https://arm.sputniknews.ru/20260903/menq-skhalneri-vra-svovvorum-enq-vensy-meknabanel-e-iranum-harsaniqin-hascvats-harvatsy-106450805.html
Մենք սխալների վրա սովորում ենք. Վենսը մեկնաբանել է Իրանում հարսանիքին հասցված հարվածը
Մենք սխալների վրա սովորում ենք. Վենսը մեկնաբանել է Իրանում հարսանիքին հասցված հարվածը
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի վերջին կասկած էր հայտնել Իրանի հետ համաձայնագրի կնքման նպատակահարմարության վերաբերյալ: 03.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-03T23:25+0400
2026-09-03T23:25+0400
2026-09-03T23:29+0400
ջեյ դի վենս
ջեյմս դեյվիդ վենս
ամն
իրանի իսլամական հանրապետություն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0b/100887452_0:0:3072:1728_1920x0_80_0_0_994eba904126c266e5541d9352ca8bae.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի-Sputnik. ԱՄՆ-ը մտադիր չէ բանակցել Իրանի հետ այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանը չի դադարեցրել առևտրային նավերի վրա հարձակումները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ հասկացնելով, որ Վաշինգտոնը դիտարկում է Իրանի վրա ճնշման լայն գործիքակազմ ՝ տնտեսական և ռազմական գործողություններից մինչև գաղտնի գործողություններ։Նրա խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի տրամադրության տակ են մնում Թեհրանի վրա ազդեցության տարբեր մեխանիզմներ:«Այն ամենը, ինչ կարելի է անել, ցուցակում է՝ տնտեսական ճնշում, ռազմական ճնշում, դիվանագիտական ճնշում, գաղտնի ճնշում»,- հայտարարել Է փոխնախագահը: Այսպես Վենսը պատասխանել է Իրանում ԱՄՆ-ի գաղտնի միջամտության հնարավորության մասին հարցին ՝ Թրամփի՝ իրանցիներին ուղղված դիմումից հետո: Ընդ որում, նա հրաժարվել է բացահայտել վարչակազմի հնարավոր ծրագրերը։Սեպտեմբերի 2-ի գիշերը ամերիկացի զինվորականները մի շարք զանգվածային հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության տվյալներով ՝ թիրախ են դարձել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օբյեկտները, այդ թվում ՝ հակաօդային պաշտպանության համակարգերը, ռադիոտեղորոշիչ կայանները, ծովային միջոցներն ու կապի օբյեկտները: Իրանն ի պատասխան հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Մերձավոր Արևելքի մի քանի երկրներում ամերիկյան ռազմական օբյեկտների ուղղությամբ:Միաժամանակ Վենսը մեկնաբանել է Իրանի հարավում հարսանեկան արարողությանը ամերիկյան հարվածի մասին լուրերը: Իրանի իշխանությունները հայտարարել են, որ սեպտեմբերի 1-ի երեկոյան Հորմոզգան նահանգի Սիրիկ շրջանում հարվածի տակ է ընկել հարսանիքը:ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները դիտավորյալ հարվածներ չեն հասցնում խաղաղ բնակիչներին, սակայն խոստովանել է, որ մարտական գործողությունների ընթացքում հնարավոր են սխալներ, որոնց վրա ԱՄՆ բանակը սովորում է:Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները փաստացի սառեցված են։ Օգոստոսի վերջին Թրամփը կասկած էր հայտնել Իրանի հետ համաձայնագրի կնքման նպատակահարմարության վերաբերյալ՝ շարունակվող դիմակայության և Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին:
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0b/100887452_0:0:2732:2048_1920x0_80_0_0_4a0d03abfedacb62cee9370e20a33d58.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջեյ դի վենս, ջեյմս դեյվիդ վենս, ամն, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ
ջեյ դի վենս, ջեյմս դեյվիդ վենս, ամն, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ
Մենք սխալների վրա սովորում ենք. Վենսը մեկնաբանել է Իրանում հարսանիքին հասցված հարվածը
23:25 03.09.2026 (Թարմացված է: 23:29 03.09.2026) ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի վերջին կասկած էր հայտնել Իրանի հետ համաձայնագրի կնքման նպատակահարմարության վերաբերյալ:
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի-Sputnik. ԱՄՆ-ը մտադիր չէ բանակցել Իրանի հետ այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանը չի դադարեցրել առևտրային նավերի վրա հարձակումները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ հասկացնելով, որ Վաշինգտոնը դիտարկում է Իրանի վրա ճնշման լայն գործիքակազմ ՝ տնտեսական և ռազմական գործողություններից մինչև գաղտնի գործողություններ։
«Մենք նրանց հետ չենք խոսում և չենք պատրաստվում խոսել, քանի դեռ նրանք չեն դադարեցրել առևտրային նավերի գնդակոծումը»,- լրագրողներին ասել է Վենսը:
Նրա խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի տրամադրության տակ են մնում Թեհրանի վրա ազդեցության տարբեր մեխանիզմներ:
«Այն ամենը, ինչ կարելի է անել, ցուցակում է՝ տնտեսական ճնշում, ռազմական ճնշում, դիվանագիտական ճնշում, գաղտնի ճնշում»,- հայտարարել Է փոխնախագահը: Այսպես Վենսը պատասխանել է Իրանում ԱՄՆ-ի գաղտնի միջամտության հնարավորության մասին հարցին ՝ Թրամփի՝ իրանցիներին ուղղված դիմումից հետո: Ընդ որում, նա հրաժարվել է բացահայտել վարչակազմի հնարավոր ծրագրերը։
«Դրանք գործիքներ են, որոնք հասանելի են նախագահին»,- նշել է Վենսը՝ հավելելով, որ խելամիտ չի լինի բազմամիլիոնանոց լսարանի առջև կոնկրետ ծրագրերի մասին հրապարակավ խոսել: Հայտարարությունները հնչել են ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական դիմակայության նոր փուլի ֆոնին։
Սեպտեմբերի 2-ի գիշերը ամերիկացի զինվորականները մի շարք զանգվածային հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության տվյալներով ՝ թիրախ են դարձել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օբյեկտները, այդ թվում ՝ հակաօդային պաշտպանության համակարգերը, ռադիոտեղորոշիչ կայանները, ծովային միջոցներն ու կապի օբյեկտները: Իրանն ի պատասխան հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Մերձավոր Արևելքի մի քանի երկրներում ամերիկյան ռազմական օբյեկտների ուղղությամբ:
Միաժամանակ Վենսը մեկնաբանել է Իրանի հարավում հարսանեկան արարողությանը ամերիկյան հարվածի մասին լուրերը: Իրանի իշխանությունները հայտարարել են, որ սեպտեմբերի 1-ի երեկոյան Հորմոզգան նահանգի Սիրիկ շրջանում հարվածի տակ է ընկել հարսանիքը:
ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները դիտավորյալ հարվածներ չեն հասցնում խաղաղ բնակիչներին, սակայն խոստովանել է, որ մարտական գործողությունների ընթացքում հնարավոր են սխալներ, որոնց վրա ԱՄՆ բանակը սովորում է:
«Միացյալ Նահանգները երբեք քաղաքացիական բնակչությանը որպես թիրախ չի ընտրում ռազմական գործողությունների ընթացքում։ Մենք երբեք այդպես չենք վարվել և երբեք այդպես չենք վարվի ։ Ցավոք, իհարկե, երբեմն լինում են տարբեր տեսակի միջադեպեր», - ասել է Վենսը։ Նրա խոսքով ՝ տեղի ունեցածի հանգամանքները հետաքննվում են։
Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները փաստացի սառեցված են։ Օգոստոսի վերջին Թրամփը կասկած էր հայտնել Իրանի հետ համաձայնագրի կնքման նպատակահարմարության վերաբերյալ՝ շարունակվող դիմակայության և Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին: