00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Ուզում եմ մեդալներ բերել այս հրաշալի երկրին». թենիսիստուհի Ալինա Չարաևան Երևանում է

© SputnikԱլինա Չարաևա
Ալինա Չարաևա - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2026
Բաժանորդագրվել
Մարզուհին նշել է, որ իր գլխավոր նպատակներից մեկը Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական խաղերին մասնակցելն է:
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանցի թենիսիստուհի Ալինա Չարաևան, որը հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, առաջին անգամ այցելել է Հանրապետություն և արդեն հասցրել Էլինա Ավանեսյանի հետ միասին Ծաղկաձորում վարպետության դաս անցկացնել պատանի մարզիկների համար:
Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա ասաց, որ Հայաստանում առաջին օրերը հագեցած են եղել՝ թողնելով բացառապես դրական տպավորություններ:
«Ինձ այստեղ շատ է դուր գալիս։ Մարդիկ աներևակայելի հյուրընկալ են, նույնիսկ դժվար է բառերով փոխանցել: Մենք վարպետության դասեր անցկացրինք փոքրիկների հետ», - պատմեց թենիսիստուհին։
Նա ընդգծեց պատանի մարզիկների համար նման հանդիպումների կարևորությունը՝ հավելելով, որ նրանց համար շատ կարևոր է տեսնել միջազգային մակարդակի մարզիկների: Չարաևան նաև նշեց Էլինա Ավանեսյանի հետ համատեղ վարպետության դասը և հույս հայտնեց, որ հետագա այցերի ժամանակ կկարողանա ավելի լավ ծանոթանալ Հայաստանին:
© SputnikԱլինա Չարաևա
Теннисистка Алина Чараева на пресс-конференции (7 сентября 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2026
Ալինա Չարաևա

Օլիմպիադան՝ գլխավոր նպատակ

Խոսելով մարզական ծրագրերի մասին՝ Չարաևան ընդգծեց, որ իր գլխավոր նպատակներից մեկն արդեն Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական խաղերին մասնակցելն է: Լոս Անջելեսում կայանալիք օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարը կանցկացվի հուլիսի 19-28-ը:
«Ուզում եմ մեդալներ բերել այս հրաշալի երկրին», - ասաց նա:
Թենիսիստուհին հույս ունի, որ Հայաստանը կկարողանա բարելավել իր դիրքերը համաշխարհային վարկանիշում, ինչը թույլ կտա ակնկալել օլիմպիական զուգախաղի մրցաշարի մասնակցություն: Նա նաև ընդգծեց թենիսիստուհի Էլինա Ավանեսյանի հետ հնարավոր համագործակցությունը:
© SputnikԷլինա Ավանեսյան
Теннисистка Элина Аванесян на пресс-конференции (7 сентября 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2026
Էլինա Ավանեսյան
«Մենք մտածում ենք այդ մասին։ Իրականում արդեն մի քանի անգամ միասին խաղացել ենք կրտսեր տարիքում, քանի որ միմյանց ճանաչում ենք մանկուց։ Այնպես որ, շատ եմ սպասում Էլինայի հետ կրկին կորտ դուրս գալու հնարավորությանը», - ասաց Չարաևան։
Ընդ որում, Չարաևայի նորամուտը Հայաստանի հավաքականում միանգամից չի կայանա։ Նրա խոսքով՝ քաղաքացիության փոփոխությունից հետո նախատեսվում է կարանտինային շրջան (մոտ երկու տարի), մինչև թենիսիստուհին կկարողանա հանդես գալ Բիլի Ջին Քինգի գավաթում:
Այսպիսով, Հայաստանը կարող է ձեռք բերել ևս մեկ ուժեղ թենիսիստուհի, իսկ Չարաևա-Ավանեսյան հնարավոր դուետն ապագայում կարող է դառնալ մեր հավաքականի հետաքրքիր զույգերից մեկը:
Էլինա Ավանեսյանի գալով Հայաստանի թենիսի հավաքականը զգալիորեն ուժեղացավ. գլխավոր մարզիչ
Հիշեցնենք՝ հուլիսի 5-ին հայտնի էր դարձել, որ ռուս թենիսիստուհի Ալինա Չարաևան միջազգային մրցաշարերում հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո: Որոշումը հնարավոր է դարձել Keron Development Foundation-ի և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի աջակցությամբ անցկացված երկարատև բանակցություններից հետո: 2020 թվականին մարզուհին հասել է Ֆրանսիայի բաց առաջնության («Ռոլան Գարոս») պատանեկան մրցաշարի եզրափակիչ մենախաղում, իսկ 2019-ին նույնպիսի հաջողության է հասել զուգախաղում:
Լրահոս
0