00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
54 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Անգամ եղանակի պատճառով վնասվածք ստանալու մեղքը դրվել է Ռուբեն Վարդանյանի վրա. Սահակյան

© PhotoՌուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում
Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում - Sputnik Արմենիա, 1920, 04.09.2026
Բաժանորդագրվել
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ևս Բաքվի դատարանի կողմից որակվել է որևէ հանցավոր գործունեություն, իսկ դափնեկիրները համարվել են հանցավոր կազմակերպության անդամներ։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի «գործով» Բաքվի դատարանի վճիռն էտալոնային է։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ Նրա խոսքով՝ խախտված են ոչ միայն իրավական, բարոյական նորմերը, այլև մարդկային ողջամտության և բանականության սահմանները։
Օրերս հայտնի դարձավ, որ ամբողջությամբ հրապարակվել են Ռուբեն Վարդանյանի «գործով» մեղադրական եզրակացության և դատավճռի անգլերեն տարբերակները, որոնք ընդհանուր առմամբ կազմում են շուրջ 3300 էջ:
«Ռուբեն Վարդանյանին վերագրվել են մի քանի տասնյակ մեղադրանքներ, դրանցից մեկում նշվում է, որ 2021թ․ նոյեմբերի 16-ին հայկական զինված ուժերը հարձակվել են Ադրբեջանի վրա, և այս հարձակումներին հակազդելու հետևանքով եղել են զոհեր, կան տուժածներ։ Այս դրվագը վերագրվել է Ռուբեն Վարդանյանին, և նա քրեական պատասխանատվության է ենթարկվում նաև այս իրադարձության համար»,- նշեց Սահակյանը։
Սահակյանը հիշեցնում է, որ Ռուբեն Վարդանյանն Արցախի պետնախարարի պաշտոնում նշանակվել է 2022թ․ նոյեմբերի 4-ին, ՀՀ ԶՈւ և Արցախի ՊԲ հրամանատարական որևէ լիազորություն չի ունեցել և որոշումների կայացման որևէ շղթայում ներգրավված չի եղել։
Նրա խոսքով՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ևս Բաքվի դատարանի կողմից որակվել է որևէ հանցավոր գործունեություն, իսկ դափնեկիրները համարվել են հանցավոր կազմակերպության անդամներ։
«Դափնեկիրներ են հանդիսացել օտարերկրյա հայտնի հանրային գործիչներ, իրավապաշտպաններ, օրինակ, Իրաքի քաղաքացի հանդիսացող։ Եվ նրա կողմից այդ մրցանակը ստանալը և գումարային տեսքով ֆինանսավորումը որակվել է որպես Իրաքի քուրդ վարձկանների ֆինանսավորում»,- ասաց Սահակյանը։
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր բոլոր կառույցներով ընկալվել է որպես ոչ օրինական, արգելված, զինված կազմակերպություն, և ԼՂՀ-ին որևէ առնչությունը որակվել է որպես մասնակցություն հանցավոր կազմակերպությանը։ Ըստ վճռի՝ հակամարտության ամբողջ ընթացքում սպանվել է 18 հազարից ավելի մարդ, իսկ քանի որ Ռուբեն Վարդանյանը 2022թ․ «անդամակցել է այդ հանցավոր կազմակերպությանը», բոլոր մարդկային զոհերի անհատական պատասխանատվությունը դրվել է նաև նրա վրա։
Արցախում հարսանիքի կազմակերպման ֆինանսավորում, ընտանիքներին ֆինանսական օգնության տրամադրում և այլն՝ այս ամենը որակվել է որպես հանցավոր կազմակերպության ֆինանսավորում։
Խոսելով Ռուբեն Վարդանյանի մեղադրանքի աբսուրդի մասին՝ Սահակյանը նշում է, որ երբեմն անգամ դժբախտ պատահարների հետևանքով մահանալու և վնասվածքներ ստանալու պատասխանատվությունը ևս դրվել է Ռուբեն Վարդանյանի վրա։ Օրինակ, երբ եղանակային վատ պայմանների պատճառով մեքենան վթարի է ենթարկվել, և դրա մեջ գտնվող ուղևորը սայթաքել է, ընկել է, ստացել է վնասվածքներ, այդ վնասվածքի մասին խոսող վկան ևս խնդրել է դատարանին, որ Վարդանյանի նկատմամբ կիրառվի ամենածանր պատիժը։ Ըստ էության՝ 30 տարիների բոլոր իրադարձությունների պատասխանատու հռչակվել է Ռուբեն Վարդանյանը, ասաց իրավապաշտպանը։
Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալավերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
Լրահոս
0