00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
2 ր
Ուղիղ եթեր
09:31
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ցեմենտի շուկայում ծնված խնդիրը մի շարք պատճառներ ունի. ինչ լուծում է առաջարկում տնտեսագետը

© Sputnik / Михаил ВоскресенскийՑեմենտ
Ցեմենտ - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2026
Ցեմենտ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Իրավիճակն ավելի է բարդանում այն հանգամանքով, որ շինարարության ծավալները Հայաստանում ոչ միայն չեն նվազել, այլև աճել են։ Այսինքն՝ պահանջարկը և առաջարկը, ըստ Մակարյանի` հիմա իրար համապատասխան չեն։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում ցեմենտի շուկայում առաջացած խնդիրները շուկայի մասնակիցների, ներքին արտադրության, Իրանից ցեմենտի և կլինկերի մատակարարման դժվարություններով են պայմանավորված։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Գագիկ Մակարյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հայաստանում լուրջ խնդիրներ են առաջացել ցեմենտի շուկայում։ Թերթին ահազանգած մի շարք կառուցապատողներ հայտնել են, որ վերջին շրջանում ցեմենտի էական դեֆիցիտ է նկատվում, և անհրաժեշտ քանակությունը ձեռք բերելը գնալով դժվարանում է։
Մակարյանի խոսքով` Հայաստանի ցեմենտի պահանջարկի մոտ 70-75 տոկոսը ապահովում են ներքին արտադրողները, իսկ մնացած մասը՝ հիմնականում Իրանից ներմուծվող կլինկերն ու պատրաստի ցեմենտն են։ Վերջին շրջանում, սակայն, Իրանը որոշ ապրանքների արտահանումն արգելեց, հետո նորից թույլատրեց։
«Հայաստանի դեպքում ցեմենտի մասով, հնարավոր է` պաշտոնապես չի արգելել, բայց Իրանը մեծ վերականգնողական աշխատանքների կարիք ունի՝ ռմբակոծություններից և իր ընթացիկ տնտեսության պահանջներից ելնելով։ Դրան գումարվում են նաև տրանսպորտային և լոգիստիկ խնդիրները»,– ասաց նա։
Մակարյանի խոսքով՝ այս իրավիճակում կարևոր գործոն է նաև Արարատի ցեմենտի գործարանի կառավարումը։ Գործարանը ներկայում պետության կողմից նշանակված կառավարիչն է ղեկավարում։ Տնտեսագետը չի բացառում, որ շուկայում առկա խնդիրների վրա ազդում է նաև պետական կառավարման արդյունավետության հարցը։
«Ոչ միշտ է հնարավոր, որ պետական կառավարիչները կամ պետական մարմինները կարողանան այնպես կառավարել, ինչպես մասնավորը կկառավարեր բիզնեսը։ Պետական կառավարման փորձը մասնավոր սեկտորում օգտագործելը ոչ միշտ կարող է արդյունավետ լինել։ Հնարավոր է՝ խնդիրներ են առաջանում»,– նշեց տնտեսագետը։
Նաև նրա խոսքով, եթե իրանական մատակարարումները պարբերական բնույթ չեն կրում, խնդիրներ կարող են առաջանալ նաև «Արարատցեմենտ» գործարանի աշխատանքի կազմակերպման հարցում։
««Արարատցեմենտ» գործարանի կառավարիչը դեռ պետք է տիրապետի իրավիճակին, մատակարարների հետ կարողանա աշխատել։ Հնարավոր է, որ կառավարիչ նշանակելուց հետո մատակարարների հետ կապը խզվել է։ Հնարավոր է՝ մատակարարները չեն ուզում ներքաշվել այդ գործընթացների մեջ, հնարավոր է՝ ուսումնասիրում են այդ մատակարարներին, հնարավոր է՝ դատական գործընթացներն են նեղացրել մատակարարներին։ Նրանք կարող են զգուշանալ և չցանկանալ աշխատել այդ պայմաններում։ Այս բոլորն ազդեցություն ունի պրոցեսի վրա»,– ասաց Մակարյանը։
Իրավիճակն ավելի է բարդանում այն հանգամանքով, որ շինարարության ծավալները Հայաստանում ոչ միայն չեն նվազել, այլև աճել են։ Այսինքն՝ պահանջարկը և առաջարկը, ըստ տնտեսագետի` հիմա իրար համապատասխան չեն։ Հետևաբար խնդիրներ են առաջանում նաև ցեմենտի շուկայում։
Տնտեսագետը նաև անդրադարձավ ցեմենտի գնի հնարավոր թանկացմանը։ Նրա խոսքով՝ վերջին շաբաթներին նման թանկացման մասին տեղեկություններ կան, սակայն դրա հստակ պատճառները պետք է պարզել։
«Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ մեկ տոննայի գինը կարող էր հասնել մոտ 50 հազար դրամի։ Եթե չեմ սխալվում` 8 հազար դրամի կարգի էր թանկացումը։ Նախկին գինը մոտ 40-42 հազար դրամ էր։ Եթե եղել է դեֆիցիտ, որի պատճառով գինը բարձրացել է, դա մի բան է։ Բայց եթե կառավարիչը պարզապես որոշել է, որ եկամտաբերությունը քիչ է և գինն ավելացրել է, դա այլ հարց է։ Այդ թանկացումն էլ կարող է խանգարել սպառմանը, շինարարական ընկերությունները կարող են փորձել իրանական ցեմենտ գնել, որն ավելի էժան է։ Բայց իրանական ցեմենտն էլ ավել քանակով չի գալիս»,– նշեց նա։
Տնտեսագետի գնահատմամբ՝ ցեմենտի շուկայում առաջացած իրավիճակից դուրս գալու երկու հիմնական տարբերակ կա։ Առաջինը Հրազդանի ցեմենտի գործարանի հնարավորինս արագ վերագործարկումն է, իսկ երկրորդը՝ Իրանից ցեմենտի կամ կլինկերի ներմուծման սահմանափակումների մեղմացումը։
Նա հիշեցրեց, որ սնանկ վիճակում գտնվող Հրազդանի ցեմենտի գործարանը վաճառվեց, և առաջիկայում Հրազդանի ցեմենտի գործարանում արտադրության մասին խոսելը դեռ վաղ է։ Ըստ տնտեսագետի` գործարանի արտադրական գործունեությունը վերականգնելու համար անհրաժեշտ են մի շարք աշխատանքներ և ներդրումներ։
«Այնտեղ պետք է բունկերները մաքրվեն, կարգավորվեն, արտադրությունը դրվի, ներդրումներ կատարվեն, որոշ վերանորոգումներ արվեն»,– նշեց Մակարյանը։
Տնտեսագետի կարծիքով՝ այս փուլում անհրաժեշտ է, որ Էկոնոմիկայի նախարարությունը և Քաղաքաշինության կոմիտեն միասին գնահատեն իրավիճակը։ Ըստ Մակարյանի` ցեմենտի շուկայում առկա խնդիրների երկարաձգումը կարող է բացասաբար անդրադառնալ ոչ միայն մասնավոր շինարարության, այլև պետական ծրագրերի իրականացման վրա։ Ռիսկերը հատկապես կարևոր են մարզերի համար, որտեղ տնտեսական ակտիվությունն ու աշխատատեղերի հնարավորությունները համեմատաբար սահմանափակ են։
Շինարարությունն որոշակիորեն գեներացնում է տնտեսական աճ, և եթե այն նվազի, ազդեցությունը զգալի կլինի։
Լրահոս
0