00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
2 ր
Ուղիղ եթեր
09:31
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:40
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ո՞ւմ համար է Լավրովը ոտանավորներ գրում և մտերի՞մ է Պուտինի հետ. հարցազրույց նախարարի հետ

© Сама МеньшоваКадр из программы на канале "Сама Меньшова" с главой МИД России Сергеем Лавровым
Кадр из программы на канале Сама Меньшова с главой МИД России Сергеем Лавровым - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2026
Բաժանորդագրվել
Յուլյա Մենշովայի հետ հարցազրույցում Ռուսաստանի գլխավոր դիվանագետը խոսել է ոչ միայն քաղաքականության, այլև սպորտի նկատմամբ իր հետաքրքրության, դիվանագիտության առանձնահատկությունների և ՌԴ նախագահի հետ իր հարաբերությունների մասին։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ մինչ օրս շնորհավորական բանաստեղծություններ է գրում ընկերների համար, սակայն պոեզիային այնքան ժամանակ չի հատկացնում, որքան նախկինում։
Սեպտեմբերի 1-4-ն անցկացվող Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ Լավրովը պատմել է, որ բանաստեղծություններ սկսել է գրել երիտասարդ հասակում, երբ դեռ 16 տարեկան էր։
«Երբ ընկերներիս հոբելյաններ են լինում կամ ինչ–որ կարևոր օրեր, շնորհավորանքներ եմ հորինում։ Դրանք արդեն անձնական բնույթ կրող բանաստեղծություններ են», – ասել է նախարարը « Сама Меньшова» առցանց նախագծին տված հարցազրույցի ժամանակ։

Դիվանագիտության մասին

Խոսելով այն մասին, թե արդյոք դիվանագետը միշտ պետք է զսպի իր հույզերը, նա նշել է, որ դիվանագիտության մեջ ունիվերսալ դասագիրք լինել չի կարող։
«Մի իրավիճակում պետք է նստես և ժպտաս, մյուսում՝ աչքով անես, երրորդում՝ շրջվես ու քթիդ տակ ինչ-որ բան «փնթփնթաս»։ Դա չեն սովորեցնում։ Դա պարզապես գալիս է գործնական կյանքի, դիվանագիտական ​​աշխատանքի ընթացքում», – ասել է ՌԴ արտգործնախարարը։
Նախարարը նաև մեկնաբանել է 2015 թվականից մի դեպք, երբ մամուլի ասուլիսի ժամանակ նա հազիվ լսելի կերպով մի բառ է արտաբերել, որը ակնթարթորեն տարածվել է։ «Դա որոշակի իրավիճակում որոշակի զգացմունքների բնական արտահայտում էր։ Ոչ, ես չեմ զղջում դրա համար։ Դա ռուսերեն լեզվի մի մասն է։ Թեպետ, «դեբիլը» օտար բառ է», – հավելել է նա։

Արդյո՞ք մտերիմ է Պուտինի հետ

Լավրովը պատմել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իրենց կարելի է ընկերներ համարել այն իմաստով, որ նույն գործ են անում, վստահում են միմյանց և փոխադարձ աջակցություն են ցուցաբերում։
«Մենք ընդհանուր գործ ենք անում, մեզ վստահում է մեր ժողովուրդը։ Եվ դա շատ պարտավորեցնում է։ Ուստի, եթե բարեկամություն ասելով նկատի ունեք համատեղ աշխատանքը, որտեղ յուրաքանչյուրը վստահում է դիմացինին և ձգտում է աջակցել, ապա այո՛», – ասել է դիվանագետը։

Արևմտյան քաղաքական գործիչների մասին

Լավրովը մատնանշել է արևմտյան քաղաքական գործիչների և դիվանագետների մակերեսային լինելու միտում, քանի որ Արևմուտքում այլևս վառ անհատականություններ հարկավոր չեն, նրանց «գորշ, հնազանդ անհատներ» են անհրաժեշտ։
«Ես կասեի, որ հավանաբար XXI դարի սկզբին, երբ հեռանում էին հայտնի գործիչները` Ժակ Շիրակը և Գերհարդ Շրյոդերը, ինչպես նաև մի շարք այլ անձինք, եվրոպական էլիտայի այս կատեգորիան սկսեց «փոքրանալ», հիմնականում այն ​​պատճառով, որ վառ անհատներն անպետք դարձան, և ցանկացած այլակարծություն խիստ քննադատության է արժանանում», – ասել է նա։

Որտեղի՞ց է «ԽՍՀՄ» գրությամբ սվիտերը

Հեռուստահաղորդավարուհի և դերասանուհի Յուլյա Մենշովան հետաքրքրվել է, թե արդյոք ՌԴ արտգործնախարարի` 2025 թվականին Ալյասկայում կրած սվիտերը նվեր էր։
«Ընկերս է այն ինձ նվիրել։ Ես ուրախությամբ հագա այն Ալյասկայում, քանի որ ամերիկացիների հետ, այդ թվում՝ ամերիկյան այդ նահանգից սերողների հետ մեզ ամենից զատ կապում է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ընդհանուր հիշողությունը։ Որևէ ամոթալի բան այդտեղ չեմ տեսնում», – ասել է դիվանագետը « Сама Меньшова» առցանց նախագծին տված հարցազրույցի ժամանակ։

Ֆուտբոլի մասին

Լավրովը հույս ունի դադարից հետո վերադառնալ ֆուտբոլ խաղալուն։
«Մինչև վերջերս ակտիվորեն խաղում էի ֆուտբոլ, այժմ օբյեկտիվ պատճառներով կարճատև դադար է, բայց հուսով եմ` կվերադառնամ», – ասել է նա՝ նշելով, որ աշնանը նախատեսում է մի քանի ֆուտբոլային խաղերի մասնակցել։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը խոստովանել է, որ առանց էնտուզիազմի է դիտել է 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, քանի որ որևէ թիմի չի երկրպագել։
ՌԴ արտգործնախարարը «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի վաղեմի երկրպագու է։ 2020 թվականին Լավրովը պատմել էր, որ «Սպարտակը» իր համար պարզապես թիմ չէ, այլ մի բան, որը օգնում է նրան հոգեկան հավասարակշռություն գտնել նույնիսկ ամենադժվար բանակցությունների ժամանակ։
Լրահոս
0