https://arm.sputniknews.ru/20260903/hh-karavarutjuny-havanutjun-tvec-anna-hakvobjani-nakhadzernats-arshavin-106420551.html
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավին
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավին
Sputnik Արմենիա
ՆԳ նախարարի խոսքով` օրենսդրական փոփոխությունները ենթադրում են մի շարք կարգավորումներ, մասնավորապես տուժողի քրեական պաշտպանություն ու բռնարարի... 03.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-03T12:38+0400
2026-09-03T12:38+0400
2026-09-03T12:51+0400
հայաստան
աննա հակոբյան
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0b/85674981_0:48:1089:662_1920x0_80_0_0_6af75f290c993dfdc7bea0fecca62a02.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարությունը միացել է ՀՀ վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի նախաձեռնած ընտանեկան բռնության դեմ պայքարի արշավին և կառավարությանը ներկայացրել ՔՊ–ի մի շարք կին պատգամավորների նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների նախագիծը, որն այսօր հավանության արժանացավ գործադիր մարմնի նիստի ժամանակ։ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ասաց, որ Աննա Հակոբյանի սկսած լայնամասշտաբ արշավը նպատակ ունի արգելելու բռնությունը ընտանիքում, ընթացիկ դեպքերի համար քննություն իրականացնել, ընտանեկան բռնության նկատմամբ անհանդուրժողականություն ձևավորել հասարակության մեջ։Նախարարի խոսքով` օրենսդրական փոփոխությունները ենթադրում են մի շարք կարգավորումներ, մասնավորապես տուժողի քրեական պաշտպանություն ու բռնարարի պատասխանատվություն։Նախարարը տեղեկացրեց նաև, որ ոստիկանը հենց ժամանի դեպքի վայր, իր կրծքին ամրացված կունենա տեսախցիկ, որպեսզի հետագա վարույթի համար անհրաժեշտ փաստեր, ապացույցներ հնարավոր լինի հավաքել։Նշենք, որ Աննա Հակոբյանն առաջարկել էր փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում և ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն ճանաչել։ Այս թեմայով նա ցանկանում էր հանդիպել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների և կին պատգամավորների հետ, սակայն նրանք մերժեցին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0b/85674981_0:0:1089:818_1920x0_80_0_0_be9c8d0ed30f6ebf02453c9604b3344c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աննա հակոբյան, հհ կառավարություն
հայաստան, աննա հակոբյան, հհ կառավարություն
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավին
12:38 03.09.2026 (Թարմացված է: 12:51 03.09.2026) ՆԳ նախարարի խոսքով` օրենսդրական փոփոխությունները ենթադրում են մի շարք կարգավորումներ, մասնավորապես տուժողի քրեական պաշտպանություն ու բռնարարի պատասխանատվություն։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարությունը միացել է ՀՀ վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի նախաձեռնած ընտանեկան բռնության դեմ պայքարի արշավին և կառավարությանը ներկայացրել ՔՊ–ի մի շարք կին պատգամավորների նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների նախագիծը, որն այսօր հավանության արժանացավ գործադիր մարմնի նիստի ժամանակ։
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ասաց, որ Աննա Հակոբյանի սկսած լայնամասշտաբ արշավը նպատակ ունի արգելելու բռնությունը ընտանիքում, ընթացիկ դեպքերի համար քննություն իրականացնել, ընտանեկան բռնության նկատմամբ անհանդուրժողականություն ձևավորել հասարակության մեջ։
Նախարարի խոսքով` օրենսդրական փոփոխությունները ենթադրում են մի շարք կարգավորումներ, մասնավորապես տուժողի քրեական պաշտպանություն ու բռնարարի պատասխանատվություն։
«Այսպիսով` առաջարկում ենք տուժողի պաշտպանության ուժեղացում, բացառել հաշտության պրոցեսը և բռնարարին պատասխանատվության ենթարկել, բացառել տուժողի կրկնակի հարցաքննությունը, արգելել բռնարարի տնային կալանքը, մանավանդ երբ նա տուժողի հետ միևնույնն տանն է ապրում` նոր տրավմայից խուսափելու համար։ Կապահովվի նաև բռնարարի ռեաբիլիտացիա»,– հայտարարեց Սարգսյանը։
Նախարարը տեղեկացրեց նաև, որ ոստիկանը հենց ժամանի դեպքի վայր, իր կրծքին ամրացված կունենա տեսախցիկ, որպեսզի հետագա վարույթի համար անհրաժեշտ փաստեր, ապացույցներ հնարավոր լինի հավաքել։
Նշենք, որ Աննա Հակոբյանն առաջարկել էր փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում և ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն ճանաչել։ Այս թեմայով նա ցանկանում էր հանդիպել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների և կին պատգամավորների հետ, սակայն նրանք
մերժեցին։