https://arm.sputniknews.ru/20260907/sankt-peterburgumgermaniaji-glkhavvor-hjupatvosutjuny-kpakvi-rd-agn-106563682.html
Սանկտ Պետերբուրգում Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը կփակվի. ՌԴ ԱԳՆ
Սանկտ Պետերբուրգում Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը կփակվի. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Որոշումն ընդունվել է ի պատասխան Բոննում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության և Բեռլինում Գիտության և մշակույթի ռուսական տան փակման: 07.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-07T19:47+0400
2026-09-07T19:47+0400
2026-09-07T19:50+0400
սանկտ պետերբուրգ
գերմանիա
ռուսաստան
հյուպատոսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0d/36413494_0:0:3037:1708_1920x0_80_0_0_16f2f24301dfdc72c2257edcd30c266d.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանը հետ է կանչում Սանկտ Պետերբուրգում Գերմանիայի գլխավոր հյուպատոսության աշխատանքի համաձայնությունը։ Հյուպատոսությունն իր գործունեությունը պետք է դադարեցնի սեպտեմբերի 18-ից ոչ ուշ, նույն օրվա դրությամբ կառույցի բոլոր աշխատակիցները պետք է լքեն երկիրը։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։Որոշումն ընդունվել է ի պատասխան Բոննում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության և Բեռլինում Գիտության և մշակույթի ռուսական տան փակման:Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը երկու երկրների հարաբերություններում լարվածության նոր փուլի պատասխանատու համարում է Բեռլինին:«Հենց գերմանական իշխանություններն են հերթական անգամ սրացման նոր փուլ հրահրել երկկողմ հարաբերություններում։ Հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Գերմանիայի կառավարության վրա», - հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում։Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը սեպտեմբերի 1-ին հայտարարել էր, որ սեպտեմբերի 18-ին կփակվի ԲոննումՌուսաստանի գլխավոր հյուպատոսությունը: Բեռլինը նաև որոշել է խզել համաձայնագիրը, որը կարգավորում է Գերմանիայի մայրաքաղաքում Գիտության և մշակույթի ռուսական տան գործունեությունը:Ռուսաստանն այդ քայլերն անվանել է երկու երկրների միջև հարաբերությունների հետագա խզմանն ուղղված գործողություն: Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նաև հայտարարել է, որ Բեռլինի որոշման հետևանքը կլինի Ռուսաստանում Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղերի փակումը:
սանկտ պետերբուրգ
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0d/36413494_74:0:2803:2047_1920x0_80_0_0_185d4e4e674b339c348c31400ee32ccf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սանկտ պետերբուրգ, գերմանիա, ռուսաստան, հյուպատոսություն
սանկտ պետերբուրգ, գերմանիա, ռուսաստան, հյուպատոսություն
Սանկտ Պետերբուրգում Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը կփակվի. ՌԴ ԱԳՆ
19:47 07.09.2026 (Թարմացված է: 19:50 07.09.2026) Որոշումն ընդունվել է ի պատասխան Բոննում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության և Բեռլինում Գիտության և մշակույթի ռուսական տան փակման:
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանը հետ է կանչում Սանկտ Պետերբուրգում Գերմանիայի գլխավոր հյուպատոսության աշխատանքի համաձայնությունը։ Հյուպատոսությունն իր գործունեությունը պետք է դադարեցնի սեպտեմբերի 18-ից ոչ ուշ, նույն օրվա դրությամբ կառույցի բոլոր աշխատակիցները պետք է լքեն երկիրը։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
Որոշումն ընդունվել է ի պատասխան Բոննում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության և Բեռլինում Գիտության և մշակույթի ռուսական տան փակման:
«Բոննում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության և Բեռլինում Գիտության և մշակույթի ռուսական տան փակման՝ գերմանական կողմի ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ սեպտեմբերի 7-ին Ռուսաստանի Դաշնությունում Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին հայտարարվել է պատասխան միջոցների ձեռնարկման մասին», - ասված է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը երկու երկրների հարաբերություններում լարվածության նոր փուլի պատասխանատու համարում է Բեռլինին:
«Հենց գերմանական իշխանություններն են հերթական անգամ սրացման նոր փուլ հրահրել երկկողմ հարաբերություններում։ Հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Գերմանիայի կառավարության վրա», - հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում։
Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը սեպտեմբերի 1-ին հայտարարել էր, որ սեպտեմբերի 18-ին կփակվի ԲոննումՌուսաստանի գլխավոր հյուպատոսությունը: Բեռլինը նաև որոշել է խզել համաձայնագիրը, որը կարգավորում է Գերմանիայի մայրաքաղաքում Գիտության և մշակույթի ռուսական տան գործունեությունը:
Ռուսաստանն այդ քայլերն անվանել է երկու երկրների միջև հարաբերությունների հետագա խզմանն ուղղված գործողություն: Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նաև հայտարարել է, որ Բեռլինի որոշման հետևանքը կլինի Ռուսաստանում Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղերի փակումը: