00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:12
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Դատաիրավական համակարգը հարգանք չունի ԱԺ-ի նկատմամբ. Մեսրոպ Մանուկյանն ասում է` ինչու

Բաժանորդագրվել

Քանի դեռ Հայաստանում «Քաղաքացիական պայմանագիրն» իշխանության է, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի կարգավիճակի փոփոխությունն իրավական ճանապարհով հնարավոր չէ․ որոշողը քաղաքական իշխանությունն է․ «Աբովյան Time»-ի եթերում ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ անդրադառնալով գործընկերոջ շուրջ իրավական գործընթացներին և խափանման միջոցին։
Մանուկյանի խոսքով՝ իշխանության կողմից «բարեկրթության» մասին հայտարարությունները հակադրվում են Արթուր Սարգսյանի գործի շուրջ ստեղծված իրավիճակին։
«Առաջինը բարեկիրթ կլիներ ու ճիշտ կլիներ, երբ Արթուր Սարգսյանը՝ մեր գործընկերը, չլիներ քաղբանտարկյալ և լիներ Ազգային ժողովում»,- ասում է նա։
Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ Սարգսյանի նկատմամբ գործընթացի շարունակականությունը նաև ցույց է տալիս՝ դատաիրավական համակարգը չի հարգում նոր ձևավորված Ազգային ժողովի լիազորությունները։
«8-րդ գումարման Ազգային ժողովում եղել են ուրիշ պատգամավորներ։ Այսինքն՝ այն մարդիկ, ովքեր տվել են համաձայնությունը, որպեսզի մասնակի զրկեն Սարգսյանին անձեռնմխելիությունից, գործ հարուցեն, կալանքի տանեն, այդ մարդկանց մի մասը չկա։ Եկել են նոր պատգամավորներ։ Եթե եկել են նոր պատգամավորներ, հնարավոր է, որ այդ մարդկանց կեսն ասի՝ «չէ, ես իմ համաձայնությունը չեմ տալիս»։ Դուք ո՞նց եք շարունակաբար պահում»,- ընդգծում է նա։
Պատգամավորը հարց է բարձրացնում՝ եթե ձևավորվեր նոր Ազգային ժողով, որտեղ ՔՊ-ն մեծամասնություն չլիներ, արդյոք Արթուր Սարգսյանի նկատմամբ նախկին խորհրդարանի տված համաձայնությունը շարունակելո՞ւ էր գործել։
«Իրենց լոգիկան ո՞րն է` եթե մի անգամ ընտրվել ես պատգամավոր, դու ցմահ պատգամավո՞ր ես, քո նկատմամբ եթե ինչ-որ բան կիրառվել է, ցմահ շարունակվո՞ւմ է։ Աբսուրդի ժանրից է։ Ինքը նոր Ազգային ժողովով է ընտրվել պատգամավոր, և իր նկատմամբ որոշակի գործ հարուցելու թույլտվությունը պիտի տա այս Ազգային ժողովը։ Այսինքն` իրենք չեն հարգում նույնիսկ իրենց, նոր ձևավորված Ազգային ժողովը»։
Մանուկյանի գնահատմամբ՝ այս իրավիճակում իրավական գործընթացներն ինքնին բավարար չեն, քանի որ վերջնական որոշումը քաղաքական իշխանության ձեռքում է։
«Իրավական ճանապարհով, քանի ՔՊ-ն իշխանություն է, լուծում չունի ինքը։ Այսինքն՝ քաղաքական որոշման արդյունքում կլինի Սարգսյան Արթուրի կարգավիճակի փոփոխությունը։ Իրավական գործընթաց ներկայացնես, մյուսն անես, բայց որոշողն իրենք են, ու որևէ դրական արդյունք չի լինի»,- ընդգծում է պատգամավորը։
Լրահոս
0