Եվրոպացի պաշտոնյաներն իրենք են բացահայտում Փաշինյանի սուտը․ Խամոյանը՝ վիզաների մասին
12:12 08.09.2026 (Թարմացված է: 12:34 08.09.2026)

Բաժանորդագրվել
Հայաստանն առաջիկա 10-20 տարում չի դառնա ԵՄ անդամ, և սուտ է այն, որ 2029թ-ին վիզաների ազատականացման գործընթացը լիարժեք ուժի մեջ կմտնի, և ՀՀ քաղաքացիներն առանց վիզա կճամփորդեն։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Եվրոպացի պաշտոնյաներն իրենք են բացահայտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սուտը վիզաների ազատականացման ժամկետների մասին։ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը։
Ավելի վաղ Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ ԵՀ պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինիոն հայտարարել էր, որ Եվրահանձնաժողովը դեռ չի կարող ասել, թե Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմ երբ կարող է սահմանվել։
«Եվրոպացի պաշտոնյաներն իրենք են բացահայտում Նիկոլ Փաշինյանի սուտը։ Հայաստանն առաջիկա 10-20 տարում չի դառնա ԵՄ անդամ, և սուտ է այն, որ 2029 թվականին վիզաների ազատականացման գործընթացը լիարժեք ուժի մեջ կմտնի, և Հայաստանի քաղաքացիներն առանց վիզայի կմեկնեն Եվրոպա»,- ասաց Խամոյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում վիզաների ազատականացումը հաճախ ասոցացնում են ԵՄ անդամակցության հետ, բայց դրանք տարբեր գործընթացներ են։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքի ընդունումը, փորձել է «մանևրել»: Նա հայտարարել է, թե իրականում հանուն Ռուսաստանի և հանուն Պուտինի իրենք ընդունել են այդ օրենքը, այլապես Հայաստանում հանրաքվե տեղի կունենար։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքի ընդունումը, փորձել է «մանևրել»: Նա հայտարարել է, թե իրականում հանուն Ռուսաստանի և հանուն Պուտինի իրենք ընդունել են այդ օրենքը, այլապես Հայաստանում հանրաքվե տեղի կունենար։
Փաստաբան Հովհաննես Խուդոյանն էլ իր հերթին հայտարարեց, թե սուտ է այն պնդումը, որ գործող կառավարությունը եվրոպական ինտեգրացիայի ծրագրեր ունի։
«Իրենց ոչ մի գործողություն դրա մասին չի հուշում, ընդամենն ինչ-որ օրակարգ լցնելու միջոց է։ Եթե առանձին ուղղություններով՝ տնտեսական կամ աշխարհաքաղաքական միավորումների առումով դա բավականին բարդ գործընթաց կարող է լինել, մարդու իրավունքների և ժողովրդավարության նորմերի ամրապնդման առումով ո՛չ փող է պետք, ո՛չ լրացուցիչ ջանքեր, ընդամենը պետք է քաղաքական կամք՝ չխախտել մարդու իրավունքները, չկեղծել ընտրությունները, թույլ տալ, որ ժողովրդավարական ինստիտուտները զարգանան»,- պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին` ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին մենք միայն հակառակ պատկերն ենք տեսնում։ Փաստաբանի համոզմամբ՝ եթե վերջին տարիներին որևէ տիպի ինտեգրացիա կա, ապա դա ինտեգրացիան է Ադրբեջանի բռնապետական ռեժիմին։
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները նշել էին ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման հնարավոր ժամկետները: Սկզբում խոսքը վերաբերում էր 2028-ին, ավելի ուշ՝ 2029-ին։