https://arm.sputniknews.ru/20260907/hajkakan-dadar-kam-dadar-hajkakan-dzevvov-inch-e-spasvum-evramiutjun-te-eatm-106549419.html
Հայկական դադար կամ դադար հայկական ձևով. ի՞նչ է սպասվում՝ Եվրամիությո՞ւն, թե՞ ԵԱՏՄ
Հայկական դադար կամ դադար հայկական ձևով. ի՞նչ է սպասվում՝ Եվրամիությո՞ւն, թե՞ ԵԱՏՄ
Sputnik Արմենիա
Ո՞ւմ է ձեռնտու Մոսկվայի և Երևանի հարաբերություններում «հայկական» դադարը։ Ի՞նչ է թաքցնում Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի «երկակի հատակը»։ Այս և այլ... 07.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-07T23:29+0400
2026-09-07T23:29+0400
2026-09-07T23:29+0400
հայաստան
ռուսաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
եվրամիություն
հեղինակներ
վլադիմիր պուտին
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/01/106356978_0:0:3380:1901_1920x0_80_0_0_a06076dd7c870da9a4245cfbb2f17209.jpg
Դե ինչ, բիշքեկյան քաղաքական ռոդեոն, որի ականատեսը մենք դարձանք Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ, որևէ լավ բանի չհանգեցրեց։ Բայց կողմերին հաջողվեց խուսափել կտրուկ քայլերից և հրապարակային սրացումից, և դա, մեծ հաշվով, կարելի է դրական պահ համարել։Կողմերը նաև պայմանավորվեցին արդեն Մոսկվայում «հանգիստ և մանրամասն» քննարկել հայ-ռուսական հարաբերությունների ամբողջ համալիրը։Այսինքն` Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում քաղաքական և տնտեսական սրացումը «դադարի» վրա է դրված։Եվ լավ լուրերն այսքանով կարծես թե ավարտվում են։Ինչո՞ւ։Տեսե՛ք։ Հայաստանն ի դեմս Նիկոլ Փաշինյանի կրկին փորձեց հիմնավորել Երևանի նկատմամբ ԵԱՏՄ-ի քայլերի անհամաչափությունը ՝ պնդելով, որ չնայած հանրապետությունը օրենք է ընդունել ԵՄ–ին միանալու «ձգտման» մասին, այնուամենայնիվ, նույն վարչապետի խոսքով, դա «ոչինչ չի նշանակում» ԵՄ անդամակցության ուղղությամբ Հայաստանի իրական քայլերի առումով։Ավելին` Փաշինյանը պնդում է, որ հանրաքվեի համար այժմ ընդհանրապես որևէ թեմա չկա, քանի որ ԵԱՏՄ-ի այլընտրանք իբր դեռ չի ձևավորվել։Եվ այստեղ ես պատկերացրի, թե ինչպես ռուսները զարմացած քմծիծաղ տվեցին։Կյանքի ճանապա՞րհ, թե՞ «խաղաղության փակուղի»․ Տիգրանաշե՞ն, թե՞ «Քյարքի»Ռուսական կողմն իր հերթին պնդում է, որ Եվրոպային միանալու ձգտման փաստը, որն իրավաբանորեն ամրագրված է օրենքում, դիտարկվում է որպես եվրասիական ինտեգրացիային հակառակ ուղղությամբ կատարվող աշխարհաքաղաքական շրջադարձ։Երկու կողմերի դիրքորոշումներում տրամաբանություն, անշուշտ, կա։Երբ Փաշինյանը պնդում է, որ ԵԱՏՄ-ի այլընտրանք դեռ չկա, նա ֆորմալ առումով իրավացի է։ Սակայն նույն Փաշինյանը ինչ-ինչ պատճառներով հրաժարվում է ընդունել ակնհայտ մի փաստ` հենց միայն դեկլարատիվ ձգտումը դեպի ծայրահեղ թշնամական և ագրեսիվ աշխարհաքաղաքական ուժային կենտրոն՝ ի դեմս ԵՄ-ի, ինքնին նշանակում է քաղաքական դիրքորոշում՝ որպես եվրասիական ինտեգրացիոն վեկտորի պոտենցիալ հակառակորդ։Եվ այստեղ ռուսական տրամաբանությունը չափազանց պարզ է։Եթե Հայաստանը շարժվում է դեպի Եվրոպա, ապա թող ԵՄ-ն ստանձնի բոլոր այն արտոնությունների, օգուտների և տնտեսական առավելությունների իրականացումը, որոնք Հայաստանն այսօր ստանում է ԵԱՏՄ-ի շրջանակում։Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ ԵՄ-ն երբեք Հայաստանին չի տա ԵԱՏՄ-ի շրջանակում ստացվող արտոնությունների նույնիսկ մի փոքր մասը։Բայց որքան էլ տարօրինակ է, ՀՀ ներկայիս իշխանությունների համար գլխավորը կարծես թե դա չէ։ Գլխավորը աշխարհաքաղաքական, հենց ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ընտրությունն է։Եվ ահա այստեղ էլ առաջանում է գլխավոր հարցը` Հայաստանի իշխանությունը կոնկրետ ի՞նչ է մտադիր առաջարկել հասարակությանը հարաբերությունների առկա համակարգի փոխարեն։Քանի որ չի կարելի միաժամանակ ասել` մենք ԵԱՏՄ-ից որևէ տեղ չենք գնում, ընդունել ԵՄ–ին միանալու ձգտման մասին օրենք, ապա զարմանալ, որ Մոսկվան դա սկսում է որպես ռազմավարական շրջադարձ ընկալել։Աշխարհաքաղաքականությունը չի գործում «Մենք պարզապես խոսեցինք, բայց դեռ ոչինչ չենք արել» սկզբունքով։Հայրենի՞ք, թե՞ պետություն. հանցավոր հակադրությո՞ւն, թե՞ ռացիոնալ ընտրությունԱշխարհաքաղաքականության մեջ նշանակություն ունեն ոչ միայն գործողությունները, այլև ազդանշանները, հռչակագրերը և ռազմավարական մտադրությունները։Եվ երբ պետությունը օրենսդրորեն շարժ է արձանագրում մեկ այլ աշխարհաքաղաքական տիրույթի կողմ, պետք է հասկանա, որ իր գործընկերները համապատասխան եզրակացություններ և ՔԱՅԼԵՐ են անելու։Դեռ, ինչպես արդեն նշվեց, ամեն բան դադարի վրա է դրված, մինչև Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն Մոսկվայում։Բայց այդ դադարը չի կարող երկար տևել։Եվ շատ շուտով Հայաստանը ստիպված կլինի պատասխանել մի պարզ հարցի` կոնկրետ ինչ է ուզում՝ պահպանե՞լ տնտեսական և քաղաքական ինտեգրման առկա համակարգը, թե՞ իսկապես լիարժեք շրջադարձ սկսել դեպի ԵՄ, որը Ռուսաստանի հետ պատերազմի է պատրաստվում։Որովհետև միաժամանակ երկու աշխարհաքաղաքական աթոռին նստելը գնալով ավելի է դժվարանում։ Իսկ շուտով ընդհանրապես անհնար կլինի։Եվ հենց այն, ինչ տեղի կունենա այս «հայկական դադարից» հետո, մեծապես կորոշի Հայաստանի ապագան։Ի դեպ, արժե ուշադրություն դարձնել այն անթաքույց հրճվանքին, որը թուրքական և ադրբեջանական մամուլը տարածում է հայ-ռուսական հարաբերությունների սրացման վերաբերյալ և, գոնե «հակառակ» տրամաբանության վրա հիմնվելով, եզրակացություններ անել, թե իրականում ում համար է հիմա ծայրահեղ կարևոր փլուզել ռուսների և հայերի միջև քաղաքական, տնտեսական և ռազմական հարաբերությունների ամբողջ համակարգը։ Եվ ամենակարևորը՝ ԻՆՉՈ՞ւ։ Մտածեք, թեև կարծում եմ`պատասխանն ավելի քան ակնհայտ է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Արման Աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_08942ecbcf5f0d7c232fbc30b0241b61.jpg
