00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:58
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Գիտնականն ասել է, թե որքան հաճախ է պետք սմարթֆոնը մաքրել մանրէներից

© Sputnik / Наталья СеливерстоваՀեռախոս
Հեռախոս - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2026
Հեռախոս
Բաժանորդագրվել
Գիտնականները հետազոտություն են անցկացրել և պարզել, որ բուժաշխատողների հեռախոսների վրա կարող է լինել ավելի քան 17 հազար միկրոօրգանիզմ։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Սմարթֆոնը մանրէներից պետք է մաքրել առնվազն օրը մեկ անգամ, իսկ ակտիվ օգտագործման դեպքում դա կարելի է անել երկու անգամ՝ առավոտյան և կեսօրին, ՌԻԱ Նովոստիին ասել է Ավստրալիայի Բոնդի համալսարանի և Մերդոքի համալսարանի դոցենտ Լոտտի Թաժուրին։
«Ես կասեի, որ օրը մեկ անգամը վատ չէր լինի։ Քանի որ մենք օրվա ընթացքում շատ ակտիվ ենք, թերևս կարելի է դա անել օրական երկու անգամ՝ առավոտյան և կեսօրին։ Ես այդպես կանեի»,-նշել է գիտնականը։
Ավստրալիայի երկու համալսարաններում աշխատելուց զատ, Թաժուրին ընդգրկված է Դուբայի ոստիկանության գիտնականների խորհրդում՝ փորձագիտական մարմնում, որը զբաղվում է գիտական խորհրդատվությամբ և անվտանգության ոլորտում լուծումների մշակմամբ։ Նա հատկապես ճանաչում է ստացել աշխարհահռչակ TEDx կոնֆերանսում ելույթից հետո։
Վերջին հետազոտության ընթացքում Թաժուրին և նրա գործընկերները վերլուծել են Ավստրալիայից և ԱՄԷ-ից բուժաշխատողների 95 հեռախոսների մակերեսից վերցված նմուշները և, գիտնականի խոսքով, այդ սարքերի վրա հայտնաբերել են ավելի քան 17 հազար միկրոօրգանիզմ։ Ընդ որում, չորս հեռախոսից երեքի վրա միաժամանակ հայտնաբերվել են մի քանի տեսակի բակտերիաներ, որոնք ամենահաճախն են մահացու վտանգավոր վարակների պատճառ դառնում։
Թաժուրիի խոսքով՝ միկրոօրգանիզմները մշտապես ձեռքերից փոխանցվում են սմարթֆոնին և հակառակը, ինչի պատճառով աղտոտվածությունը կարող է տարածվել նաև այլ մակերեսների վրա։ Այդ պատճառով փորձագետը հատուկ ուշադրություն է հրավիրում բժշկական հաստատություններում հեռախոսների մանրէազերծման պարբերականության վրա։
Եթե առօրյա կյանքում գիտնականը խորհուրդ է տալիս ամեն օր մաքրել սմարթֆոնը, ապա բժշկական հաստատություններում սմարթֆոնների մաքրումը անհրաժեշտ է կապել ձեռքերի հիգիենայի արդեն իսկ գոյություն ունեցող կանոնների հետ։
«Հիվանդանոցներում կան ձեռքերը լվանալու այսպես կոչված հինգ պահեր․ օրինակ՝ բուժառուի հետ շփումից առաջ պետք է լվանալ ձեռքերը, հետո՝ նույնպես։ Մենք ասում ենք՝ եկեք ավելացնենք վեցերորդ պահը, որում կներառենք մեր «երրորդ ձեռքը»՝ բջջային հեռախոսը»,-ընդգծել է գործակալության զրուցակիցը։
Թաժուրիի խոսքով՝ իր թիմի անցկացրած հարցումներից մեկում բուժաշխատողների 52%-ը խոստովանել է, որ սմարթֆոններից օգտվում է զուգարանում, ընդ որում 98%-ը բջջային հեռախոսները համարել է աղտոտված։ Սակայն, փորձագետի խոսքով, սարքերը կանոնավոր մաքրել պարտադրող հատուկ կանոններ հիվանդանոցներում հաճախ չկան։
Լրահոս
0