https://arm.sputniknews.ru/20260907/irann-ajlyntranqajin-ughiner-e-pntrum-bajc-hhvov-ertughin-karevvorutjuny-chi-kvorcnum-106389989.html
Իրանն այլընտրանքային ուղիներ է փնտրում, բայց ՀՀ–ով երթուղին կարևորությունը չի կորցնում
Իրանն այլընտրանքային ուղիներ է փնտրում, բայց ՀՀ–ով երթուղին կարևորությունը չի կորցնում
Sputnik Արմենիա
Հայաստանով անցնող երթուղին ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար։ 07.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-07T08:55+0400
2026-09-07T08:55+0400
2026-09-07T08:55+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
սյունիք
«զանգեզուրի միջանցք»
պույա հոսեյնի
https://cdn.am.sputniknews.ru/img/1331/93/13319349_0:0:1600:901_1920x0_80_0_0_e987adb26e88a6235a405e136119bb2a.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Թեհրանն այլընտրանքային երթուղիներ է փնտրում Իրանի նկատմամբ ճնշման ուժեղացման և ցամաքային, օդային ու ծովային ուղղություններով նրա հնարավորությունների սահմանափակման փորձերի ֆոնին, բայց Հայաստանով անցնող ճանապարհը երկրի համար շարունակում է չափազանց կարևոր մնալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց իրանցի քաղաքական մեկնաբան, «Հայ-իրանական ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Պույա Հոսեյնին։Նրա խոսքով՝ Հայաստանի տարածքով անցնող երթուղին ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար, քանի որ դա Թուրքիայից Եվրոպա տանող ճանապարհի միակ այլընտրանքային ցամաքային ուղին է։ Փորձագետի խոսքով` ամենևին պատահական չէ, որ վերջին տարիներին և հատկապես վերջին ամիսներին Իրանում մեծացել է հետաքրքրությունը Հայաստանում Հյուսիս–հարավ ավտոճանապարհի կառուցման նկատմամբ։Նա ընդգծեց` Հայաստանով անցնող երթուղու կարևորության մասին է վկայում նաև Թեհրանի պաշտոնական դիրքորոշումը, ըստ որի` Իրանն անընդունելի է համարում ցանկացած փոփոխություն երկու երկրների սահմանին։Հոսեյնիի խոսքով՝ Իրանի ընդարձակ տարածքը և երկար սահմանները Թեհրանին թույլ են տալիս դիվերսիֆիկացնել տրանսպորտային ուղղությունները և նվազեցնել ցամաքային շրջափակման ռիսկերը։Հոսեյնին անդրադարձավ նաև Արազի միջանցքին։ Փորձագետն ընդգծեց, որ այս երթուղին գործարկելու Թեհրանի որոշումն ուղղակիորեն կապված էր օրակարգում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հայտնվելու հետ։ Երբ Ադրբեջանը սկսեց հրապարակավ առաջ մղել Սյունիքով տրանսպորտային երթուղու գաղափարը, Իրանն այլընտրանք առաջարկեց՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովել սեփական տարածքով։«Իրանը Հայաստանի համար այս սպառնալիքը չեզոքացնելու նպատակով որոշեց երթուղի տրամադրել իր տարածքով և իր վերահսկողության ներքո»,- նշեց Հոսեյնին։Նրա խոսքով՝ Թեհրանն այդպիսով ձգտում էր Ադրբեջանի համար այլընտրանքային երթուղի ստեղծել և միաժամանակ նվազեցնել Հայաստանի վրա ճնշումը «Զանգեզուրի միջանցքի» մասով։Ավելի վաղ Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, ասել էր, որ իրանական ընկերությունները պատրաստ են կառուցել նաև հայկական «Հյուսիս-հարավ» նախագծի այլ հատվածներ։ Նրա խոսքով՝ իրենք պատրաստ են գործի դնել իրենց ողջ ներուժը ենթակառուցվածքային նոր ծրագրերի իրականացման գործում։Հիշեցնենք, որ «Հյուսիս-հարավ» նախագծի չորրորդ մասն իրականացվում է Սյունիքի մարզում և բաժանված է երեք մասի։ Իրանական կոնսորցիումն արդեն կառուցում է Իրանի սահմանից (Ագարակից) մինչև Քաջարան 32 կմ ճանապարհահատվածը (նախագիծը շահագործման կհանձնվի 2027 թվականին) և Քաջարանի` 7,2 կիլոմետր երկարությամբ թունելը։Երրորդ լոտի շրջանակում նախատեսվում է Քաջարանից Սիսիան 60 կմ երկարությամբ մայրուղի կառուցել, որը ներառում է Բարգուշատի թունելը (8.6 կմ երկարությամբ), 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջ և 9 թունել (12.5 կմ)։ Նախագծի ավարտից հետո Սիսիան-Քաջարան հատվածը կկրճատվի 54 կմ-ով, իսկ միջին արագությունը 50 կմ/ժ-ից կաճի մինչև 100 կմ/ժ: Արդյունքում այս հատվածով երթևեկության ժամանակը կկրճատվի 1.5-2 ժամով:Ո՞ր փուլում է Հայաստան–Իրան ռազմավարական գործընկերության համաձայնագիրը. դեսպանի պատասխանը
իրանի իսլամական հանրապետություն
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1331/93/13319349_187:0:1443:942_1920x0_80_0_0_dbb666cfdfde9884f07234c98cd26d4e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, սյունիք, «զանգեզուրի միջանցք», պույա հոսեյնի
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, սյունիք, «զանգեզուրի միջանցք», պույա հոսեյնի
Իրանն այլընտրանքային ուղիներ է փնտրում, բայց ՀՀ–ով երթուղին կարևորությունը չի կորցնում
Հայաստանով անցնող երթուղին ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Թեհրանն այլընտրանքային երթուղիներ է փնտրում Իրանի նկատմամբ ճնշման ուժեղացման և ցամաքային, օդային ու ծովային ուղղություններով նրա հնարավորությունների սահմանափակման փորձերի ֆոնին, բայց Հայաստանով անցնող ճանապարհը երկրի համար շարունակում է չափազանց կարևոր մնալ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց իրանցի քաղաքական մեկնաբան, «Հայ-իրանական ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Պույա Հոսեյնին։
Նրա խոսքով՝ Հայաստանի տարածքով անցնող երթուղին ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար, քանի որ դա Թուրքիայից Եվրոպա տանող ճանապարհի միակ այլընտրանքային ցամաքային ուղին է։ Փորձագետի խոսքով` ամենևին պատահական չէ, որ վերջին տարիներին և հատկապես վերջին ամիսներին Իրանում մեծացել է հետաքրքրությունը Հայաստանում Հյուսիս–հարավ ավտոճանապարհի կառուցման նկատմամբ։
«Իրանական ընկերությունը (Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana ընկերություններից կազմված կոնսորցիումը) կառուցում է Ագարակ–Քաջարան հատվածը։ Քանի անգամ են իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները եկել Հայաստան և այցելել շինհրապարակ։ Դա ցույց է տալիս, թե Իրանի համար որքան կարևոր է հայաստանյան երթուղին»,- նշեց Հոսեյնին։
Նա ընդգծեց` Հայաստանով անցնող երթուղու կարևորության մասին է վկայում նաև Թեհրանի պաշտոնական դիրքորոշումը, ըստ որի` Իրանն անընդունելի է համարում ցանկացած փոփոխություն երկու երկրների սահմանին։
Հոսեյնիի խոսքով՝ Իրանի ընդարձակ տարածքը և երկար սահմանները Թեհրանին թույլ են տալիս դիվերսիֆիկացնել տրանսպորտային ուղղությունները և նվազեցնել ցամաքային շրջափակման ռիսկերը։
Հոսեյնին անդրադարձավ նաև Արազի միջանցքին։ Փորձագետն ընդգծեց, որ այս երթուղին գործարկելու Թեհրանի որոշումն ուղղակիորեն կապված էր օրակարգում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հայտնվելու հետ։ Երբ Ադրբեջանը սկսեց հրապարակավ առաջ մղել Սյունիքով տրանսպորտային երթուղու գաղափարը, Իրանն այլընտրանք առաջարկեց՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովել սեփական տարածքով։
«Իրանը Հայաստանի համար այս սպառնալիքը չեզոքացնելու նպատակով որոշեց երթուղի տրամադրել իր տարածքով և իր վերահսկողության ներքո»,- նշեց Հոսեյնին։
Նրա խոսքով՝ Թեհրանն այդպիսով ձգտում էր Ադրբեջանի համար այլընտրանքային երթուղի ստեղծել և միաժամանակ նվազեցնել Հայաստանի վրա ճնշումը «Զանգեզուրի միջանցքի» մասով։
Ավելի վաղ Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին, պատասխանելով
Sputnik Արմենիայի հարցին, ասել էր, որ իրանական ընկերությունները պատրաստ են կառուցել նաև հայկական «Հյուսիս-հարավ» նախագծի այլ հատվածներ։ Նրա խոսքով՝ իրենք պատրաստ են գործի դնել իրենց ողջ ներուժը ենթակառուցվածքային նոր ծրագրերի իրականացման գործում։
Հիշեցնենք, որ «Հյուսիս-հարավ» նախագծի չորրորդ մասն իրականացվում է Սյունիքի մարզում և բաժանված է երեք մասի։ Իրանական կոնսորցիումն արդեն կառուցում է Իրանի սահմանից (Ագարակից) մինչև Քաջարան 32 կմ ճանապարհահատվածը (նախագիծը շահագործման կհանձնվի 2027 թվականին) և Քաջարանի` 7,2 կիլոմետր երկարությամբ թունելը։
Երրորդ լոտի շրջանակում նախատեսվում է Քաջարանից Սիսիան 60 կմ երկարությամբ մայրուղի կառուցել, որը ներառում է Բարգուշատի թունելը (8.6 կմ երկարությամբ), 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջ և 9 թունել (12.5 կմ)։ Նախագծի ավարտից հետո Սիսիան-Քաջարան հատվածը կկրճատվի 54 կմ-ով, իսկ միջին արագությունը 50 կմ/ժ-ից կաճի մինչև 100 կմ/ժ: Արդյունքում այս հատվածով երթևեկության ժամանակը կկրճատվի 1.5-2 ժամով: