https://arm.sputniknews.ru/20260908/irany-hamvozvats-che-vor-tripp-nakhagitsn-ughghvats-che-ir-dem-puja-hvosejni-106600276.html
Իրանը համոզված չէ, որ TRIPP նախագիծն ուղղված չէ իր դեմ. Փույա Հոսեյնի
Իրանը համոզված չէ, որ TRIPP նախագիծն ուղղված չէ իր դեմ. Փույա Հոսեյնի
Sputnik Արմենիա
Իրանը համոզված չէ, որ TRIPP նախագիծը ուղղված չէ իր դեմ։ «Աբովյան Time»-ի եթերում ասում է «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի»... 08.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-08T21:46+0400
2026-09-08T21:46+0400
2026-09-08T21:46+0400
տեսանյութեր
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
ամն
թրամփի ուղի (tripp)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/08/106597738_0:0:1920:1080_1920x0_80_0_0_375aea07c25aa09192367d64d9074c85.jpg
Իրանը համոզված չէ, որ TRIPP նախագիծը ուղղված չէ իր դեմ։ «Աբովյան Time»-ի եթերում ասում է «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Փույա Հոսեյնին։Նրա խոսքով՝ որքան էլ Հայաստանը փորձի վստահեցնել Իրանին, որ նախագիծը չի սպառնում իր շահերին, համաձայնագրի մանրամասների ի հայտ գալուց հետո Թեհրանի համար նոր և ավելի խոր մտահոգություններ են առաջացել։Հոսեյնիի գնահատմամբ՝ Իրանի համար խնդիրը տարածաշրջանում ԱՄՆ-ի հնարավոր ներկայությունն ու ազդեցությունն է։«Բազմաթիվ անգամ հենց Միացյալ Նահանգների հետ փորձել է Իրանը բանակցություններ վարել, և ԱՄՆ–ն ձախողել է այն։ Վստահելի չէ Իրանի համար Միացյալ Նահանգների գործելաոճը, քաղաքականությունը»,–ասում է նա։Պնդում է, որ ԱՄՆ-ն տարբեր երկրներում սկզբում տնտեսական և «փափուկ ուժի» գործիքներով է ներկայություն ապահովում, իսկ հետագայում այդ ազդեցությունը վերածվում է անվտանգային և ռազմական ներկայության։«Իրենք շատ բարիդրացիական ձեռագրերով են մտնում, շատ փափուկ ուժով են մտնում բոլոր երկրներ, հետո տնտեսական ներդրումներն են գալիս, հետո անվտանգային հարցերը, հետո գալիս է ռազմական ներկայությունն այնտեղ և ամեն ինչի մեջ խառնվում են»։Հոսեյնիի խոսքով՝ Իրանի և ԱՄՆ-ի առճակատման պայմաններում Թեհրանը մտավախություն ունի, որ հարևան երկրների հնարավորությունները կարող են օգտագործվել իր դեմ։Նրա գնահատմամբ՝ այդ պատճառով Իրանը կարող է փորձել կանխել իր շուրջ ձևավորվող տնտեսական և անվտանգային հնարավոր ճնշումը։«Ես կարծում եմ՝ հենց հիմա էլ ճնշում է գործադրում ոչ միայն Հայաստանի, այլ բոլոր հարևան երկրների վրա, որպեսզի Իրանի դեմ գործողություններ իրականացնեն և սահմանափակեն Իրանի տնտեսական հնարավորությունները, տնտեսական հարաբերությունները այլ երկրների հետ»,–ասում է նա։Ընդգծում է` իրենք Միացյալ Նահանգների հետ խնդիր ունեն, ոչ թե Հայաստանի։ Եթե Միացյալ Նահանգների ներկայությունն ապահովվի Իրանի սահմանների մոտակայքում, շատ անվտանգային և այլ խնդիրներ առաջ կգան այս տարածաշրջանում։Ավելի մանրամասն` տեսանյութում:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/08/106597738_432:0:1872:1080_1920x0_80_0_0_4980f15facd00048b72383427a8dcd0f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, ամն, թրամփի ուղի (tripp), видео
տեսանյութեր, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, ամն, թրամփի ուղի (tripp), видео
Իրանը համոզված չէ, որ TRIPP նախագիծը ուղղված չէ իր դեմ։ «Աբովյան Time»-ի եթերում ասում է «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Փույա Հոսեյնին։
Նրա խոսքով՝ որքան էլ Հայաստանը փորձի վստահեցնել Իրանին, որ նախագիծը չի սպառնում իր շահերին, համաձայնագրի մանրամասների ի հայտ գալուց հետո Թեհրանի համար նոր և ավելի խոր մտահոգություններ են առաջացել։
«Ինչքան էլ Իրանը փորձի Հայաստանին որպես բարեկամ և հարևան երկի վստահել, և այդպես է` Հայաստանը միշտ Իրանի համար վստահելի գործընկեր է եղել։ Բայց այդ համաձայնագիրն ունի երեք կողմ։ Մյուս կողմերին Իրանը չի վստահում, հենց հիմա Իրանը մի կողմի հետ կոնկրետ պատերազմի մեջ է»։
Հոսեյնիի գնահատմամբ՝ Իրանի համար խնդիրը տարածաշրջանում ԱՄՆ-ի հնարավոր ներկայությունն ու ազդեցությունն է։
«Բազմաթիվ անգամ հենց Միացյալ Նահանգների հետ փորձել է Իրանը բանակցություններ վարել, և ԱՄՆ–ն ձախողել է այն։ Վստահելի չէ Իրանի համար Միացյալ Նահանգների գործելաոճը, քաղաքականությունը»,–ասում է նա։
Պնդում է, որ ԱՄՆ-ն տարբեր երկրներում սկզբում տնտեսական և «փափուկ ուժի» գործիքներով է ներկայություն ապահովում, իսկ հետագայում այդ ազդեցությունը վերածվում է անվտանգային և ռազմական ներկայության։
«Իրենք շատ բարիդրացիական ձեռագրերով են մտնում, շատ փափուկ ուժով են մտնում բոլոր երկրներ, հետո տնտեսական ներդրումներն են գալիս, հետո անվտանգային հարցերը, հետո գալիս է ռազմական ներկայությունն այնտեղ և ամեն ինչի մեջ խառնվում են»։
Հոսեյնիի խոսքով՝ Իրանի և ԱՄՆ-ի առճակատման պայմաններում Թեհրանը մտավախություն ունի, որ հարևան երկրների հնարավորությունները կարող են օգտագործվել իր դեմ։
«Հենց հիմա Միացյալ Նահանգները Իրանի դեմ տնտեսական պատերազմ է հայտարարել և փորձում է Իրանի շուրջ գտնվող բոլոր երկրները, Իրանի բոլոր հարևանների տարածքներն օգտագործել, որպեսզի վերահսկողություն ունենալ կամ կարողանալ ճնշել Իրանին»։
Նրա գնահատմամբ՝ այդ պատճառով Իրանը կարող է փորձել կանխել իր շուրջ ձևավորվող տնտեսական և անվտանգային հնարավոր ճնշումը։
«Ես կարծում եմ՝ հենց հիմա էլ ճնշում է գործադրում ոչ միայն Հայաստանի, այլ բոլոր հարևան երկրների վրա, որպեսզի Իրանի դեմ գործողություններ իրականացնեն և սահմանափակեն Իրանի տնտեսական հնարավորությունները, տնտեսական հարաբերությունները այլ երկրների հետ»,–ասում է նա։
Ընդգծում է` իրենք Միացյալ Նահանգների հետ խնդիր ունեն, ոչ թե Հայաստանի։ Եթե Միացյալ Նահանգների ներկայությունն ապահովվի Իրանի սահմանների մոտակայքում, շատ անվտանգային և այլ խնդիրներ առաջ կգան այս տարածաշրջանում։
Ավելի մանրամասն` տեսանյութում: