00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
15 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մեկնարկում է «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 12-րդ միջազգային կինոփառատոնը

Բաժանորդագրվել
Խոսելով փառատոնի առաքելության մասին՝ հյուրերը կարևորեցին նաև կրթական բաղադրիչը՝ աշխատարաններ և կինոդպրոց երեխաների համար, որտեղ նրանք սովորում են աշխարհին նայել այլ դիտանկյունից։
Սեպտեմբերի 5-ից 12-ը Լոռու մարզի Դեբեդ գյուղում կանցկացվի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 12-րդ միջազգային կինոփառատոնը։ Փառատոնի հիմնադիր Գարեգին Զաքոյանը և համահիմնադիր, փառատոնի տնօրեն Արթուր Վարդիկյանը «Ուրիշ նորություններում» խոսել են նախագծի, վավերագրության ու կինոարվեստի մասին։

Վարդիկյանի խոսքով՝ վավերագրական կինոն չի սահմանափակվում փաստերի մեխանիկական արձանագրությամբ.
«Բուն վավերագրելը, ցուցադրել այն, ինչ տեսնում ես՝ ինքնին բավարար չի․ դա կարող է վավերագրություն լինել, բայց դեռ կինոարվեստ չէ»։
Գարեգին Զաքոյանն էլ հավելում է, որ այսօր մարդիկ նկարում են այն, ինչ տեսնում են, բայց անտեսում են ներսում եղածը․
«Ոչ թե տեսանելին, այլ էականն է կարևոր. էությունը բացահայտում է արվեստագետը»։
Նրա համոզմամբ՝ որքան գեղարվեստական մակարդակը բարձր է, խորն է, այնքան այն համամարդկային է, ինչի օրինակն է փառատոնի ծրագրում ընդգրկված «Միլիտան տրոպոս» ֆիլմը՝ պատերազմի մեջ ապրող մարդու մասին։
Խոսելով փառատոնի առաքելության մասին՝ հյուրերը կարևորում են ոչ միայն դրա ապակենտրոնացումը մայրաքաղաքից ու ֆիլմերի ցուցադրումը, այլև կրթական բաղադրիչը՝ աշխատարաններ և կինոդպրոց երեխաների համար, որտեղ նրանք սովորում են աշխարհին նայել այլ դիտանկյունից։
«Երբ երեխան տեսախցիկ է վերցնում, սկսում է հասկանալ, որ աշխարհին կարելի է նայել տարբեր ձևերով, և հենց այդ պահից նրա մտածողությունը փոխվում է»,- նշում է Զաքոյանը։
Փառատոնի թիմը համոզված է, որ սա միայն մեկ միջոցառման գործ չէ․ արվեստի ընկալման փոխանցումը պետք է դառնա կրթական ու մշակութային պետական համակարգի անբաժան մաս։
Լրահոս
0