ԱԲ-ն գոյաբանական սպառնալիք է մարդկության համար․ ՄԱԿ
22:59 07.09.2026 (Թարմացված է: 23:12 07.09.2026)

Ֆոլկեր Թյուրքը . Արխիվային լուսանկար
© AP Photo / Hadi Mizban
Բաժանորդագրվել
Թյուրքն առանցքային խնդիրներից է անվանել տեխնոլոգիաների նկատմամբ վերահսկողության կենտրոնացումը փոքրաթիվ մարդկանց ձեռքում։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. Արհեստական բանականության առաջատար համակարգերի զարգացումը կարող է գոյաբանական սպառնալիք ստեղծել մարդկության համար, պետք է անվտանգության միջոցառումներ ձեռնարկել, քանի դեռ չափազանց ուշ չէ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 63-րդ նստաշրջանում։
«Ես կիսում եմ ոլորտի փորձագետների մտահոգությունն առ այն, որ արհեստական բանականության առաջատար համակարգերը կարող են գոյաբանական սպառնալիք ներկայացնել մարդկության համար։ Ես կոչ եմ անում գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ արհեստական բանականության ոլորտում անվտանգության հուսալի, անսասան երաշխիքներ ապահովելու համար, քանի դեռ չափազանց ուշ չէ»,-հայտարարել է Թյուրքը։
Առանցքային խնդիրներից մեկը նա անվանել է տեխնոլոգիաների նկատմամբ վերահսկողության կենտրոնացումը փոքրաթիվ մարդկանց ձեռքում։ Գերագույն հանձնակատարի խոսքով՝ այսօր ընդամենը «մի բուռ մարդիկ» գրեթե անսահմանափակ իշխանություն ունեն ԱԲ-ի նկատմամբ։
Թյուրքն անհրաժեշտ է համարում խիստ սահմանափակումներ սահմանել նման համակարգերի մշակման և կիրառման համար։ Առաջին հերթին պայմանավորվածությունները պետք է ձեռք բերվեն այն պետությունների միջև, որտեղ տեղակայված են ԱԲ մշակողները, ինչպես նաև այդ ոլորտի հետ կապված մատակարարման շղթաների մասնակիցների միջև։
«Առնվազն մեզ անհրաժեշտ է, որպեսզի այն երկրները, որոնց տարածքում տեղակայված են ԱԲ համակարգերը, և դրանց մատակարարման շղթաների մասնակիցները պայմանավորվեն որոշակի «կարմիր գծեր» պահպանելու շուրջ»,-ասել է նա։
Առաջիկա օրերին գերագույն հանձնակատարը մտադիր է նամակ հղել արհեստական բանականության մշակմամբ զբաղվող առաջատար ընկերություններին՝ կոչ անելով ապահովել անվտանգության անհրաժեշտ երաշխիքները։