00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
15 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Թեհրանը դադա՞ր է վերցնում. Իրան–ԱՄՆ դիմակայությունը ի՞նչ ռիսկեր է ստեղծում ՀՀ–ի համար

© Sputnik / Andranik GhazaryanԺաննա Վարդանյան
Ժաննա Վարդանյան - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2026
Բաժանորդագրվել
Իրանի և ԱՄՆ-ի միջև շարունակվող դիմակայությունը տնտեսական, էներգետիկ և տրանսպորտային լծակների համար երկարատև պայքարի է վերածվում։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Իրանն այս փուլում սպասողական մարտավարություն է որդեգրել ԱՄՆ-ի հետ դիմակայությունում՝ հույսը դնելով նաև 2026 թվականի նոյեմբերին Միացյալ Նահանգներում սպասվող միջանկյալ ընտրությունների վրա։ Միաժամանակ Թեհրանը մտադիր չէ հրաժարվել Վաշինգտոնի վրա ճնշման գլխավոր լծակներից մեկից՝ Հորմուզի նեղուցով նավագնացության վրա ազդելու հնարավորությունից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց իրանագետ Ժաննա Վարդանյանը՝ մեկնաբանելով Իրանի շուրջ լարվածության նոր ալիքը։
Սեպտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ամերիկացի զինվորականները մի շարք հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին։ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ թիրախ են դարձել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օբյեկտները, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերը, ռադիոլոկացիոն կայանները, ծովային տեղակայման միջոցները և կապի օբյեկտները։ Իրանն ի պատասխան հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով գրոհել է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտների վրա։
Վարդանյանը նշեց, որ վերջին ամիսներին կողմերը պարբերաբար փոխադարձ հարվածներ են հասցնում, սակայն դրանց ինտենսիվությունը զգալիորեն ավելի ցածր է, քան մարտական գործողությունների ամենաակտիվ փուլում։ Այնուամենայնիվ, նրա գնահատմամբ, հակամարտության ավարտի մասին խոսելն առայժմ վաղ է։

Խաղադրույք և ընտրություններ

Փորձագետը Վաշինգտոնի հիմնական նպատակներից է համարում Իրանի համար Հորմուզի նեղուցը որպես ճնշման գործիք օգտագործելու հնարավորությունների սահմանափակումը։ Նրա խոսքով` դրա հետ են կապված Իրանի հարավում և Պարսից ծոցի շրջանում ռազմական ենթակառուցվածքներին հասցված հարվածները։
Թեհրանի համար Հորմուզի նեղուցը մնում է համաշխարհային էներգետիկ շուկայի վրա ազդելու ամենաարդյունավետ լծակներից մեկը։ Դրանով է անցնում նավթի և հեղուկացված բնական գազի միջազգային մատակարարումների զգալի մասը, ուստի նավագնացության հետ կապված ցանկացած խնդիր կարող է անդրադառնալ էներգակիրների արժեքի վրա։
Վարդանյանի գնահատմամբ՝ Իրանը հույս ունի պահպանել ճնշման այս գործիքը նաև առաջիկա ամիսներին։ Թեհրանի հաշվարկներում գործոններից մեկը կարող են լինել նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրությունները։
«Իրանական կողմի հաշվարկն այն է, որ կարող է Հորմուզի նեղուցը փակ պահելով ազդել նավթի գների վրա, այդ թվում` ԱՄՆ–ի ներսում բենզինի, վառելիքի թանկացումների վրա ու դրանով իսկ, առաջացնելով դժգոհության ֆոն, ազդել ընտրությունների արդյունքների վրա»,- նշեց նա։
Միաժամանակ Իրանը պատրաստվում է երկրի ներսում երկարատև դիմակայության։ Վարդանյանն ուշադրություն հրավիրեց կադրային վերադասավորումների, ներքին վերահսկողության խստացման, հնարավոր բողոքի ցույցերի մտավախությունների ֆոնին իրականացվող ձերբակալությունների և նոր օրենսդրական միջոցների ընդունման վրա։
«Այսինքն՝ Իրանը թե՛ ներքին վերահսկողությունն է փորձում ուժեղացնել, թե՛ միաժամանակ պատրաստվում է երկարատև դիմակայության»,-կարծում է փորձագետը։
Դրա հետ մեկտեղ երկրի տնտեսական վիճակը բարդ է մնում։ Վարդանյանի խոսքով՝ ծովային փոխադրումների սահմանափակումներն էապես կրճատել են նախկին ծավալներով նավթ արտահանելու հնարավորությունները, այնինչ նավթային եկամուտները մեծ նշանակություն ունեն պետական բյուջեի համար։ Այս ֆոնին պահպանվում է բարձր գնաճը և ճնշումը ազգային արժույթի վրա։
Փորձագետը չի բացառում, որ տնտեսական իրավիճակի հետագա վատթարացումը կարող է ուժեղացնել բողոքի տրամադրությունները։ Դրանով է նա բացատրում նաև իշխանությունների` ներքին վերահսկողությունը խստացնելու ձգտումը։
Միաժամանակ Թեհրանը հասկացնում է, որ սեփական նավթն արտահանելու անհնարինության դեպքում կարող է փորձել խոչընդոտներ ստեղծել տարածաշրջանի այլ երկրների նավթային արտահանման համար։
«Շատ հավանական կարող ենք համարել, որ Իրանը կարող է ինչ-որ հարցերում նախահարձակ լինել, օրինակ՝ թույլ չտալ հարևան արաբական երկրներին նավթ արտահանել կամ արդյունահանել։ Բայց Իրանն ընդհանուր առմամբ պատրաստ է այս պահի դրությամբ նաև նախահարձակ ինչ-որ գործողությունների, պատրաստ է ավելի մեծ հարվածներ հասցնել տարածաշրջանի երկրներին»,- ասաց Վարդանյանը։
Նրա գնահատմամբ՝ հակամարտության սկզբից ի վեր Թեհրանը բազմիցս փոփոխել է իր մարտավարությունը՝ կախված ռազմական և տնտեսական իրավիճակից։

Ռիսկեր Հայաստանի համար

Խոսելով Հայաստանի համար դիմակայության հնարավոր հետևանքների մասին՝ Վարդանյանը մի քանի հիմնական ռիսկ առանձնացրեց՝ էներգետիկա, առևտուր և տարանցում։
Հնարավոր սպառնալիքներից մեկը կարող էր դառնալ «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում իրանական գազի մատակարարումների կրճատումը՝ գազային ենթակառուցվածքների վնասման կամ Իրանի ներքին կարիքների համար վառելիքի դեֆիցիտի առաջացման դեպքում։ Սակայն դատելով պաշտոնատար անձանց հայտարարություններից` այս պահին մատակարարումների հետ կապված լուրջ խնդիրներ չկան։ Հայաստանի և Իրանի միջև առևտրում ևս զգալի կրճատում չի գրանցվել։
«Պատերազմի առաջին 3 ամիսներին առևտրի կանգի խնդիրներ չեն եղել, չնայած, օրինակ, որոշ ուղղություններով, այնուամենայնիվ, խնդիրներ եղել են, մասնավորապես` բեռնափոխադրումների»,- ասաց փորձագետը։
Ծովային առևտրի սահմանափակումների պայմաններում Թեհրանը, Վարդանյանի խոսքով, ավելի ու ավելի մեծ ուշադրություն է դարձնում դիմադրողականության տնտեսությանը և փորձում է պաշտպանել ներքին արտադրողին։ Դա կարող է հանգեցնել ապրանքների առանձին խմբերի արտահանման սահմանափակումների։
Հայաստանի համար այս ռիսկն առայժմ սահմանափակ է․ այն ապրանքները, որոնց արտահանումը Իրանն արդեն արգելել է, կա՛մ չեն մտնում ՀՀ ներկրումների կառուցվածքի մեջ, կա՛մ շատ փոքր ծավալ են կազմում։
Ավելի զգայուն ոլորտ է տարանցումը. Իրանի տարածքով Հայաստան է մտնում Չինաստանից եկող ապրանքների մի մասը, այդ թվում՝ ավտոմեքենաները։ Իրանի տարածքն օգտագործվում է նաև արտահանման-ներկրման այլ երթուղիներում, որոնք կապված են տարածաշրջանի երկրների հետ։
Լրացուցիչ բարդություններ կարող են առաջանալ նաև առանց փոխադրումների ուղղակի դադարեցման։ Ինտենսիվ մարտական գործողությունների վերսկսման ռիսկի պատճառով փոխադրողները կարող են նախապատվությունը տալ ավելի երկար ու թանկ, բայց ապահով երթուղիներին։

Հնարավորություններ Հայաստանի համար

Միևնույն ժամանակ, Վարդանյանի կարծիքով, ստեղծված իրավիճակը կարող է բարձրացնել Հայաստանի նշանակությունը Իրանի համար՝ որպես տարանցիկ ուղղություն։
Ծովային փոխադրումների սահմանափակումների ֆոնին Իրանում ակտիվացել է այլընտրանքային ցամաքային երթուղիների քննարկումը, առաջին հերթին՝ հյուսիսային ուղղությամբ։ Այս համատեքստում ավելի ու ավելի հաճախ են դիտարկում Հայաստանը և «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը։
«Մենք միշտ խոսել ենք այն մասին, որ Հայաստանը Իրանի համար դարպաս է, ելք է, շնչուղի է. հիմա կարծես թե հենց այն իրավիճակն է, որ Հայաստանը, այո՛, Իրանի համար իսկապես կարևոր ուղի է»,-ասաց Վարդանյանը։
Սակայն այս ներուժի իրացման համար, նրա խոսքով, քաղաքական հայտարարությունները բավարար չեն։ Երևանը պետք է գնահատի գոյություն ունեցող տրանսպորտային ենթակառուցվածքի հնարավորությունները և հասկանա՝ արդյոք կկարողանա ապահովել բեռնահոսքի այն ծավալը, որը գուցե վերաուղղորդվի Հայաստանի տարածքով։
Փորձագետը մեկ այլ գործոն է համարում իրանական «Չաբահար» նավահանգստի շուրջ ստեղծված իրավիճակը։ Վարդանյանը նշեց՝ ապրիլից նավահանգստի նկատմամբ պատժամիջոցներ են գործում, իսկ Հնդկաստանը փաստացի սառեցրել է իր ներդրումային ծրագիրը։
Այսպիսով` Իրանի շուրջ դիմակայությունը Հայաստանի համար թե՛ ռիսկեր է պարունակում, թե՛ նոր հնարավորություններ։ Հակամարտության շարունակումը կարող է բարդացնել առևտուրը, էներգամատակարարումը և լոգիստիկան։ Միևնույն ժամանակ Թեհրանի կողմից դեպի արտաքին շուկաներ այլընտրանքային երթուղիների փնտրտուքը կարող է մեծացնել Հայաստանի նշանակությունը որպես տարանցիկ ուղղություն։
Լրահոս
0