Երևանում 3 անձ է կալանավորվել մարիխուանայի ապօրինի իրացման մեղադրանքով. ՔԿ
12:29 08.09.2026 (Թարմացված է: 12:31 08.09.2026)

© Sputnik / Табылды Кадырбеков
/ Բաժանորդագրվել
Հայտնաբերվել է թմրամիջոցների տեղադրման վայրը, որտեղ փաթեթները վերցնելու պահին անձինք ձերբակալվել էին։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Երևանում 3 անձ է կալանավորվել 5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարելու համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Կոմիտեն տեղեկություններ է ստացել, որ օտարերկրյա քաղաքացին առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 5 կգ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց է մաքսանենգ ճանապարհով տեղափոխել Հայաստան:
Հայտնաբերվել են թմրամիջոցների տեղադրման վայրը, որտեղ փաթեթները վերցնելու պահին ձերբակալվել են Երևան քաղաքի բնակիչներ Ա.Մ.-ն, Տ.Բ.-ն, Դ.Բ.-ն և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:

Ոստիկանները Երևանում հայտնաբերել և առգրավել են ավելի քան 4 կգ մարիխուանա. կա 3 ձերբակալված
Նրանց նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առաձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու փորձը):
Ա.Մ.-ն, Տ.Բ.-ն և Դ.Բ.-ն կալանավորվել են:
Նախաքննությունը շարունակվում է։