https://arm.sputniknews.ru/20260908/pashinjann-yndunel-e-hajastani-oqsfvordi-shrjanavartneri-biznes-akumbi-nerkajacucichnerin-106593906.html
Փաշինյանն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» ներկայացուցիչներին
Փաշինյանն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» ներկայացուցիչներին
Sputnik Արմենիա
Փաշինյանը նշել է աշխարհի լավագույն 200 համալսարանների շրջանավարտներին պետական կառավարման համակարգ ներգրավելու և այդ ուղղությամբ աշխատանքների հետևողական... 08.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-08T16:14+0400
2026-09-08T16:14+0400
2026-09-08T16:31+0400
նիկոլ փաշինյան
օքսֆորդի համալսարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/08/106591058_0:131:1500:975_1920x0_80_0_0_5d195282df1c925ae7b9d63d213ca03f.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։Խորհրդի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանը նշել է, որ ակումբը Հայաստանում գործունեություն ծավալող շրջանավարտների մասնագիտական հարթակ է և միավորում է Օքսֆորդի համալսարանում կրթություն ստացած անձանց, որոնք ներկայացնում են բիզնեսի, ֆինանսների, տեխնոլոգիաների, հանրային քաղաքականության և մասնագիտական ծառայությունների ոլորտները։Փաշինյանը նշել է աշխարհի լավագույն 200 համալսարանների շրջանավարտներին պետական կառավարման համակարգ ներգրավելու և այդ ուղղությամբ աշխատանքների հետևողական իրականացման կարևորությունը:Հիշեցնենք՝ հունիսի 13-ին Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրել էր ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/08/106591058_78:0:1411:1000_1920x0_80_0_0_a4b64f1870a68965fbddf655b854926e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, օքսֆորդի համալսարան
նիկոլ փաշինյան, օքսֆորդի համալսարան
Փաշինյանն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» ներկայացուցիչներին
16:14 08.09.2026 (Թարմացված է: 16:31 08.09.2026) Փաշինյանը նշել է աշխարհի լավագույն 200 համալսարանների շրջանավարտներին պետական կառավարման համակարգ ներգրավելու և այդ ուղղությամբ աշխատանքների հետևողական իրականացման կարևորությունը:
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Խորհրդի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանը նշել է, որ ակումբը Հայաստանում գործունեություն ծավալող շրջանավարտների մասնագիտական հարթակ է և միավորում է Օքսֆորդի համալսարանում կրթություն ստացած անձանց, որոնք ներկայացնում են բիզնեսի, ֆինանսների, տեխնոլոգիաների, հանրային քաղաքականության և մասնագիտական ծառայությունների ոլորտները։
«Վարչապետին են ներկայացվել աշխարհի առաջատար 50 համալսարանների հայ շրջանավարտների գլոբալ ցանցի ձևավորման ու նրանց ներուժի ներգրավման, տաղանդավոր երիտասարդների աջակցման հիմնադրամի ձևավորման, հոկտեմբերին Երևանում նախատեսվող «Հայաստան-Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի» կազմակերպմանը վերաբերող նախաձեռնությունները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փաշինյանը նշել է աշխարհի լավագույն 200 համալսարանների շրջանավարտներին պետական կառավարման համակարգ ներգրավելու և այդ ուղղությամբ աշխատանքների հետևողական իրականացման կարևորությունը:
Հիշեցնենք՝ հունիսի 13-ին Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրել էր ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում։