https://arm.sputniknews.ru/20260903/hajastanum-2026-i-arajin-kisamjakum-gazi-sparumn-atshel-e-jek-eri-ashkhatanqi-hashvin-106443296.html
Հայաստանում 2026-ի առաջին կիսամյակում գազի սպառումն աճել է ՋԷԿ-երի աշխատանքի հաշվին
Հայաստանում 2026-ի առաջին կիսամյակում գազի սպառումն աճել է ՋԷԿ-երի աշխատանքի հաշվին
Sputnik Արմենիա
Գազ սկսել են ավելի շատ սպառել նաև տնային տնտեսությունները, բայց նվազել է գազալցակայաններում սպառման ծավալը։ 03.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-03T19:58+0400
2026-09-03T19:58+0400
2026-09-03T20:13+0400
գազ
գազալցակայան
հայաստան
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1a/102639045_0:110:3252:1939_1920x0_80_0_0_6bd6db3cc938d260a08d99a5e410473a.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում աճել է գազի սպառումը ջերմային էլեկտրակայանների աշխատանքի հաշվին։ Այս մասին է վկայում ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վիճակագրությունը։Ընդհանուր առմամբ, Հայաստան գազի ներմուծումը կազմել է 1 մլրդ 611 մլն խմ կամ մոտ 16%-ով (մոտ 227 մլն խմ) ավել, քան 2025-ի նույն ժամանակահատվածում։Կրճատվել են նաև համակարգում գազի տեխնոլոգիական կորուստները (3,7% - ից հասնելով 2,6%)։Էլեկտրակայաններում գազի սպառումն աճել է գրեթե 60%-ով կամ 165 մլն խմ-ով՝ հասնելով 451 մլն-ի։ Պատճառը ընթացիկ տարում Հայկական ԱԷԿ-ի վերանորոգման ավելի երկար ժամկետն է, ինչի պատճառով տարվա ընթացքում կայանի հզորությունը մասամբ փոխարինվում է ջերմաէլեկտրակայաններով (Երևանի ՋԷԿ, ArmPower, Հրազդանի ՋԷԿ և «Հրազդան-5»)։Վերջին 5 տարիների ընթացքում տնային տնտեսությունների կողմից գազի սպառումը աճել է գրեթե 40%-ով, հիմնականում ակտիվ բնակարանաշինության շնորհիվ (որն ապահովվում է առաջնային շուկայում հիփոթեքային վարկ վերցնողների հարկային արտոնություններով): Վերջին մեկ տարվա ընթացքում սպառումը աճել է մոտ 10%-ով:Կրճատվել է գազալցակայաններում սեղմված (ոչ հեղուկացված) գազի սպառումը։ Այս միտումը վերջին մի քանի տարիներին կրում է շարունակական բնույթ՝ շնորհիվ էլեկտրական և հեղուկ գազով աշխատող մեքենաների (այդ թվում՝ Երևանի հասարակական տրանսպորտում) տարածման։ 5 տարվա ընթացքում Հայաստանում սեղմված գազի սպառումը կրճատվել է մեկ երրորդով։Գազասպառումը Հայաստանում, 2026թ. I կիսամյակԱղբյուր՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1a/102639045_261:0:2992:2048_1920x0_80_0_0_b2a934144785cf9b864b959ad349f177.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազ, գազալցակայան, հայաստան, տնտեսություն
գազ, գազալցակայան, հայաստան, տնտեսություն
Հայաստանում 2026-ի առաջին կիսամյակում գազի սպառումն աճել է ՋԷԿ-երի աշխատանքի հաշվին
19:58 03.09.2026 (Թարմացված է: 20:13 03.09.2026) Գազ սկսել են ավելի շատ սպառել նաև տնային տնտեսությունները, բայց նվազել է գազալցակայաններում սպառման ծավալը։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում աճել է գազի սպառումը ջերմային էլեկտրակայանների աշխատանքի հաշվին։ Այս մասին է վկայում ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վիճակագրությունը։
Ընդհանուր առմամբ, Հայաստան գազի ներմուծումը կազմել է 1 մլրդ 611 մլն խմ կամ մոտ 16%-ով (մոտ 227 մլն խմ) ավել, քան 2025-ի նույն ժամանակահատվածում։
Կրճատվել են նաև համակարգում գազի տեխնոլոգիական կորուստները (3,7% - ից հասնելով 2,6%)։
Էլեկտրակայաններում գազի սպառումն աճել է գրեթե 60%-ով կամ 165 մլն խմ-ով՝ հասնելով 451 մլն-ի։ Պատճառը ընթացիկ տարում
Հայկական ԱԷԿ-ի վերանորոգման ավելի երկար ժամկետն է, ինչի պատճառով տարվա ընթացքում կայանի հզորությունը մասամբ փոխարինվում է ջերմաէլեկտրակայաններով (Երևանի ՋԷԿ, ArmPower, Հրազդանի ՋԷԿ և «Հրազդան-5»)։
Թեև այդ կայանները մեծացրել են արտադրության ծավալները, սակայն իրանական գազի ներմուծումը, որը նրանք մասամբ օգտագործում են, փոքր-ինչ (մոտ 8%-ով) կրճատվել է, ինչը պայմանավորված է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի հետ կապված խնդիրներով:
Վերջին 5 տարիների ընթացքում տնային տնտեսությունների կողմից գազի սպառումը աճել է գրեթե 40%-ով, հիմնականում ակտիվ բնակարանաշինության շնորհիվ (որն ապահովվում է առաջնային շուկայում հիփոթեքային վարկ վերցնողների հարկային արտոնություններով): Վերջին մեկ տարվա ընթացքում սպառումը աճել է մոտ 10%-ով:
Կրճատվել է գազալցակայաններում սեղմված (ոչ հեղուկացված) գազի սպառումը։ Այս միտումը վերջին մի քանի տարիներին կրում է շարունակական բնույթ՝ շնորհիվ էլեկտրական և հեղուկ գազով աշխատող մեքենաների (այդ թվում՝ Երևանի հասարակական տրանսպորտում) տարածման։ 5 տարվա ընթացքում Հայաստանում սեղմված գազի սպառումը կրճատվել է մեկ երրորդով։
Գազասպառումը Հայաստանում, 2026թ. I կիսամյակ
| Մլն խմ | 2025 թ. I կիսամյակի համեմատ |
Բնակչություն | 605,5 | +10,4% |
Էներգետիկա | 450,8 | +57,8% |
Արդյունաբերություն | 114,7 | -1,1% |
Գազալցակայաններ (սեղմված գազ) | 155,9 | -9,3% |
Պետական հատված | 40,9 | +9,1% |
Այլ | 170,9 | +1,7% |
Աղբյուր՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով