https://arm.sputniknews.ru/20260903/germaniajum-2026-tvakanin-shvogi-pattsharvov-aveli-qan-16-hazar-mard-e-mahacel-hetazvotutjun-106447250.html
Գերմանիայում 2026 թվականին շոգի պատճառով ավելի քան 16 հազար մարդ է մահացել․ հետազոտություն
Գերմանիայում 2026 թվականին շոգի պատճառով ավելի քան 16 հազար մարդ է մահացել․ հետազոտություն
Sputnik Արմենիա
Ինստիտուտի գնահատմամբ՝ 2026 թվականի ցուցանիշը ամենաբարձրն է առնվազն 2016 թվականից ի վեր։ 03.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-03T19:29+0400
2026-09-03T19:29+0400
2026-09-03T19:29+0400
շոգ
գերմանիա
եվրոպա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/0a/64195011_0:84:1600:984_1920x0_80_0_0_3325f6c023c853cf54a75cbee0de158d.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. 2026 թվականի սկզբից ի վեր Գերմանիայում շոգի պատճառով ավելի քան 16 հազար մարդ է մահացել։Ռոբերտ Կոխի ինստիտուտի (RKI) գնահատականից հետևում է, որ սա ամենաբարձր ցուցանիշն է առնվազն վերջին տասը տարիների ընթացքում։RKI-ն հետևում է շոգի հետ կապված մահացությանը ամբողջ ամառվա ընթացքում։ Քանի որ բարձր ջերմաստիճանը հազվադեպ է բժշկական եզրակացություններում նշվում որպես մահվան անմիջական պատճառ, մասնագետներն մաթեմատիկական մոդել են օգտագործում։ Նրանք համեմատում են մահացության ընթացիկ ցուցանիշները նախորդ տարիների միջին արժեքների հետ և գնահատում են հավելյալ մահերի թիվն անոմալ բարձր ջերմաստիճանի ժամանակահատվածներում։ Ընդ որում՝ շոգը կարող է սրել քրոնիկական հիվանդությունների ընթացքը։Այս տարի տևական անոմալ շոգի ալիքներին բախվել են նաև Եվրոպայի այլ երկրներ։ Հատկապես բարձր ջերմաստիճան է արձանագրվել Իսպանիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և Հունաստանում։ Ֆրանսիայում իշխանությունները նույնպես հայտնել են զգալի վնասի մասին, որը շոգը հասցրել է գյուղատնտեսությանը։
գերմանիա
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/0a/64195011_89:0:1512:1067_1920x0_80_0_0_53fd8530577b8f32aca2306abd63de2a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շոգ, գերմանիա, եվրոպա
Գերմանիայում 2026 թվականին շոգի պատճառով ավելի քան 16 հազար մարդ է մահացել․ հետազոտություն
Ինստիտուտի գնահատմամբ՝ 2026 թվականի ցուցանիշը ամենաբարձրն է առնվազն 2016 թվականից ի վեր։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. 2026 թվականի սկզբից ի վեր Գերմանիայում շոգի պատճառով ավելի քան 16 հազար մարդ է մահացել։
Ռոբերտ Կոխի ինստիտուտի (RKI) գնահատականից հետևում է, որ սա ամենաբարձր ցուցանիշն է առնվազն վերջին տասը տարիների ընթացքում։
Սեպտեմբերի 3-ի տվյալներով՝ շոգի հետ կապված մահվան դեպքերի թիվը գնահատվում է 16,3 հազար։ Դրանց գրեթե կեսը՝ շուրջ 8,2 հազարը, բաժին է ընկնում 85 և բարձր տարիքի մարդկանց։
RKI-ն հետևում է շոգի հետ կապված մահացությանը ամբողջ ամառվա ընթացքում։ Քանի որ բարձր ջերմաստիճանը հազվադեպ է բժշկական եզրակացություններում նշվում որպես մահվան անմիջական պատճառ, մասնագետներն մաթեմատիկական մոդել են օգտագործում։ Նրանք համեմատում են մահացության ընթացիկ ցուցանիշները նախորդ տարիների միջին արժեքների հետ և գնահատում են հավելյալ մահերի թիվն անոմալ բարձր ջերմաստիճանի ժամանակահատվածներում։ Ընդ որում՝ շոգը կարող է սրել քրոնիկական հիվանդությունների ընթացքը։
Այս տարի տևական անոմալ շոգի ալիքներին բախվել են նաև Եվրոպայի այլ երկրներ։ Հատկապես բարձր ջերմաստիճան է արձանագրվել Իսպանիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և Հունաստանում։ Ֆրանսիայում իշխանությունները նույնպես հայտնել են զգալի վնասի մասին, որը շոգը հասցրել է գյուղատնտեսությանը։