00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
2 ր
Ուղիղ եթեր
09:31
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:40
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Վիզաների ազատականացումը «լապշա» է, որ ԵՄ–ն կախում է մեր ականջներին. Վահագն Մելիքյան

© SputnikՎահագն Մելիքյանը
Վահագն Մելիքյանը - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2026
Վահագն Մելիքյանը
Բաժանորդագրվել
Եվրոպացի պաշտոնյայի հայտարարությունը ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղարը կապում է նաև Նիկոլ Փաշինյանի` Մոսկվա կատարելիք այցի հետ` նշելով, որ սա Եվրոպայից նախազգուշացում է, որ «հանկարծ չշշկռվի»։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. Բրյուսելից հնչած հայտարարությունը` Հայաստանի համար վիզաների ազատականացման մասին, որևէ նոր բան չի բերել, ընդամենը հերթական անգամ արդեն եվրոպացիների շուրթերով ապացուցել է այն, ինչի մասին վերլուծաբանները, քաղաքագետներն անընդհատ խոսել են, որ սա ընդամենը առասպել է, լապշա, որ կախում են մեր ականջներին` նախընտրական խոստումներով, իրենց քարոզչական մեքենաներով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։
Սեպտեմբերի 7-ին Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինիոն ասել էր, որ դեռ չի կարող ասել, թե Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմ երբ կարող է սահմանվել։ Հարցին, թե հնարավո՞ր է վիզայի ազատականացում ակնկալել մինչև 2029 թվականը` Պինիոն պատասխանել է, որ դեռ շատ վաղ է կանխատեսել, թե արդյոք 2029 թվականը կամ այլ տարեթիվ կդառնա վիզայի ազատականացման ժամկետ։
Մելիքյանը նկատում է, որ այն, ինչ կատարվում է ՀՀ-ԵՄ հարաբերություններում ամբողջությամբ քաղաքական հարթության մեջ է. «Ստանդարտները, չափորոշիչները, մարդու իրավունքների համատարած ոտնահարումները, այն խայտառակ իրավիճակը, որ այսօր տեղի է ունենում «ժողովրդավարության բաստիոնում» բացարձակ ազդեցություն չունեն եվրոպական այն շրջանակների վրա, որոնք քաղաքական ուղղակի հարթության մեջ են դիտարկում խնդիրը։ Քաղաքական հարթությունը մեկն է` որքան կհեռանաք Ռուսաստանից, այնքան կփորձենք ձեզ ավելի Եվրոպային մոտ տեսնել»,– ասում է դիվանագետը։
Եվրոպացի պաշտոնյայի հայտարարությունը Վահագն Մելիքյանը կապում է նաև Նիկոլ Փաշինյանի` Մոսկվա կատարելիք այցի հետ` նշելով, որ սա Եվրոպայից նախազգուշացում է, որ «հանկարծ չշշկռվի»։
«Սա այն գինն է, որ ՀՀ գործող իշխանություններն անընդհատ պիտի վճարեն։ Ցանկացած թեթև տեղաշարժ անմիջապես նման արձագանքի պիտի ստանա Բրյուսելից»,– ասում է մեր զրուցակիցը` միաժամանակ համոզմունք հայտնելով, որ ԵՄ պաշտոնյաների հայտարարություններն ընդամենը բառեր ու նախադասություններ են, իսկ իրականության մեջ դրանք երբեք միս ու արյուն չեն ստանալու։
Հիշեցնենք` հուլիսին Երևանում վարչապետ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հույս էր հայտնել, որ Եվրամիության հետ վիզաների ազատականացմանը կարելի է հասնել 2029 թ.–ին։ Իսկ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները նշել էին ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման հնարավոր ժամկետներ` սկզբում խոսքը վերաբերում էր 2028-ին, ավելի ուշ՝ 2029-ին։
Լրահոս
0