00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
15 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ի՞նչ սպառազինություն կցուցադրվի ՀԱՊԿ զորավարժությունների ժամանակ. մանրամասներ

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցՀԱՊԿ զորավարժություններ. արխիվային լուսանկար
ՀԱՊԿ զորավարժություններ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2026
Բաժանորդագրվել
Գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը նշել է` համաշխարհային ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Ռազմական հատուկ գործողության ընթացքում արդյունավետությունն ապացուցած սպառազինության ժամանակակից նմուշները կցուցադրվեն աշնանը ՀԱՊԿ-ի զորավարժությունների ժամանակ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը։
«Զորավարժությունների ժամանակ նախատեսվում է ցուցադրել ռազմական և հատուկ տեխնիկայի ժամանակակից և հեռանկարային նմուշները, ինչպես նաև դրանց հնարավորությունները գործնական վարժությունների միջոցով, այդ թվում՝ ՌԷՊ–ի և ՀՕՊ–ի անօդաչու ռոբոտացված համակարգերը, որոնց իրենց արդյունավետությունն ապացուցել են ռազմական հատուկ գործողության ընթացքում», – ասել է Սերդյուկովը ճեպազրույցի ժամանակ։
Նա հայտնել է, որ սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում Ղազախստանի «Կոկտալ» զորավարժարանում կանցկացվեն «Սահման-2026» համատեղ զորավարժությունները, իսկ հոկտեմբերի կեսերին Բելառուսի «Լոսվեդա» զորավարժարանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ կանցկացվեն «Անքակտելի եղբայրություն-2026» հրամանատարաշտաբային զորավարժությունները։
Միաժամանակ «Ստարոդորոժսկի» զորավարժարանում կանցկացվի «Պատնեշ-2026» հատուկ զորավարժությունը ՀԱՊԿ ռադիոքիմիական, կենսաբանական պաշտպանության և բժշկական ապահովման կազմավորման հետ։
Գեներալ-գնդապետը նշել է, որ համաշխարհային և տարածաշրջանային մակարդակներում ընթացող գործընթացները բացասաբար են անդրադառնում ռազմաքաղաքական իրավիճակի վրա և նպաստում են անկայունության գոտիների մոտեցմանը ՀԱՊԿ անդամ պետությունների պատասխանատվության գոտիներին։ Այս հանգամանքները հաշվի են առնվել ՀԱՊԿ-ի այս տարվա զորավարժությունները նախապատրաստելիս։
ԱՊՀ երկրների սահմանապահները զորավարժության ժամանակ մշակել են դիվերսիոն խմբերի ոչնչացումը
Լրահոս
0