https://arm.sputniknews.ru/20260907/hajastany-resurs-chuni-tshnamanalu-voreve-gerterutjan-het-qristine-vardanjan-106560670.html
Հայաստանը ռեսուրս չունի թշնամանալու որևէ գերտերության հետ. Քրիստինե Վարդանյան
Հայաստանը ռեսուրս չունի թշնամանալու որևէ գերտերության հետ. Քրիստինե Վարդանյան
Sputnik Արմենիա
Հայաստանում, բացի ՔՊ-ից, չկա այլ քաղաքական ուժ, որ առաջարկում է մեզ որևէ գերտերության հետ թշնամանալ։ «Աբովյան Time»-ի եթերում ասում է «Հայաստան» խմբակցության... 07.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-07T20:26+0400
2026-09-07T20:26+0400
2026-09-07T20:26+0400
տեսանյութեր
քրիստինե վարդանյան
հայաստան
ռուսաստան
թուրքիա
ադրբեջան
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/07/106559282_0:0:1920:1080_1920x0_80_0_0_00149396c9ae5fd3ecfa6d5ddd2e34ef.jpg
Հայաստանում, բացի ՔՊ-ից, չկա այլ քաղաքական ուժ, որ առաջարկում է մեզ որևէ գերտերության հետ թշնամանալ։ «Աբովյան Time»-ի եթերում ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը, Ռուսաստանի հետ հարաբերություններին և անվտանգային սպառնալիքներին։Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ իշխող ուժը ոչ միայն առաջարկում է, այլև իր քայլերով իրականացնում է գերտերությունների հետ թշնամանալու քաղաքականություն։«Վատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի՝ աշխարհի ցամաքի 1/6-րդը զբաղեցնող պետության հետ, առաջին հերթին տնտեսական առումով, որից կախված ես մոտ 90%-ով, դա քեզ համար սպառնալիք չէ՞»,–ասում է Վարդանյանը։Պատգամավորն ընդգծում է, որ Հայաստանը ռեսուրս չունի աշխարհի որևէ գերտերության հետ հարաբերությունները փչացնելու։Անդրադառնալով անվտանգային այլընտրանքների թեմային՝ Քրիստինե Վարդանյանը շեշտում է, որ այլ տարբերակ այս պահին սեղանին չկա, քան ՀԱՊԿ-ն է, նույնիսկ իր բոլոր խնդիրներով։«Մեզ պետք է պաշտպանություն, մենք անվտանգային խնդիր ունենք։ Մեզ պետք չէ գերեզմանային խաղաղություն, մեզ պետք է անվտանգություն»,- ընդգծել է ԱԺ պատգամավորը։Վարդանյանի խոսքով՝ Հայաստանի համար սպառնալիք են աշխարհում երկու պետություն՝ Թուրքիան և Ադրբեջանը, մինչդեռ իշխանությունները փոխել են իրենց դիրքորոշումը։«Ով կգա ձեզ խաղաղություն կառաջարկի, մի հատ խնդրում եմ հարցրեք՝ Թուրքիան և Ադրբեջանը սպառնալի՞ք են, թե՞ ոչ։ Մենք ասում ենք՝ սպառնալիք են։ ՔՊ-ն սկսել է չասել, որ Թուրքիան ու Ադրբեջանը սպառնալիք են, փոխարենը սպառնալիք են փնտրում այլ տեղերում, ամենավատը՝ գտել են գերտերությունների մեջ»,- ասում է նա։Պատգամավորը նշում է, որ իշխանությունները խորհրդարանում և այլ հարթակներում խուսափում են հստակ պատասխաններ տալուց արդյոք ՌԴ-ն համարում են սպառնալիք։«Ես ասում եմ՝ ոչ, և դաշնակցային հարաբերությունները կարող են միայն բարելավել։ Ինչի՞ մասին են հիբրիդային խոսակցությունները, ինչի՞ են գնում, կանգնում եվրոպական պաշտոնյաների կողքը, չեն համարձակվում իրենք Ռուսաստանի անունը տալ, այդ պաշտոնյաներն ասում են՝ Ռուսաստանը Հայաստանի համար սպառնալիք է։ Սպառնալի՞ք է, թե՞ ոչ, ուղիղ ասեք։ Այսինքն՝ նախ պետք է կողմնորոշվել այլընտրանքների և մեր սպառնալիքների հարցում»,- հավելում է Վարդանյանը։Մանրամասն՝ տեսանյութում։
թուրքիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/07/106559282_264:0:1704:1080_1920x0_80_0_0_509473debdbb053b60f100b0b0216211.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, քրիստինե վարդանյան, հայաստան, ռուսաստան, թուրքիա, ադրբեջան, եվրամիություն, видео
տեսանյութեր, քրիստինե վարդանյան, հայաստան, ռուսաստան, թուրքիա, ադրբեջան, եվրամիություն, видео
Հայաստանում, բացի ՔՊ-ից, չկա այլ քաղաքական ուժ, որ առաջարկում է մեզ որևէ գերտերության հետ թշնամանալ։ «Աբովյան Time»-ի եթերում ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը, Ռուսաստանի հետ հարաբերություններին և անվտանգային սպառնալիքներին։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ իշխող ուժը ոչ միայն առաջարկում է, այլև իր քայլերով իրականացնում է գերտերությունների հետ թշնամանալու քաղաքականություն։
«Վատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի՝ աշխարհի ցամաքի 1/6-րդը զբաղեցնող պետության հետ, առաջին հերթին տնտեսական առումով, որից կախված ես մոտ 90%-ով, դա քեզ համար սպառնալիք չէ՞»,–ասում է Վարդանյանը։
Պատգամավորն ընդգծում է, որ Հայաստանը ռեսուրս չունի աշխարհի որևէ գերտերության հետ հարաբերությունները փչացնելու։
«Վախերը հասկանալի են, բայց եթե վախենում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացումից, Ռուսաստանի դեպքում ինչու՞ չենք վախենում։ Տարբեր պրոպագանդայի արդյունքում հակառուսական տրամադրությունները Հայաստանում, այո, աճել են, և հիմա ստացվում է՝ ովքեր ռացիոնալ, շատ պարզ ճշմարտություններ են ասում, որ Հայաստանը ռեսուրս չունի թշնամանալու որևէ գերտերության, այդ թվում` առաջին հերթին Ռուսաստանի հետ, միանգամից պիտակավորում են պրոռուսական»,- հավելում է նա։
Անդրադառնալով անվտանգային այլընտրանքների թեմային՝ Քրիստինե Վարդանյանը շեշտում է, որ այլ տարբերակ այս պահին սեղանին չկա, քան ՀԱՊԿ-ն է, նույնիսկ իր բոլոր խնդիրներով։
«Մեզ պետք է պաշտպանություն, մենք անվտանգային խնդիր ունենք։ Մեզ պետք չէ գերեզմանային խաղաղություն, մեզ պետք է անվտանգություն»,- ընդգծել է ԱԺ պատգամավորը։
Վարդանյանի խոսքով՝ Հայաստանի համար սպառնալիք են աշխարհում երկու պետություն՝ Թուրքիան և Ադրբեջանը, մինչդեռ իշխանությունները փոխել են իրենց դիրքորոշումը։
«Ով կգա ձեզ խաղաղություն կառաջարկի, մի հատ խնդրում եմ հարցրեք՝ Թուրքիան և Ադրբեջանը սպառնալի՞ք են, թե՞ ոչ։ Մենք ասում ենք՝ սպառնալիք են։ ՔՊ-ն սկսել է չասել, որ Թուրքիան ու Ադրբեջանը սպառնալիք են, փոխարենը սպառնալիք են փնտրում այլ տեղերում, ամենավատը՝ գտել են գերտերությունների մեջ»,- ասում է նա։
Պատգամավորը նշում է, որ իշխանությունները խորհրդարանում և այլ հարթակներում խուսափում են հստակ պատասխաններ տալուց արդյոք ՌԴ-ն համարում են սպառնալիք։
«Ես ասում եմ՝ ոչ, և դաշնակցային հարաբերությունները կարող են միայն բարելավել։ Ինչի՞ մասին են հիբրիդային խոսակցությունները, ինչի՞ են գնում, կանգնում եվրոպական պաշտոնյաների կողքը, չեն համարձակվում իրենք Ռուսաստանի անունը տալ, այդ պաշտոնյաներն ասում են՝ Ռուսաստանը Հայաստանի համար սպառնալիք է։ Սպառնալի՞ք է, թե՞ ոչ, ուղիղ ասեք։ Այսինքն՝ նախ պետք է կողմնորոշվել այլընտրանքների և մեր սպառնալիքների հարցում»,- հավելում է Վարդանյանը։