https://arm.sputniknews.ru/20260906/chinastani-ishkhanutjunnern-arajin-angam-hastatel-en-abvov-steghtsvats-deghamijvocy-106517654.html
Չինաստանի իշխանություններն առաջին անգամ հաստատել են ԱԲ–ով ստեղծված դեղամիջոցը
Չինաստանի իշխանություններն առաջին անգամ հաստատել են ԱԲ–ով ստեղծված դեղամիջոցը
Sputnik Արմենիա
Մշակողների տվյալներով՝ դեղամիջոցի որոնման սկզբից մինչև կլինիկական փորձարկումների ավարտն տևել է մոտ երեքուկես տարի։ 06.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-06T13:26+0400
2026-09-06T13:26+0400
2026-09-06T13:26+0400
դեղ
կորոնավիրուս
չինաստան
արհեստական բանականություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1335/26/13352624_0:139:1600:1039_1920x0_80_0_0_3c02c9e39a37044a878d3d2e898ee2d9.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Չինաստանի իշխանությունները հաստատել են COVID-19-ի դեմ նորարարական դեղամիջոցի ելքը շուկա, դեղամիջոցի մշակման ընթացքում օգտագործվել են արհեստական բանականության տեխնոլոգիաներ։ Այս մասին հայտնել են Սիխու համալսարանում (ՉԺՀ)։Բուհի հայտարարության մեջ նշվում է, որ սա Չինաստանում արհեստական բանականության օգնությամբ մշակված առաջին նորարարական դեղամիջոցն է։Նշվում է, որ Mprosevir դեղամիջոցը մշակել են Սիխու համալսարանի և բուհի հետ կապված գիտական ու դեղագործական կազմակերպությունների մասնագետները։ Այն նախատեսված է COVID-19-ի թեթև և միջին ձևերն ունեցող պացիենտների բուժման համար։ Դեղամիջոցի ազդող նյութը 3CLpro վիրուսային ֆերմենտի ինհիբիտորն է, որը SARS-CoV-2-ին անհրաժեշտ է բազմացման համար։Ազդող նյութի որոնման ընթացքում հետազոտողները կիրառել են միացությունների ԴՆԹ-կոդավորված գրադարանի (DEL) տեխնոլոգիան, որը թույլ է տալիս հնարավոր դեղորայքային մոլեկուլների մասսայական սքրինինգ իրականացնել: Օգտագործված գրադարանը պարունակում էր շուրջ 49 միլիարդ միացություն։DEL տեխնոլոգիայի օգնությամբ հետազոտողներն առանձնացրել են ավելի քան 100 հեռանկարային թեկնածուներ, ապա կիրառել են արհեստական բանականության մոդելները դրանց ընտրության համար: Այնուհետև թիմը միավորել է լաբորատոր փորձարկումների արդյունքները ԱԲ-ի հնարավորությունների հետ՝ մոլեկուլի օպտիմալացման և ամենահեռանկարային միացության ընտրության համար։
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1335/26/13352624_191:0:1600:1057_1920x0_80_0_0_f35d2bc5f7b576be95da0b143d7a8c63.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դեղ, կորոնավիրուս, չինաստան, արհեստական բանականություն
դեղ, կորոնավիրուս, չինաստան, արհեստական բանականություն
Չինաստանի իշխանություններն առաջին անգամ հաստատել են ԱԲ–ով ստեղծված դեղամիջոցը
Մշակողների տվյալներով՝ դեղամիջոցի որոնման սկզբից մինչև կլինիկական փորձարկումների ավարտն տևել է մոտ երեքուկես տարի։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Չինաստանի իշխանությունները հաստատել են COVID-19-ի դեմ նորարարական դեղամիջոցի ելքը շուկա, դեղամիջոցի մշակման ընթացքում օգտագործվել են արհեստական բանականության տեխնոլոգիաներ։ Այս մասին հայտնել են Սիխու համալսարանում (ՉԺՀ)։
Բուհի հայտարարության մեջ նշվում է, որ սա Չինաստանում արհեստական բանականության օգնությամբ մշակված առաջին նորարարական դեղամիջոցն է։
Նշվում է, որ Mprosevir դեղամիջոցը մշակել են Սիխու համալսարանի և բուհի հետ կապված գիտական ու դեղագործական կազմակերպությունների մասնագետները։ Այն նախատեսված է COVID-19-ի թեթև և միջին ձևերն ունեցող պացիենտների բուժման համար։ Դեղամիջոցի ազդող նյութը 3CLpro վիրուսային ֆերմենտի ինհիբիտորն է, որը SARS-CoV-2-ին անհրաժեշտ է բազմացման համար։
Ազդող նյութի որոնման ընթացքում հետազոտողները կիրառել են միացությունների ԴՆԹ-կոդավորված գրադարանի (DEL) տեխնոլոգիան, որը թույլ է տալիս հնարավոր դեղորայքային մոլեկուլների մասսայական սքրինինգ իրականացնել: Օգտագործված գրադարանը պարունակում էր շուրջ 49 միլիարդ միացություն։
DEL տեխնոլոգիայի օգնությամբ հետազոտողներն առանձնացրել են ավելի քան 100 հեռանկարային թեկնածուներ, ապա կիրառել են արհեստական բանականության մոդելները դրանց ընտրության համար: Այնուհետև թիմը միավորել է լաբորատոր փորձարկումների արդյունքները ԱԲ-ի հնարավորությունների հետ՝ մոլեկուլի օպտիմալացման և ամենահեռանկարային միացության ընտրության համար։