https://arm.sputniknews.ru/20260904/kiraknorja-uzhegh-kajtsakic-vnasvel-en-sevanavanqi-surb-karapet-ekeghecu-khachn-u-gmbety-106479417.html
Կիրակնօրյա ուժեղ կայծակից վնասվել են Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչն ու գմբեթը
Կիրակնօրյա ուժեղ կայծակից վնասվել են Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչն ու գմբեթը
Sputnik Արմենիա
Արդեն ճարտարապետներ են եկել Սևանավանք, արձանագրել իրավիճակը, գմբեթը ժամանակավոր ծածկվել է՝ եկեղեցին անձրևաջրերից պաշտպանելու համար։ 04.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-04T18:54+0400
2026-09-04T18:54+0400
2026-09-04T18:57+0400
տեսանյութեր
սևան
վանք
եկեղեցի
կայծակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/04/106479181_0:326:1254:1031_1920x0_80_0_0_23e24fbb74b0c637896d8cdef515b7d0.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Կիրակնօրյա ուժեղ կայծակի հետևանքով վնասվել են Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչն ու գմբեթը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Սևանավանքի վանահայր տեր Մինաս քահանա Մարտիրոսյանը նշեց, որ կայծակի հարվածը 17։30-ի սահմաններում է եղել՝ երեկոյան ժամերգության պահին։ Թեպետ ժամերգությունը Սևանավանքի մյուս եկեղեցում՝ Սուրբ Առաքելոցում է անցկացվել, բայց եկեղեցու այս հատվածում ևս այդ ժամին մարդիկ եղել են։Կայծակն այնքան ուժեղ է եղել, ոչ միայն խաչն է վնասվել, այլև գմբեթը։ Հիմա ժամանակավոր լուծում է տրվել, գմբեթը ծածկվել է՝ թույլ չտալու, որ անձրևաջրերը ներս լցվեն։ Տեր Մինասի խոսքով՝ ճարտարապետներ են եկել, արձանագրել են իրավիճակը, հիմա սպասում են, որ մասնագիտական ուսումնասիրություններ կատարվեն, գնահատում արվի՝ վերականգնումն իրականացնելու համար։Տեր Մինասը, որն արդեն երկար տարիներ է՝ ծառայում է Սևանավանքում, նման մի դեպք է մտաբերում․ 7-8 տարի առաջ կրկին ուժեղ կայծակից վնասվել էր Սուրբ Առաքելոցի խաչի ներքևում գտնվող քարը, բայց նման ուժեղ կայծակ ու դրա հետևանքով այսպիսի վնաս, հոգևորականը չի հիշում։ Զրույցի վերջում տեր Մինասը հուսադրում է՝ «մի՛ անհանգստացեք, ամեն ինչ լավ կլինի, շուտով կվերականգնենք»։Նշենք, որ ըստ բաց աղբյուրների՝ Սևանավանքը հիմնադրվել է 305 թվականին։Տեսանյութը` սոցցանցերից։
սևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Երկնքի կատաղած ուժի դեմ կանգնած՝ խաչը կռիվ տվեց մինչև վերջ
Sputnik Արմենիա
Երկնքի կատաղած ուժի դեմ կանգնած՝ խաչը կռիվ տվեց մինչև վերջ
2026-09-04T18:54+0400
true
PT0M17S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/04/106479181_0:179:1254:1119_1920x0_80_0_0_6d3c84fed8be89a6815f141e45cbf3b1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, սևան, վանք, եկեղեցի, կայծակ, видео
տեսանյութեր, սևան, վանք, եկեղեցի, կայծակ, видео
Կիրակնօրյա ուժեղ կայծակից վնասվել են Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչն ու գմբեթը
18:54 04.09.2026 (Թարմացված է: 18:57 04.09.2026) Արդեն ճարտարապետներ են եկել Սևանավանք, արձանագրել իրավիճակը, գմբեթը ժամանակավոր ծածկվել է՝ եկեղեցին անձրևաջրերից պաշտպանելու համար։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Կիրակնօրյա ուժեղ կայծակի հետևանքով վնասվել են Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչն ու գմբեթը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Սևանավանքի վանահայր տեր Մինաս քահանա Մարտիրոսյանը նշեց, որ կայծակի հարվածը 17։30-ի սահմաններում է եղել՝ երեկոյան ժամերգության պահին։
Թեպետ ժամերգությունը Սևանավանքի մյուս եկեղեցում՝ Սուրբ Առաքելոցում է անցկացվել, բայց եկեղեցու այս հատվածում ևս այդ ժամին մարդիկ եղել են։
«Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Փաստորեն խաչը շանթարգել է դարձել»,- նշեց տեր Մինասը։
Կայծակն այնքան ուժեղ է եղել, ոչ միայն խաչն է վնասվել, այլև գմբեթը։ Հիմա ժամանակավոր լուծում է տրվել, գմբեթը ծածկվել է՝ թույլ չտալու, որ անձրևաջրերը ներս լցվեն։ Տեր Մինասի խոսքով՝ ճարտարապետներ են եկել, արձանագրել են իրավիճակը, հիմա սպասում են, որ մասնագիտական ուսումնասիրություններ կատարվեն, գնահատում արվի՝ վերականգնումն իրականացնելու համար։
Տեր Մինասը, որն արդեն երկար տարիներ է՝ ծառայում է Սևանավանքում, նման մի դեպք է մտաբերում․ 7-8 տարի առաջ կրկին ուժեղ կայծակից վնասվել էր Սուրբ Առաքելոցի խաչի ներքևում գտնվող քարը, բայց նման ուժեղ կայծակ ու դրա հետևանքով այսպիսի վնաս, հոգևորականը չի հիշում։ Զրույցի վերջում տեր Մինասը հուսադրում է՝ «մի՛ անհանգստացեք, ամեն ինչ լավ կլինի, շուտով կվերականգնենք»։
Նշենք, որ ըստ բաց աղբյուրների՝ Սևանավանքը հիմնադրվել է 305 թվականին։