https://arm.sputniknews.ru/20260904/hajastany-kmasnakci-turqmenstanum-kajanaliq-aph-gagatnazhvoghvovin-pashinjan-106483295.html
Հայաստանը կմասնակցի Թուրքմենստանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին. Փաշինյան
Հայաստանը կմասնակցի Թուրքմենստանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին. Փաշինյան
Sputnik Արմենիա
Փաշինյանի ու Բերդիմուհամեդովի հեռախոսազրույցը, ըստ թուրքմենական լրատվամիջոցի, տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: 04.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-04T22:15+0400
2026-09-04T22:15+0400
2026-09-04T22:24+0400
հայաստան
թուրքմենստան
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/01/106337878_0:60:1500:904_1920x0_80_0_0_6c66a0b514004915c34106197c79d1b3.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանը կմասնակցի Թուրքմենստանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Turkmen TV-ի «Վատան» լրատվական ծրագրին։Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է, որ հայկական կողմն ակտիվ մասնակցություն կունենա ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերին: Հաղորդվում է, որ առաջնորդների միջև զրույցը տեղի է ունեցել այսօր՝ հայկական կողմի նախաձեռնությամբ: Թուրքմենստանի նախագահը հրավիրել է ՀՀ վարչապետին «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին։Երկու երկրների ղեկավարների զրույցի մասին հաղորդագրություն է տարածել նաև հայկական կողմը: Պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան–Թուրքմենստան հարաբերությունների հետագա զարգացմանն ու երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: «Կարևորվել է առևտրատնտեսական կապերի ընդլայնումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը»,– նշված է հաղորդագրությունում։Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստանում այս տարվա հոկտեմբերին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացմանը և Սերդար Բերդիմուհամեդովին հրավիրել Հայաստան՝ մասնակցելու COP 17-ի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին։ Թուրքմենստանի նախագահը հրավերը ընդունել է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/01/106337878_116:0:1500:1038_1920x0_80_0_0_c6837954689f77a1cb2923a52a792eda.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքմենստան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), նիկոլ փաշինյան
հայաստան, թուրքմենստան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), նիկոլ փաշինյան
Հայաստանը կմասնակցի Թուրքմենստանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին. Փաշինյան
22:15 04.09.2026 (Թարմացված է: 22:24 04.09.2026) Փաշինյանի ու Բերդիմուհամեդովի հեռախոսազրույցը, ըստ թուրքմենական լրատվամիջոցի, տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանը կմասնակցի Թուրքմենստանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Turkmen TV-ի «Վատան» լրատվական ծրագրին։
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է, որ հայկական կողմն ակտիվ մասնակցություն կունենա ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերին:
Հաղորդվում է, որ առաջնորդների միջև զրույցը տեղի է ունեցել այսօր՝ հայկական կողմի նախաձեռնությամբ: Թուրքմենստանի նախագահը հրավիրել է ՀՀ վարչապետին «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին։
«Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, նշել է, որ Թուրքմենստանի արտաքին քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում կայուն զարգացման ամրապնդմանը, վայելում է միջազգային հանրության լայն աջակցությունը, ինչպես նաև ասել է, որ Հայաստանն ակտիվ մասնակցություն կունենա այդ գագաթնաժողովին», – նշված է կայքում:
Երկու երկրների ղեկավարների զրույցի մասին հաղորդագրություն է տարածել նաև հայկական կողմը: Պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան–Թուրքմենստան հարաբերությունների հետագա զարգացմանն ու երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր:
«Կարևորվել է առևտրատնտեսական կապերի ընդլայնումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը»,– նշված է հաղորդագրությունում։
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստանում այս տարվա հոկտեմբերին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացմանը և Սերդար Բերդիմուհամեդովին հրավիրել Հայաստան՝ մասնակցելու COP 17-ի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին։ Թուրքմենստանի նախագահը հրավերը ընդունել է։