00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:35
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Փաշինյանը խայտառակություն է համարում ոչ թե Խաչատրյանի կադրերը, այլ դրա շուրջ աղմուկը

© SputnikՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2026
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը համոզված է, որ համացանցում տարածված կադրերը կարող են ազդակ դառնալ մյուսների համար։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խայտառակություն է համարում ոչ թե ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատգարակով տանելու կադրերը, այլ այն աղմուկը, որ ստեղծվել է այդ կադրերի շուրջ։ Նա այդ մասին ասաց ՀՀ կառավարության նիստից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին։
Սեպտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Խաչատրյանը ձերբակալվել է և տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտե։ Նրա փաստաբանական խումբը կադրեր հրապարակեց` նշելով, որ Խաչատրյանի բուժման համար ներպետական իրավական հասանելի միջոցները փաստացի սպառվել են, իսկ նախկին պաշտոնյայի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Սեպտեմբերի 2-ին ՊԵԿ– նախկին նախագահը 2 ամսով կալանավորվեց։
Փաշինյանը հորդորեց համացանցում տարածված կադրերը համարել ոչ թե խայտառակություն, այլ հույս, որ մի օր արդարությունը կհաստատվի Հայաստանում։
«Ես կարծում եմ, որ մեր իրավապահ համակարգը որևէ պատճառ չուներ չգործելու, եթե այդ գործողության հիմնավորվածությունն իր համար ավելի քան ակնհայտ չլիներ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր իրավապահ համակարգի բոլոր աշխատակիցներին` սկսած այդ պատգարակը բռնողներից, որ սիմուլյանտին տարել են ճիշտ այն տեղը, որտեղ պետք է տանեին։ Ես, ընդհակառակը, կարծում եմ, որ այդ տեսարանը տեսնելով` բոլոր կոռուպցիոներները` ներկա և նախկին, կհասկանան, որ որևէ մեկը չպետք է պլստա»,– հայտարարեց Փաշինյանը։
Ըստ նրա` բոլոր այդ մարդիկ ունեցել են շանս, որ գային ու ասեին` մենք մի քանի միլիարդ գողացել ենք պետությունից և ուզում ենք վերադարձնել։
«Այո՛, նրանք պետք է ունեզրկվեն բառիս բուն իմաստով»,– եզրափակեց Փաշինյանը։
Հիշեցնենք` Խաչատրյանին մի շարք մեղադրանքներ են ներկայացվել` առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում, պաշտոնեական կեղծիք, պաշտոնեական լիազորությունների չարաշահում, փողերի լվացում, կաշառք ստանալ։ Նա այժմ «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։
Նա անդրադարձավ նաև Խաչատրյանին ներկայացված մեղադրանքին և այն ունեցվածքին, որը դատախազությունը պահանջում է վերադարձնել պետությանը։

«Թվարկված ցանկը լիարժեք լեգիտիմություն է տալիս, որ նման աշխատանքային վաստակ ունեցող մարդուն պետք է շտապ ուղարկել Պալմա դե Մայորկա՝ վերականգնողական հանգստի, հակառակ դեպքում կնշանակի, որ ՀՀ-ն սադիստական պետություն է և կտտանքների է ենթարկում այդ մարդուն։ Իմ անձնական կարծիքը, սակայն, այն է, որ որպես այնտեղ եղած մարդ՝ «Երևան» ՔԿՀ–ն տվյալ դեպքում վատ փոխարինող չի Պալմա դե Մայորկայի կուրորտներին»,– հեգնանքով ավելացրեց Փաշինյանը։
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ ՊԵԿ նախկին նախագահը քաղցկեղով է տառապում և բուժում է ստացել Գերմանիայում: Սակայն սեպտեմբերի 1-ին փաստաբանական խումբը հայտնեց, որ դեռ 2015 թվականին Խաչատրյանի մոտ ախտորոշվել է ողնաշարի ստենոզ։ Նրա ողնաշարում տեղադրված են հատուկ իմպլանտներ, որոնք, փաստաբանների պնդմամբ, Հայաստանում չեն կիրառվում։ Նրանց խոսքով` Գագիկ Խաչատրյանն ունի նաև շաքարային դիաբետ, ուսահոդի, շագանակագեղձի, սրտի հետ կապված խնդիրներ։
Լրահոս
0