Արման Աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_08942ecbcf5f0d7c232fbc30b0241b61.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/01/106356978_569:0:3300:2048_1920x0_80_0_0_da77999679deffb9058708487ded8a09.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արման Աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_08942ecbcf5f0d7c232fbc30b0241b61.jpg
հայաստան, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն, հեղինակներ, վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան
հայաստան, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն, հեղինակներ, վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան
Հայկական դադար կամ դադար հայկական ձևով. ի՞նչ է սպասվում՝ Եվրամիությո՞ւն, թե՞ ԵԱՏՄ
Ո՞ւմ է ձեռնտու Մոսկվայի և Երևանի հարաբերություններում «հայկական» դադարը։ Ի՞նչ է թաքցնում Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի «երկակի հատակը»։ Այս և այլ հարցերի շուրջ մտորում է Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը։
Դե ինչ, բիշքեկյան քաղաքական ռոդեոն, որի ականատեսը մենք դարձանք Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ, որևէ լավ բանի չհանգեցրեց։ Բայց կողմերին հաջողվեց խուսափել կտրուկ քայլերից և հրապարակային սրացումից, և դա, մեծ հաշվով, կարելի է դրական պահ համարել։
Կողմերը նաև պայմանավորվեցին արդեն Մոսկվայում «հանգիստ և մանրամասն» քննարկել հայ-ռուսական հարաբերությունների ամբողջ համալիրը։
Այսինքն`
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում քաղաքական և տնտեսական սրացումը «դադարի» վրա է դրված։
Եվ լավ լուրերն այսքանով կարծես թե ավարտվում են։
Տեսե՛ք։ Հայաստանն ի դեմս Նիկոլ Փաշինյանի կրկին փորձեց հիմնավորել Երևանի նկատմամբ ԵԱՏՄ-ի քայլերի անհամաչափությունը ՝ պնդելով, որ չնայած հանրապետությունը օրենք է ընդունել ԵՄ–ին միանալու «ձգտման» մասին, այնուամենայնիվ, նույն վարչապետի խոսքով, դա «ոչինչ չի նշանակում» ԵՄ անդամակցության ուղղությամբ
Հայաստանի իրական քայլերի առումով։
Ավելին` Փաշինյանը պնդում է, որ հանրաքվեի համար այժմ ընդհանրապես որևէ թեմա չկա, քանի որ ԵԱՏՄ-ի այլընտրանք իբր դեռ չի ձևավորվել։
Եվ այստեղ ես պատկերացրի, թե ինչպես ռուսները զարմացած քմծիծաղ տվեցին։
Ռուսական կողմն իր հերթին պնդում է, որ Եվրոպային միանալու ձգտման փաստը, որն իրավաբանորեն ամրագրված է օրենքում, դիտարկվում է որպես եվրասիական ինտեգրացիային հակառակ ուղղությամբ կատարվող աշխարհաքաղաքական շրջադարձ։
Երկու կողմերի դիրքորոշումներում տրամաբանություն, անշուշտ, կա։
Երբ Փաշինյանը պնդում է, որ ԵԱՏՄ-ի այլընտրանք դեռ չկա, նա ֆորմալ առումով իրավացի է։ Սակայն նույն Փաշինյանը ինչ-ինչ պատճառներով հրաժարվում է ընդունել ակնհայտ մի փաստ` հենց միայն դեկլարատիվ ձգտումը դեպի ծայրահեղ թշնամական և ագրեսիվ աշխարհաքաղաքական ուժային կենտրոն՝ ի դեմս ԵՄ-ի, ինքնին նշանակում է քաղաքական դիրքորոշում՝ որպես եվրասիական ինտեգրացիոն վեկտորի պոտենցիալ հակառակորդ։
