https://arm.sputniknews.ru/20260903/hajiranakan-sahmanin-kgvortsen-maqsajin-hskvoghutjan-parzecvats-yntacakarger-106414867.html
Հայ–իրանական սահմանին կգործեն մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգեր
Հայ–իրանական սահմանին կգործեն մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգեր
Sputnik Արմենիա
Երկկողմ ակտիվ քայլեր են իրականացվելու հատկապես ԵԱՏՄ բազմակողմ համագործակցության շրջանակում։ 03.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-03T11:05+0400
2026-09-03T11:05+0400
2026-09-03T11:12+0400
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
մաքսակետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99457807_0:141:1500:985_1920x0_80_0_0_30c2df054931013a8c96b04071178ec1.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Հայ–իրանական սահմանին կգործեն մաքսային հսկողության և մաքսային ձևակերպումների պարզեցված ընթացակարգեր։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Այդ նպատակով կներդրվի «Պարզեցված մաքսային միջանցք» համակարգ։Նշվում է, որ ակտիվ քայլեր են իրականացվելու հատկապես ԵԱՏՄ բազմակողմ համագործակցության շրջանակում։ «Այս առումով կարևորվում են համատեղ ջանքերը լոգիստիկ, ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտային փոխկապակցվածության, էներգետիկ և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ծրագրերի իրականացման համար։ Կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնելու «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի ձևավորմանը»,– ասված է որոշման մեջ։ Ի դեպ, եթե Հայաստանի և Իրանի միջև առևտուրը 2025 թվականին կազմել է 90 մլն 371 հազար դոլար, ապա 2026 թ. 1–ին եռամսյակում` 14 մլն 597 հազար դրամ։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99457807_0:0:1500:1125_1920x0_80_0_0_407e9e7ccc70d68e1a6ad1899d703586.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, մաքսակետ
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, մաքսակետ
Հայ–իրանական սահմանին կգործեն մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգեր
11:05 03.09.2026 (Թարմացված է: 11:12 03.09.2026) Երկկողմ ակտիվ քայլեր են իրականացվելու հատկապես ԵԱՏՄ բազմակողմ համագործակցության շրջանակում։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Հայ–իրանական սահմանին կգործեն մաքսային հսկողության և մաքսային ձևակերպումների պարզեցված ընթացակարգեր։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Այդ նպատակով կներդրվի «Պարզեցված մաքսային միջանցք» համակարգ։
««Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման հիմնական նպատակը արտաքին տնտեսական գործունեության օրինապահ մասնակիցների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումն է, մասնավորապես՝ երկկողմ մաքսային մարմիններում ապրանքների մաքսային հսկողության և ձևակերպումների հետ կապված ընթացակարգերի արագացումը, պահանջվող փաստաթղթերի կրճատումը, ապրանքների վերաբերյալ ստացված տեղեկությունների վերլուծության հիման վրա ռիսկերի կառավարման համակարգի շրջանակում ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության ձևերի և իրականացման ծավալների նվազեցումը, որոնք կհանգեցնեն սահմանին ապրանքների բացթողնման և սպասելաժամանակի էական կրճատմանը»,– ասված է որոշման մեջ։
Նշվում է, որ ակտիվ քայլեր են իրականացվելու հատկապես ԵԱՏՄ բազմակողմ համագործակցության շրջանակում։
«Այս առումով կարևորվում են համատեղ ջանքերը լոգիստիկ, ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտային փոխկապակցվածության, էներգետիկ և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ծրագրերի իրականացման համար։ Կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնելու «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի ձևավորմանը»,– ասված է որոշման մեջ։
Ի դեպ, եթե Հայաստանի և Իրանի միջև առևտուրը 2025 թվականին կազմել է 90 մլն 371 հազար դոլար, ապա 2026 թ. 1–ին եռամսյակում` 14 մլն 597 հազար դրամ։