https://arm.sputniknews.ru/20260903/narek-nalbandjany-dzerq-e-berel-hrazdani-cementi-gvortsarany-106416142.html
Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Հրազդանի ցեմենտի գործարանը
Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Հրազդանի ցեմենտի գործարանը
Sputnik Արմենիա
Նարեկ Նալբանյանը խոստանում է լայնածավալ ներդրումներ իրականացնել գործարանում։ 03.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-03T11:16+0400
2026-09-03T11:16+0400
2026-09-07T20:59+0400
հայաստան
նարեկ նալբանդյան
հրազդան
ցեմենտ
գործարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/18/82249386_0:0:520:293_1920x0_80_0_0_789adcf2aedf3c880480377896a0ea1c.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Տարիներ շարունակ չգործող «Հրազդան ցեմենտի գործարանը» ձեռք է բերել գործարար Նարեկ Նալբանդյանը։ Լուրը հրապարակվել է նրան պատկանող «Eighty Eight» հյուրանոցային համալիրի ֆեյսբուքյան էջում։Այս ձեռնարկությունը Հայաստանում ցեմենտի 2 խոշոր գործարաններից մեկն է։ Վերջին 20 տարիներին գործարանը մի քանի տարբեր սեփականատերեր է ունեցել։ 2001 թվականին այն սեփականաշնորհել է «Միկա Արմենիա» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը և վերանվանել «Միկա–Ցեմենտ» ՓԲԸ: 2016 թվականին կուտակված պարտքերի պատճառով ձեռնարկությունը փոխանցվել է ՎՏԲ-Հայաստան բանկին, որը դարձել է գործարանի լիիրավ սեփականատեր: 2017 թվականի վերջին գործարանը ձեռք է բերել «Հրազդան ցեմենտ Քորփորեյշն» ընկերությունը: 2022 թվականին սկսվել է սնանկության գործընթացը։Նշենք, որ գործարար Նարեկ Նալբանդյանին են պատկանում «Նալբանդյան» օղիները, Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը, Սևանի «Հայրապետ» հյուրանոցային համալիրը, Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախկին առանձնատունը Հաղթանակի զբոսայգու հարևանությամբ, Մեղրաձորի ոսկի-բազմամետաղների հանքավայրը շահագործող «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի բաժնետոմսերի մի մասը, Նոր Հաճնի «Շողակն» ադամանդի գործարանը, «Շիրակ» թռչնաֆաբրիկան, ալրաղացներ Մասիս և Արտաշատ քաղաքներում, տրանսպորտային ընկերություններ, անասնակերերի ու ալյուրի արտադրությամբ զբաղվող «Նալբանդյան ալյուր» ընկերությունը, «Գյումրի հավկիթ» և «Նոր Լուսակերտ հավկիթ» ընկերությունները, «Ծիրան», «Օազիս» և «Էյթի Էյթ» (88) սուպերմարկետների ցանցերը, ավտոպարկ՝ ավելի քան 200 բեռնափոխադրող մեքենայով, «AquaYan» խմելու ջրի գործարանը և այլն։Մամուլը պարբերաբար գրում է նրա և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սերտ կապերի մասին։
հրազդան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/18/82249386_34:0:497:347_1920x0_80_0_0_3e529dd8e1162407c323ccde62ffaf51.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նարեկ նալբանդյան, հրազդան, ցեմենտ, գործարան
հայաստան, նարեկ նալբանդյան, հրազդան, ցեմենտ, գործարան
Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Հրազդանի ցեմենտի գործարանը
11:16 03.09.2026 (Թարմացված է: 20:59 07.09.2026) Նարեկ Նալբանյանը խոստանում է լայնածավալ ներդրումներ իրականացնել գործարանում։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Տարիներ շարունակ չգործող «Հրազդան ցեմենտի գործարանը» ձեռք է բերել գործարար Նարեկ Նալբանդյանը։ Լուրը հրապարակվել է նրան պատկանող «Eighty Eight» հյուրանոցային համալիրի
ֆեյսբուքյան էջում։
«Գործարանի համար սկսվում է զարգացման նոր փուլ։ Հնարավորինս սեղմ ժամկետներում նախատեսվում է մեկնարկել լայնածավալ ներդրումային ծրագիր։ Ծրագրի շրջանակում կվերազինվեն գործարանի սարքավորումները, կվերականգնվի արտադրական ներուժը և կստեղծվեն նոր աշխատատեղեր»,– նշված է հայտարարությունում։
Այս ձեռնարկությունը Հայաստանում ցեմենտի 2 խոշոր գործարաններից մեկն է։ Վերջին 20 տարիներին գործարանը մի քանի տարբեր սեփականատերեր է ունեցել։ 2001 թվականին այն սեփականաշնորհել է «Միկա Արմենիա» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը և վերանվանել «Միկա–Ցեմենտ» ՓԲԸ: 2016 թվականին կուտակված պարտքերի պատճառով ձեռնարկությունը փոխանցվել է ՎՏԲ-Հայաստան բանկին, որը դարձել է գործարանի լիիրավ սեփականատեր: 2017 թվականի վերջին գործարանը ձեռք է բերել «Հրազդան ցեմենտ Քորփորեյշն» ընկերությունը: 2022 թվականին սկսվել է սնանկության գործընթացը։
Նշենք, որ գործարար Նարեկ Նալբանդյանին են պատկանում «Նալբանդյան» օղիները, Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը, Սևանի «Հայրապետ» հյուրանոցային համալիրը, Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախկին առանձնատունը Հաղթանակի զբոսայգու հարևանությամբ, Մեղրաձորի ոսկի-բազմամետաղների հանքավայրը շահագործող «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի բաժնետոմսերի մի մասը, Նոր Հաճնի «Շողակն» ադամանդի գործարանը, «Շիրակ» թռչնաֆաբրիկան, ալրաղացներ Մասիս և Արտաշատ քաղաքներում, տրանսպորտային ընկերություններ, անասնակերերի ու ալյուրի արտադրությամբ զբաղվող «Նալբանդյան ալյուր» ընկերությունը, «Գյումրի հավկիթ» և «Նոր Լուսակերտ հավկիթ» ընկերությունները, «Ծիրան», «Օազիս» և «Էյթի Էյթ» (88) սուպերմարկետների ցանցերը, ավտոպարկ՝ ավելի քան 200 բեռնափոխադրող մեքենայով, «AquaYan» խմելու ջրի գործարանը և այլն։
Մամուլը պարբերաբար գրում է նրա և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սերտ կապերի մասին։