00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրանն առաջարկում է ՀՀ-ին սահմանի մոտ տնտեսական գոտի ստեղծել համատեղ արտադրության համար

© Sputnik / Aram GareginyanՀադի Մողադամզադե
Հադի Մողադամզադե - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2026
Բաժանորդագրվել
Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտին հետաքրքրված է Հայաստանից ներդրումներ ներգրավելու, սակայն նաև երկու երկրներում համատեղ արտադրություններ ստեղծելու հարցում։ Այս նպատակով իրանական կողմը պատրաստ է օգտագործել Հայաստանի չգործող «Մեղրի» ազատ տնտեսական գոտին։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Իրանական «Արաս» ազատ տնտեսական գոտու ղեկավարությունը առաջարկում է Հայաստանին համատեղ ազատ տնտեսական գոտի ստեղծել երկու երկրների սահմանի մոտ։ Այս մասին Երևանում կայացած «Armenia Expo 2026» ցուցահանդեսի շրջանակներում Sputnik Արմենիային հայտնեց «Արաս» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն Հադի Մողադամզադեն։
Նրա խոսքով` իր առաջարկը նա հնչեցրել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարներից մեկի հետ զրույցի ժամանակ ։
«Այդ ազատ գոտին կարող է տեղակայվել Մեղրիում, կամ մեզ մոտ՝ «Արաս»–ում, կամ Նորդուզում (գյուղ Իրանում, Հայաստանի հետ նույնանուն սահմանային անցակետի մոտ - խմբ.)։ Կարևոր չէ` կոնկրետ որտեղ, կարևորը արդյունքն է», – հայտարարել է Մողադամզադեն։
Նա հավելեց, որ «Արաս» ազատ տնտեսական գոտին լայն հնարավորություններ է առաջարկում, սակայն դա չի բացառում իրանական կողմի հետաքրքրվածությունը համագործակցել Հայաստանի «Մեղրի» ազատ տնտեսական գոտում։ Երկու ազատ գոտիները միմյանց մոտ են գտնվում. «Արաս»–ը` Նորդուզ-Մեղրի սահմանային անցակետից մոտ երկու ժամվա հեռավորության վրա է, իսկ «Մեղրի» ազատ գոտին՝ Իրանի հետ սահմանի մոտ։ Ճիշտ է, իրանական ազատ տնտեսական գոտին դինամիկ զարգանում է արդեն մի քանի տարի, մինչդեռ հայկականը, չնայած բացվել է գրեթե 10 տարի առաջ, գործնականում չի աշխատում։ Այս հարցը ևս Մողադամզադեն քննարկել է էկոնոմիկայի փոխնախարարի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք տեղյակ ենք, որ ազատ տնտեսական գոտու համար նախատեսված տարածքը մասնավոր սեփականություն է, և դրա սեփականատերերի հետ իրավական ​​գործընթացներ են դեռ գնում։ Մենք առաջարկել ենք հետևյալը. եթե իրանցի ներդրողները հետաքրքրվեն «Մեղրի» ազատ տնտեսական գոտու զարգացմամբ, մենք պատրաստ ենք աջակցել նրանց նախագծերին տարածքի սեփականատերերի հետ՝ իհարկե, Հայաստանի կառավարության համաձայնությամբ», – հայտարարեց Իրանի ներկայացուցիչը։
Ցավոք, նման նախագծեր ձեռնարկելու ունակ հայ և իրանցի ներդրողները դեռևս չեն փնտրել և չեն գտել միմյանց։ Գուցե գործն արագանա, եթե հայկական կողմը բավականաչափ գիտակ և պատասխանատու մեկին նշանակի, նշեց իրանցի մենեջերը։
«Ցավով պետք է նշեմ, որ Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցությունը ևս դեռ այն մակարդակի վրա չէ, ինչ քաղաքական հարաբերությունները։ Մենք պետք է մեր տնտեսական համագործակցությունը հասցնենք կայուն գործընկերության մակարդակի։ Այցը բարեկամական Հայաստան լավ հնարավորություն է նման նախաձեռնությունների համար», – հավելեց նա։
Խոսելով «Արաս» գոտու ներուժի մասին՝ Մողադամզադեն ընդգծեց, որ դրա ռեզիդենտ ընկերությունները ստանում են մատչելի տարածքներ ու էլեկտրաէներգիա արտադրությունը կազմակերպելու համար, մաքսային արտոնություններ, ինչպես նաև 20 տարով ազատվում են հարկերից ։ Դռները բաց են հայ ներդրողների համար, և մնում է միայն կրկին անգամ ափսոսանք հայտնել, որ այնտեղ դեռ հայ ներդրողներ չկան, նշեց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով` «Արաս» ազատ տնտեսական գոտում արտադրված ապրանքները կարող են վաճառվել ոչ միայն երրորդ երկրներում, այլև Իրանում։ Հնարավորություններ կան նաև ապրանքների ամենալայն տեսականու արտահանման համար։ Մասնավորապես, ազատ գոտու տարածքում մեծ ջերմոցային համալիր կա, որն իր արտադրանքը արտահանում է տարածաշրջանի, ինչպես նաև ԱՊՀ երկրներ։ Նման արտադրությունը կարող է օգտակար լինել Հայաստանի համար՝ հաշվի առնելով, որ այստեղ այս պահին գյուղմթերքի արտահանման հետ կապված խնդիրներ կան, հավելեց Մողադամզադեն։
«Իր հերթին Իրանի համար Հայաստանը նաև դարպաս է դեպի Եվրասիական տնտեսական միություն։ Հետևաբար, մեր երկու երկրները պետք է պայմաններ և ենթակառուցվածքներ ստեղծեն մեր գործարար շրջանակների միջև», – ընդգծեց «Արաս» ազատ տնտեսական գոտու ներկայացուցիչը։
Եզրափակելով՝ Մողադամզադեն նշեց, որ ազատ գոտում կարող են տեղակայվել նաև տուրօպերատորներ։ Ոչ հեռու (մոտավորապես երկու ժամ հեռավորության վրա) երկու հայկական վանական համալիրներ կան՝ Սուրբ Ստեփանոսը և Սուրբ Թադեն։ Երկուսն էլ ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
«Այս վանքերը հայտնի են ամբողջ աշխարհում և բազմաթիվ զբոսաշրջիկների և ուխտավորների են գրավում, մեծամասամբ, իհարկե, հայերի։ Մեր տարածաշրջանում նաև այլ տեսարժան վայրեր կան, օրինակ՝ «Արաս» երկրաբանական այգին, որը մեծությամբ երկրորդն է Մերձավոր Արևելքում», – ասաց Իրանի ներկայացուցիչը։
Նշենք, որ Իրանում ազատ տնտեսական գոտիները կառավարվում են Իսլամական Հանրապետության կառավարությանը կից գործող խորհրդի կողմից, որը համակարգում է էկոնոմիկայի և ֆինանսների նախարարը։
Լրահոս
0