https://arm.sputniknews.ru/20260904/lvorium-hjuratnic-mardun-arevangelu-hamar-kan-dzerbakalvatsner-qk-106477414.html
Լոռիում հյուրատնից մարդուն առևանգելու համար կան ձերբակալվածներ․ ՔԿ
Լոռիում հյուրատնից մարդուն առևանգելու համար կան ձերբակալվածներ․ ՔԿ
Sputnik Արմենիա
Մի անձի առևանգել են, ապա ավտոմեքենայով փակել մեկ ուրիշի ճանապարհն ու կրակոցներ արձակել նրա ուղղությամբ։ 04.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-04T18:13+0400
2026-09-04T18:13+0400
2026-09-04T18:13+0400
առևանգում
սպանության փորձ
ձերբակալություն
կրակոց
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_3d0298acfc93b6f04476d68e6e5c0e07.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Լոռիում հյուրատնից մարդուն առևանգելու և սպանության փորձի համար կան ձերբակալվածներ, կատարվել են 3 տասնյակից ավելի խուզարկություններ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Պարզվում է՝ հուլիսի 16-ին Ա.Հ.-ն Տ.Ղ.-ի, Գ.Պ.-ի և Ս.Վ.-ի հետ մտել է հյուրատան տարածք՝ Գ.Խ.-ին հայտնաբերելու և հաշվեհարդար տեսնելու նպատակով, սակայն նրան այնտեղ չգտնելով՝ հանդիպել են Գ.Խ.-ի ընկերոջը՝ Ա.Խ.-ին։ Նրան զենքի գործադրմամբ սպառնացել են, հարկադրաբար նստեցրել ավտոմեքենան և առևանգել: Նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ Տ.Ղ.-ի, Ա.Հ.-ի, Գ.Պ.-ի, Ս.Վ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մի խումբ անձանց կողմից զենքի գործադրմամբ մարդուն առևանգելու, սպանության փորձ կատարելու, հրազենի ապօրինի շրջանառության համար։ Հետապնդում է հարուցվել նաև Գ.Խ.-ի նկատմամբ, ում մոտ ևս հրազեն է եղել։Երկու անձ ձերբակալվել է, երեքի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_fba5525831970aae254304907de5ace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
առևանգում, սպանության փորձ, ձերբակալություն, կրակոց
առևանգում, սպանության փորձ, ձերբակալություն, կրակոց
Լոռիում հյուրատնից մարդուն առևանգելու համար կան ձերբակալվածներ․ ՔԿ
Մի անձի առևանգել են, ապա ավտոմեքենայով փակել մեկ ուրիշի ճանապարհն ու կրակոցներ արձակել նրա ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Լոռիում հյուրատնից մարդուն առևանգելու և սպանության փորձի համար կան ձերբակալվածներ, կատարվել են 3 տասնյակից ավելի խուզարկություններ։ Այս մասին հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Պարզվում է՝ հուլիսի 16-ին Ա.Հ.-ն Տ.Ղ.-ի, Գ.Պ.-ի և Ս.Վ.-ի հետ մտել է հյուրատան տարածք՝ Գ.Խ.-ին հայտնաբերելու և հաշվեհարդար տեսնելու նպատակով, սակայն նրան այնտեղ չգտնելով՝ հանդիպել են Գ.Խ.-ի ընկերոջը՝ Ա.Խ.-ին։ Նրան զենքի գործադրմամբ սպառնացել են, հարկադրաբար նստեցրել ավտոմեքենան և առևանգել:
Դրանից հետո ճանապարհին ավտոմեքենայով նկատել են Գ.Խ.-ին (ում փնտրում էին- խմբ): Տ.Ղ.-ն ավտոմեքենայով փակել է Գ.Խ.-ի ճանապարհը՝ ստիպելով կանգնեցնել ավտոմեքենան, որից հետո Ա.Հ.-ն և Գ.Պ.-ն առնվազն երեք անգամ կրակել են Գ.Խ.-ի ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ Տ.Ղ.-ի, Ա.Հ.-ի, Գ.Պ.-ի, Ս.Վ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մի խումբ անձանց կողմից զենքի գործադրմամբ մարդուն առևանգելու, սպանության փորձ կատարելու, հրազենի ապօրինի շրջանառության համար։ Հետապնդում է հարուցվել նաև Գ.Խ.-ի նկատմամբ, ում մոտ ևս հրազեն է եղել։
Երկու անձ ձերբակալվել է, երեքի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: