https://arm.sputniknews.ru/20260903/trampy-pashtpanel-e-hvormuzi-neghuci-pvokharen-siriakan-ertughin-ogtagvortselu-tarberaky-106437160.html
Թրամփը պաշտպանել է Հորմուզի նեղուցի փոխարեն սիրիական երթուղին օգտագործելու տարբերակը
Թրամփը պաշտպանել է Հորմուզի նեղուցի փոխարեն սիրիական երթուղին օգտագործելու տարբերակը
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Washington Post-ը գրել էր, որ Սիրիան կարող է նոր տարանցիկ միջանցք դառնալ Պարսից ծոցից նավթի և ապրանքների համար: 03.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-03T16:43+0400
2026-09-03T16:43+0400
2026-09-03T16:43+0400
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
ամն
դոնալդ թրամփ
սիրիա
իրաք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105204511_0:160:3072:1888_1920x0_80_0_0_abcf84090b58a456c79826ac6b2bf96a.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանել է սիրիական երթուղին որպես Հորմուզի նեղուցի այլընտրանք օգտագործելու հնարավորությունը:Թերթի տեղեկություններով՝ Պարսից ծոցից նավթ տեղափոխող շուրջ 5 հազար բեռնատարներ շուրջօրյա սիրիական անապատով արդեն շարժվում են դեպի Միջերկրական ծով: Թերթի տվյալներով, Սիրիան նաև ցանկանում է տարանցիկ կենտրոն դառնալ ոչ միայն նավթի և գազի, այլև այլ բեռների համար:Բացի այդ, Թրամփի վարչակազմի կողմից աջակցվող 5,7 միլիարդ դոլար արժողությամբ «Chevron» նախագիծը նախատեսում է Իրաքի Բասրա քաղաքից սիրիական Բանիյաս նավահանգիստ նավթամուղի կառուցում՝ օրական մոտ 2 միլիոն բարել թողունակությամբ, ինչը թույլ կտա նավթ մատակարարել Միջերկրական ծովով:Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար։ Մինչև իրավիճակի սրումը այնտեղով տեղափոխվում էր նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։Վերջին օրերին նեղուցով անցնող նավերի ինտենսիվությունը խիստ նվազել է, իսկ խոշոր նավթային լցանավերն ու գազատարները գործնականում դադարել են օգտագործել այն:
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
ամն
սիրիա
իրաք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105204511_171:0:2902:2048_1920x0_80_0_0_530779e8e32f0b923f2f9fce9366ce34.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ, սիրիա, իրաք
հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ, սիրիա, իրաք
Թրամփը պաշտպանել է Հորմուզի նեղուցի փոխարեն սիրիական երթուղին օգտագործելու տարբերակը
Ավելի վաղ Washington Post-ը գրել էր, որ Սիրիան կարող է նոր տարանցիկ միջանցք դառնալ Պարսից ծոցից նավթի և ապրանքների համար:
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանել է սիրիական երթուղին որպես Հորմուզի նեղուցի այլընտրանք օգտագործելու հնարավորությունը:
«Դա հրաշալի է»,- գրել է Թրամփը Truth Social սոցցանցում՝ այդպես մեկնաբանելով Washington Post թերթի նյութն այն մասին, որ Սիրիան կարող է նոր տարանցիկ միջանցք դառնալ Պարսից ծոցից նավթի և ապրանքների համար՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը:
Թերթի տեղեկություններով՝ Պարսից ծոցից նավթ տեղափոխող շուրջ 5 հազար բեռնատարներ շուրջօրյա սիրիական անապատով արդեն շարժվում են դեպի Միջերկրական ծով: Թերթի տվյալներով, Սիրիան նաև ցանկանում է տարանցիկ կենտրոն դառնալ ոչ միայն նավթի և գազի, այլև այլ բեռների համար:
Բացի այդ, Թրամփի վարչակազմի կողմից աջակցվող 5,7 միլիարդ դոլար արժողությամբ «Chevron» նախագիծը նախատեսում է Իրաքի Բասրա քաղաքից սիրիական Բանիյաս նավահանգիստ նավթամուղի կառուցում՝ օրական մոտ 2 միլիոն բարել թողունակությամբ, ինչը թույլ կտա նավթ մատակարարել Միջերկրական ծովով:
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նախօրեին հայտարարել է, որ երկու տարի անց Հորմուզի նեղուցը ջրի անօգուտ հատված կլինի: Միևնույն ժամանակ, նախագահ Թրամփը պնդել էր, որ Իրանի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո Հորմուզը կհայտարարի ԱՄՆ տարածք:
Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար։ Մինչև իրավիճակի սրումը այնտեղով տեղափոխվում էր նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։
Վերջին օրերին նեղուցով անցնող նավերի ինտենսիվությունը խիստ նվազել է, իսկ խոշոր նավթային լցանավերն ու գազատարները գործնականում դադարել են օգտագործել այն: