00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
1 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

© SputnikЖитель Шикаоха Андраник Маргарян
Житель Шикаоха Андраник Маргарян - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2026
Բաժանորդագրվել
Համայնքների ապագայի հետ կապված բնակիչները լավատեսություն չունեն. մի կողմից հակառակորդի խնդիր է, մյուսից` օր օրի խորացող տնտեսական հարցերը։
Հայրենական մեծ պատերազմում 101 զոհ տված Շիկահողում այսօր կա 55 տնտեսություն, մշտապես ապրում է մոտ 100 մարդ։ Երբեմնի մեծ գյուղի դպրոցն այնքան աշակերտ ուներ, որ երկու հերթով էր աշխատում, իսկ այսօր դպրոց է հաճախում ընդամենը մեկ երեխա՝ 8-րդ դասարանցի։
Գյուղի դատարկվելը մեկ օրում և նույնիսկ մեկ պատերազմից հետո չի սկսվել։ Շիկահողի վարչական ղեկավար Զորիկ Նավասարդյանի խոսքով` բնակչությունը դեռ 1990-ականներից տարեցտարի նվազել է։ Բայց վերջին պատերազմները գյուղի հին խնդիրներին նորերն են ավելացրել․ աշխատանքի պակասին գումարվել են սահմանային խնդիրները, վարելահողերի մի մասի անմատչելիությունը, անասնապահության անկումն ու ոռոգման խնդիրը։
«Ժամանակի ընթացքում երիտասարդներն աշխատանքի բացակայության պատճառով հեռացան գյուղից՝ քաղաքում աշխատանք փնտրելով։ Հիմնական խնդիրը աշխատատեղն է։ Երիտասարդներ էլ կան, բայց հիմնականում գնում են աշխատելու, հետո վերադառնում գյուղ։ Իսկ ովքեր ամուսնացել են, ընտանիքներով տեղափոխվել են Կապան»,– պատմեց Նավասարդյանը։
© SputnikԶորիկ Նավասարդյան
Административный руководитель Шикаоха Зорик Навасардян - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2026
Զորիկ Նավասարդյան
Նրա խոսքով՝ 2020 թվականի պատերազմից հետո գյուղից զանգվածային հեռացում չի եղել։ Շիկահողը դատարկվել է դանդաղ՝ տարիների ընթացքում։ Բայց սահմանային նոր իրավիճակը գյուղում ապրելու և հող մշակելու հնարավորություններն ավելի է սահմանափակել։

Հողը կա, բայց գյուղացին չի կարող վարել

2022 թվականի ռազմական գործողություններից հետո Շիկահողի շուրջ անվտանգության միջավայրը փոխվել է։ Նավասարդյանն ասում է՝ հայկական կողմի նախկին 4–5 դիրք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ է։
Այս պահին, ըստ նրա, կրակոցներ չկան, իսկ հայկական կողմում ամրաշինական աշխատանքներ են իրականացվում։
«Մինչև Ներքին Հանդ, Ծավի շրջանում բունկերներ են պատրաստվում։ Հուսանք՝ ռազմական նպատակով օգտագործելու անհրաժեշտություն չի լինի»,– նշեց վարչական ղեկավարը։
Սահմանային իրավիճակը, սակայն, արդեն փոխել է գյուղի տնտեսությունը։ Հողի մի մասը կա, բայց գյուղացին չի կարող կամ չի համարձակվում այն մշակել։
© SputnikԿարմիր խաչի մեքենան Շիկահողում
Автомобили Армянского офиса Международного комитета Красного Креста в Шикаохе - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2026
Կարմիր խաչի մեքենան Շիկահողում
Նավասարդյանի խոսքով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ մոտ 40 հեկտար դեգրադացված հող է մելիորացվել և մշակելի դարձել, սակայն այդ տարածքից մոտ 25 հեկտարն այսօր չի օգտագործվում սահմանային խնդիրների պատճառով։ Մանրամասնեց` մոտ 20 հեկտարը գտնվում է ադրբեջանական դիրքերի դիտարկման տակ։
Վարչական ղեկավարը հատուկ ընդգծեց` դիտարկման, ոչ թե վերահսկողության տակ։
«Մի դաշտում դիրք սարքեցին, մի դաշտը ականապատեցին, մի դաշտն իրենց վերահսկողության տակ է, մեխանիզատորներն էլ վախենում են մտնել»,– պատմում է նա։
Sputnik Արմենիայի հարցին՝ փորձե՞լ են արդյոք գյուղացիները մտնել այդ հողերը, Նավասարդյանը բացասական պատասխան տվեց։
«Կյանքի հետ կապված հարց է։ Այստեղ փորձել–չփորձելու հարց չկա։ Ոչ մեկս էլ երաշխավորված չենք»,֊ –ասաց։
Այդ հողերից զրկված գյուղացիներին, նրա տեղեկություններով, առանձին փոխհատուցում չի տրամադրվել։ Իսկ ինչո՞վ են զբաղվում, վաստակում իրենց ապրուստը։
«Ոչ մի բանով, ինչո՞վ զբաղվեն։ Շարունակում են իրենց բնականոն կյանքը՝ ավելի սահմանափակ միջոցներով»,– ասում է Նավասարդյանը։

