00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
1 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է. մասնակցում է Պոլսո պատրիարքը

Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում այսօր ավանդական պատարագն է մատուցվում։ Պատարագիչը Գերաշնորհ Տեր Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանն է` ԱՄՆ Արևելյան հայոց թեմի առաջնորդը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պոլսո պատրիարք Սահակ Մաշալյանը Վան է մեկնել` Խաչվերաց տոնին ընդառաջ մատուցվող պատարագը նախագահելու համար։
Կիրակնօրյա պատարագին մասնակցում են բարձրաստիճան հայ հոգևորականներ, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ և մեծ թվով զբոսաշրջիկներ։
Հիշեցնենք, որ Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ մատուցվում է տարին միայն մեկ անգամ՝ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ: Ի դեպ, այս ավանդույթը վերականգնվել է 2010 թվականին՝ 95 տարվա դադարից հետո:
Արարողությունը սովորաբար տեղի է ունենում սեպտեմբերի սկզբին (Խաչվերաց տոնին ընդառաջ կիրակի օրը): Քանի որ այս տարի Հայ առաքելական եկեղեցին Խաչվերաց տաղավար տոնը նշում է սեպտեմբերի 13–ին, Աղթամարի պատարագն այսօր է` սեպտեմբերի 6-ին։
Հիշեցնենք նաև, որ Աղթամարի Սբ․ Խաչ եկեղեցին կառուցվել է 915-921թթ․ Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու հրամանով։ Եկեղեցին կառուցել է հայտնի ճարտարապետ, նկարիչ և քանդակագործ Մանվելը (Մոնուել)։ 1113-1895թթ այնտեղ գործել է Աղթամարի առանձին կաթողիկոսարանը, որի վերացումից հետո նրան պատկանող վանքերն ու եկեղեցիներն անցել էին Պոլսո հայոց պատրիարքարանին։ Կղզին ու եկեղեցին լքվել են 1915 թվականին Հայոց ցեղասպանությունից հետո։
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը 2005-ին ձեռնարկել էր Աղթամար կղզու Սբ․ Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքներ: 2007-ին եկեղեցին այցելուների համար բացվել էր որպես թանգարան:
Լրահոս
0