համար նա 1991 թվականին պարգևատրվել է Ազգային գրադարանի «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալով։