00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

30 կովից մնացել է 3-ը․ պատերազմից հետո Կոռնիձորը նոր ապրուստ է փնտրում սահմանի կողքին

© SputnikԿոռնիձոր
Կոռնիձոր - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2026
Կոռնիձոր
Բաժանորդագրվել
44–օրյա պատերազմը Կոռնիձորում սրբագրել է կյանքը, ու հիմա ստիպված են նորից մտածել՝ ինչպե՞ս աշխատել, ինչպե՞ս տեղում պահել երիտասարդներին և ինչպե՞ս շարունակել ապրել մի վայրում, որտեղ սահմանն ավելի է մոտեցել։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Անի Օհանյան. Մերի Հակոբյանը Կոռնիձորում ժամանակին մոտ 30 գլուխ անասուն էր պահում։ Այսօր նրա տնտեսությունում ընդամենը 3-ն են մնացել։ 44–օրյա պատերազմից հետո սահմանը մոտեցել է գյուղին, նախկին արոտավայրերն այլևս հասանելի չեն, իսկ անասունը միայն գնված կերով պահելը գյուղացու համար չափազանց թանկ է։
«Մոտ 30 անասուն եմ ունեցել, հիմա՝ 3 հատ։ Պատերազմից հետո սահմանները մոտեցան, դրանից հետո չկարողացանք պահել, որովհետև արոտավայր չունենք։ Այն ժամանակ Լաչինի Ծաղկաբերդի կողմերում էինք պահում։ Ամուսնուս հետ կարողանում էինք պահել, շատացնել, աշխատել, ստեղծել։ Հիմա ես էլի ուզում եմ նույն գործով զբաղվել, բայց որտե՞ղ պահեմ անասունը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կոռնիձորի բնակիչ Մերի Հակոբյանը։
Նրա խոսքով՝ անասունները ստիպված է եղել էժան վաճառել։ Հիմա երեք կովն էլ պահելը ծախսատար է․ մեկ տուկ խոտը, նրա ասելով, 1000 դրամ արժե։
© SputnikԿոռնիձորը
Поселение Корнидзор в Сюникской области - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2026
Կոռնիձորը
Մերին Կոռնիձորում միակը չէ, որ պատերազմից հետո կրճատել է անասնագլխաքանակը։ Գյուղում գրեթե նույն պատմությունն է բոլորի մոտ․ նախկին արոտավայրերի մի մասը հասանելի չէ, սահմանն ավելի մոտ է, ու մարդկանց մի մասն այլևս չի համարձակվում անասունը հեռու տանել։
Կոռնիձորի բնակիչ Նատաշա Դանիելյանն էլ է պատերազմից հետո վաճառել կովերը։
«Երբ Արցախը կար, ռիսկով անասուններ էինք պահում, բայց անձամբ մենք մեր կովերը ծախել ենք, որովհետև վախենում ենք դաշտ տանել․ թուրքերը սարերի վրա են։ Մեր գյուղում չէ, բայց հարակից գյուղերում դեպքեր են եղել, որ անասուններին տարել են։ Մարդիկ արդեն վախենում են անասուն պահել»,– ասաց նա։
Դանիելյանի հաշվարկով՝ իրենց փողոցում անասուն պահող մոտ 4 ընտանիք է մնացել, այն էլ՝ փոքր քանակով։
Նրանց հիմա այլևս միայն կերի գինն ու ձմռան պաշարը չեն մտահոգում․ նախ պետք է հասկանան՝ որտե՞ղ են արածեցնելու անասունը և որքանո՞վ է անվտանգ այն դաշտ տանելը։
© SputnikՆատաշա Դանիելյանը
Житель Корнидзора Наташа Даниелян - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2026
Նատաշա Դանիելյանը
«Մտածում ենք՝ ինչպես անենք, որ էլի այստեղ ապրենք»,– նշեց Դանիելյանը։
Տեղ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ, Կոռնիձորի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Ամարյանն էլ չհերքեց՝ անվտանգության նոր պայմանները ստիպում են փոխել գյուղում տնտեսություն վարելու տրամաբանությունը։
Նրա խոսքով՝ հիմա հարցն այլևս միայն վարելահողերն ավելացնելը կամ ավելի շատ ցորեն ցանելը չէ։ Պետք է գտնել այնպիսի զբաղմունք, որը թույլ կտա մարդկանց մնալ սահմանամերձ գյուղում։
«Նկատի ունենալով, որ ադրբեջանցին եկել՝ մեր սահմանին նստել է, մտածում ենք ոչ թե վարելահողերը շատացնել կամ ցորեն ցանել, այլ այնպիսի տնտեսություն վարել, որը շահավետ կլինի գյուղում ապրելու համար։ Օրինակ՝ ջերմոցային տնտեսություններ։ Մարդիկ ոչ թե արոտավայրում պետք է անասուններ պահեն, այլ խելացի անասնագոմերում՝ տոհմային ու ցեղական անասուններ։ Այսինքն՝ ստեղծված իրավիճակում մենք մտածում ենք՝ ինչպես անենք, որ էլի այստեղ ապրենք»,– լրագրողների հետ զրույցում ասաց Ամարյանը։
Այսինքն՝ Կոռնիձորը փորձում է հարմարվել մի իրականության, որտեղ նախկին տնտեսավարման ձևերը միշտ չէ, որ հնարավոր են։ Բայց դրա համար միայն նոր անասնագոմ կամ ջերմոց ունենալը քիչ է։

Երիտասարդները «կամաց-կամաց» դուրս են գալիս» Կոռնիձորից

Գյուղացիների հետ զրույցում շատ արագ ի հայտ է գալիս մյուս խնդիրը՝ աշխատանքը։ Պաշտոնական թվերով՝ Կոռնիձորում գրանցված է 1239 բնակիչ, փաստացի ապրում է մոտ 1000 մարդ։ Դպրոցում սովորում է 123 աշակերտ, մանկապարտեզ է հաճախում ևս մոտ 30 երեխա։
Վարչական ղեկավար Ամարյանը պնդում է՝ Արցախի ամբողջական բռնազավթումից հետո գյուղից արտագաղթ չի եղել։
© SputnikՏեղ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ, Կոռնիձորի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Ամարյանը
Заместитель главы укрупненной общины Тег, исполняющий обязанности административного руководителя Корндзора Сурен Амарян - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2026
Տեղ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ, Կոռնիձորի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Ամարյանը
«Կոռնիձորից արտագաղթ չի եղել, Կոռնիձորը միշտ եղել է այստեղ և լինելու է։ Մենք այստեղ ենք ծնվել, այստեղ էլ ապրելու ենք։ Ոչ մի կոռնիձորցի գյուղից չի գնացել, ընդհակառակը՝ Արցախից բռնագաղթած ընտանիքներ են ապրում գյուղում»,– շարունակեց նա։
Ամարյանի տվյալներով՝ Կոռնիձորում հաստատվել է Արցախից բռնի տեղահանված 27 ընտանիք, որոնցից 5–6-ն արդեն բնակարան են գնել պետական հավաստագրերով։
Գյուղացիների նկարագրած պատկերը, սակայն, ավելի անհանգիստ է։
Նատաշա Դանիելյանն ասում է՝ երիտասարդները «կամաց-կամաց դուրս են գալիս» Կոռնիձորից։ Գնում են հիմնականում Գորիս, Կապան և Երևան՝ աշխատանք գտնելու։
«Մեծերն ասում են՝ Կոռնիձորում ծնվել ենք, այստեղ էլ կմեռնենք։ Բայց ջահելները գնում են, որովհետև աշխատատեղ չկա»,– մանրամասնեց նա։
Մերի Հակոբյանի համար էլ առաջին խնդիրը զբաղվածությունն է։
© SputnikԿոռնիձորը
Поселение Корнидзор в Сюникской области - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2026
Կոռնիձորը
«Աշխատատեղ չկա, զբաղվածություն չկա։ Մարդիկ պետք է աշխատանք ունենան, որ կարողանան իրենց կարիքները հոգալ։ Շատ սոցիալապես անապահով ընտանիքներ ունենք։ Հետո էլ սահմանն է»,– ասաց Հակոբյանը։
Ու այստեղ գյուղի երկու հիմնական խնդիրները նորից հատվում են․ սահմանը սահմանափակել է հողից ու անասունից եկամուտ ստանալու հնարավորությունը, իսկ այլ աշխատանք գյուղում գրեթե չկա։