Եվ այստեղ ռուսական տրամաբանությունը չափազանց պարզ է։
Եթե Հայաստանը շարժվում է դեպի Եվրոպա, ապա թող ԵՄ-ն ստանձնի բոլոր այն արտոնությունների, օգուտների և տնտեսական առավելությունների իրականացումը, որոնք Հայաստանն այսօր ստանում է ԵԱՏՄ-ի շրջանակում։
Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ ԵՄ-ն երբեք
Հայաստանին չի տա ԵԱՏՄ-ի շրջանակում ստացվող արտոնությունների նույնիսկ մի փոքր մասը։
Բայց որքան էլ տարօրինակ է, ՀՀ ներկայիս իշխանությունների համար գլխավորը կարծես թե դա չէ։ Գլխավորը աշխարհաքաղաքական, հենց ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ընտրությունն է։
Եվ ահա այստեղ էլ առաջանում է գլխավոր հարցը` Հայաստանի իշխանությունը կոնկրետ ի՞նչ է մտադիր առաջարկել հասարակությանը հարաբերությունների առկա համակարգի փոխարեն։
Քանի որ չի կարելի միաժամանակ ասել` մենք ԵԱՏՄ-ից որևէ տեղ չենք գնում, ընդունել ԵՄ–ին միանալու ձգտման մասին օրենք, ապա զարմանալ, որ Մոսկվան դա սկսում է որպես ռազմավարական շրջադարձ ընկալել։
Աշխարհաքաղաքականությունը չի գործում «Մենք պարզապես խոսեցինք, բայց դեռ ոչինչ չենք արել» սկզբունքով։
Աշխարհաքաղաքականության մեջ նշանակություն ունեն ոչ միայն գործողությունները, այլև ազդանշանները, հռչակագրերը և ռազմավարական մտադրությունները։
Եվ երբ պետությունը օրենսդրորեն շարժ է արձանագրում մեկ այլ աշխարհաքաղաքական տիրույթի կողմ, պետք է հասկանա, որ իր գործընկերները համապատասխան եզրակացություններ և ՔԱՅԼԵՐ են անելու։
Դեռ, ինչպես արդեն նշվեց, ամեն բան դադարի վրա է դրված, մինչև Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն Մոսկվայում։
Բայց այդ դադարը չի կարող երկար տևել։
Եվ շատ շուտով Հայաստանը ստիպված կլինի պատասխանել մի պարզ հարցի` կոնկրետ ինչ է ուզում՝ պահպանե՞լ տնտեսական և քաղաքական ինտեգրման առկա համակարգը, թե՞ իսկապես լիարժեք շրջադարձ սկսել դեպի ԵՄ, որը Ռուսաստանի հետ պատերազմի է պատրաստվում։
Որովհետև միաժամանակ երկու աշխարհաքաղաքական աթոռին նստելը գնալով ավելի է դժվարանում։ Իսկ շուտով ընդհանրապես անհնար կլինի։
Եվ հենց այն, ինչ տեղի կունենա այս «հայկական դադարից» հետո, մեծապես կորոշի Հայաստանի ապագան։
Ի դեպ, արժե ուշադրություն դարձնել այն անթաքույց հրճվանքին, որը թուրքական և ադրբեջանական մամուլը տարածում է հայ-ռուսական հարաբերությունների սրացման վերաբերյալ և, գոնե «հակառակ» տրամաբանության վրա հիմնվելով, եզրակացություններ անել, թե իրականում ում համար է հիմա ծայրահեղ կարևոր փլուզել ռուսների և հայերի միջև քաղաքական, տնտեսական և ռազմական հարաբերությունների ամբողջ համակարգը։ Եվ ամենակարևորը՝ ԻՆՉՈ՞ւ։ Մտածեք, թեև կարծում եմ`պատասխանն ավելի քան ակնհայտ է։