Անասնակեր չեն կարողանում բերել, անասնապահությունը վերանում է

60-ամյա Վլադիկ Աղաթելյանի կյանքն էլ է կապված Շիկահողի հողի հետ։ Բայց այն տարածքները, որտեղ նախկինում անասնակեր էին ստանում, այսօր ադրբեջանական դիրքերի տեսադաշտում են։
© SputnikՎլադիկ Աղաթելյան
Житель Шикаоха Владик Агателян - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2026
Վլադիկ Աղաթելյան
«Մի մասը մեր վարելահողերի իրենց դիտարկման տակ է։ Հենց այնտեղից էր անասնակերը։ Հիմա իմ ունեցած մի քիչ հողի վրա զուտ ցորեն ու գարի եմ ցանում»,– պատմում է նա։
Գյուղում անասնապահությունն էլ նախկինը չէ։ Աղաթելյանի խոսքով՝ անկումը հատկապես նկատելի դարձավ 2020 թվականից հետո։
«Պատերազմից հետո, ելնելով իրավիճակից, շատ բնակիչներ իրենց անասունները ծախեցին կամ մորթեցին։ Վիճակն անորոշ էր»,– նշեց բնակիչը։
Գյուղի վարչական ղեկավարն ավելի կտրուկ է ձևակերպեց. անասնապահությունը գյուղում գրեթե վերանում է, և պատճառը միայն սահմանին ապրելը չէ. ոռոգման ջրի խնդիր կա, թանկացել են դիզվառելիքը, գյուղտեխնիկայի պահեստամասերն ու մեխանիզատորի ծառայությունները։ Իսկ գյուղացու եկամուտը չի ավելացել։
«Մանր-մունր խնդիրները հավաքվում են ու մի լուրջ խնդրի առաջ կանգնեցնում գյուղացուն․ գյուղում ապրելու միջոցն արդեն Կապանում է փնտրում, հետո տեղափոխվում է Կապան»,– մանրամասնեց նա։

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում

Շիկահողի բնակիչ Անդրանիկ Մարգարյանն ասաց` կրակոցների բացակայությունը դեռ բավարար չէ, որ մարդիկ իրենց անվտանգ զգան։
© SputnikՇիկահողի բնակիչ Անդրանիկ Մարգարյան
Житель Шикаоха Андраник Маргарян - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2026
Շիկահողի բնակիչ Անդրանիկ Մարգարյան
«Խաղաղություն ուզում ենք, բայց դժվար է։ Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում»,– նշեց Մարգարյանը։
Մարգարյանը հիշատակեց նաև Ադրբեջանում հնչող՝ Հայաստանի տարածքների նկատմամբ պահանջների մասին հայտարարությունները «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի ներքո և ասաց, որ այս ամենի պայմաններում դժվար է վստահություն ձևավորել։
«14–15 տարեկան երեխաների մասնակցությամբ համաժողով են անում ու ասում, որ պահանջ ունեն ՀՀ տարածքներից։ Այսքանից հետո ո՞նց հավատաս։ Խաղաղությունը նախ հասարակությունների մեջ են ստեղծում»,– շարունակեց Շիկահողի բնակիչը։

Սրաշենում պատկերը գրեթե նույնն է, թվերը՝ ավելի փոքր

Շիկահողից ոչ հեռու Կապանի մյուս բնակավայր Սրաշենն է։ Այստեղ արդեն մոտ 60 բնակիչ է մնացել՝ 28 տանը։ Դպրոցում 5 աշակերտ կա, բոլորը` տարբեր դասարանների։
Եթե Շիկահողում անասնապահությունը վերանալու ճանապարհին է, Սրաշենում անասնագլխաքանակն արդեն կարելի է հաշվել մատների վրա։
Սրաշենի վարչական ղեկավար Անահիտ Բաղդասարյանի տվյալներով՝ ամբողջ գյուղում այս պահին ընդամենը 7 գլուխ խոշոր եղջերավոր անասուն կա, և անասնապահությամբ զբաղվում է միայն երեք ընտանիք, այնինչ մինչև պատերազմը դրանց թիվը գոնե 25–27 էր։

Սրաշենի բնակիչ Փառանձեմ Բարսամյանը պատմեց, որ մարդիկ սահմանային իրավիճակի պատճառով վախեցան անասուն պահել։
© SputnikՍրաշենի բնակիչ Փառանձեմ Բարսամյան
Житель Срашена Парандзем Барсамян - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2026
Սրաշենի բնակիչ Փառանձեմ Բարսամյան
«Անասուններ եղան՝ սահմանն անցան ու կորան, որոշներն ականների վրա պայթեցին։ Հիմա անասուն պահող էլ գրեթե չկա. ցորեն ու գարի են ցանում»,– ասաց նա։
Այստեղ նույնպես սահմանը փոխել է գյուղացու տնտեսական ընտրությունը․ այն, ինչ նախկինում ապրուստի միջոց էր, այսօր նաև ռիսկ է դարձել։

«Զոռով ենք ապրում»

Սրաշենում սահմանը միակ խնդիրը չէ։ Գյուղի բնակիչ Անուշ տատը գյուղի առօրյան երկու բառով է նկարագրում՝ «զոռով ենք ապրում»։
© SputnikՍրաշենի բնակիչներ
Пожилые жители Срашена - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2026
Սրաշենի բնակիչներ
Գյուղում և՛ խմելու, և՛ ոռոգման ջրի խնդիր կա։ Երիտասարդները քիչ են, կյանք չկա։
Անուշ տատի հիշողության մեջ դեռ 90֊ականների պատերզմն ավարտված պատմություն չէ։ Նա հիշում է, թե ինչպես է հրետանային արկն առաջինը հենց իրենց տան վրա ընկել։ Հիմա էլ, երբ խոսվում է խաղաղության մասին, ադրբեջանական կողմի նկատմամբ վստահություն չունի։

«Թուրքը կարճամիտ է, նրանց չենք կարա վստահեք»,–ասում է 65 ամյա կինը։
Համայնքների ապագայի հետ կապված բնակիչները լավատեսություն չունեն. մի կողմից հակառակորդի խնդիր է, մյուսից` օր օրի խորացող տնտեսական հարցերը։
Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. լուսանկարներ
Լրահոս
0