Մեծ դպրոց է կառուցվում, բայց գյուղացին գործարան է ուզում

Կոռնիձորում նոր, մեծ դպրոց է կառուցվում։ Նատաշա Դանիելյանը նայում է շինարարությանը, բայց այլ բան է մտածում։ Նրա համար գյուղը պահելու առաջնահերթությունը աշխատատեղն է։
© SputnikԿոռնիձորի դպրոցը
Поселение Корнидзор в Сюникской области - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2026
Կոռնիձորի դպրոցը
«Գյուղում հսկա դպրոց են սարքում, բայց աշակերտ չկա։ Դրա փոխարեն թող մի գործարան սարքեին, ջահելներն աշխատեին, դուրս չէին գա գյուղից։ Մեծերս դաշտում կաշխատեինք, իսկ ջահելները՝ գործարանում»,– ասաց նա։
Մերի Հակոբյանն էլ դպրոցի մասին խոսելիս մեկ այլ բաց է մատնանշում։
Երաժշտությունը նրանց ընտանիքում սերնդեսերունդ է փոխանցվել։ Մերին կուզեր իր գիտելիքները փոխանցել գյուղի երեխաներին, բայց բարձրագույն մասնագիտական կրթություն չունենալու պատճառով դասավանդել չի կարող։
Իսկ Կոռնիձորում երաժշտական դպրոց ընդհանրապես չկա։
© SputnikԿոռնիձորի փոքրիկ բնակիչը
Молодая жительница Корнидзора - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2026
Կոռնիձորի փոքրիկ բնակիչը
«Գյուղում այնքան տաղանդավոր երեխաներ կան։ Ինչո՞ւ երաժշտական ոչ մի բան չլինի։ Դպրոց են կառուցում, բայց մի երաժշտական դպրոցն ի՞նչ է, որ չբացեն»,– հարց է բարձրացնում Մերին։
Մերիի պատմությունն առաջին հայացքից սահմանի հետ կապ չունի։ Բայց հենց այսպիսի փոքր թվացող խնդիրներից է կազմվում գյուղում մնալու կամ չմնալու ընտրությունը՝ աշխատանք, երեխայի կրթություն, զբաղմունք, ընտանիքի եկամուտ։

«Մենք քնում ենք վախենալով»

Բոլոր քննարկումներից հետո գյուղացիներին խոսակցությունը կրկին վերադառնում է սահմանին։
© SputnikԿոռնիձորի կենցաղը
Поселение Корнидзор в Сюникской области - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2026
Կոռնիձորի կենցաղը
Կոռնիձորցիներն ասում են՝ կյանքը շարունակվում է։ Մարդիկ աշխատում են, երեխաները դպրոց են գնում, նոր տներ են կառուցվում։ Բայց անվտանգության հետ կապված անհանգստությունը մարդկանց առօրյայից չի անհետացել։
«Մենք քնում ենք վախենալով։ Ասում են՝ խաղաղություն է, բայց դա նշանակություն չունի․ թուրքը քո կողքին է, ո՞նց կարող ես հանգիստ քնել։ Գյուղում պարեկներ չեն շրջում, որ գոնե զգանք՝ մեզ հսկում են»,– ասում է Նատաշա Դանիելյանը։
Պատերազմից հետո Կոռնիձորում փոխված կյանքը Մերիի, Նատաշայի և մյուսների օրինակով է երևում։ Գյուղը սրբագրել է կյանքն ու հիմա ստիպված է նորից մտածել՝ ինչպե՞ս աշխատել, ինչպե՞ս պահել երիտասարդներին և ինչպե՞ս շարունակել ապրել մի վայրում, որտեղ պատերազմից հետո սահմանն ավելի է մոտեցել։
Լրահոս
0