https://arm.sputniknews.ru/20260903/eatmiran-arevtri-tsavalnery-chen-nvazum-overchuk-106413351.html
ԵԱՏՄ–Իրան առևտրի ծավալները չեն նվազում. Օվերչուկ
ԵԱՏՄ–Իրան առևտրի ծավալները չեն նվազում. Օվերչուկ
Sputnik Արմենիա
Ալեքսեյ Օվերչուկի խոսքով՝ դա տեղի է ունենում ազատ առևտրի մասին համաձայնագրի շնորհիվ։ 03.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-03T10:15+0400
2026-09-03T10:15+0400
2026-09-03T10:16+0400
իրանի իսլամական հանրապետություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
առևտուր
ալեքսեյ օվերչուկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1b/102682498_0:0:3071:1728_1920x0_80_0_0_91dd9d35288d898783588867c51a129b.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրի ծավալները չեն նվազում Իսլամական Հանրապետության հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի շնորհիվ։ Այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում։Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Իրանի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը ազդում է մինչև Պակիստան երկաթուղու կառուցման նախագծի վրա։Օվերչուկը նաև նշել է`Իրանն առաջարկում է ԵԱՏՄ-ին պայմանավորվել ոչ սակագնային խոչընդոտների կարգավորման շուրջ։«Վերջերս հանդիպել ենք Իրանի կառավարությունում առևտրային հարցերով զբաղվող գործընկերների հետ, և նրանք նույնպես բարձրացրել են այս հարցը։ Նրանք ասում են` շատ լավ, մենք համաձայնության ենք եկել սակագների շուրջ, եկեք բանակցենք ոչ սակագնային միջոցառումների մասին, քանի որ տեխնիկական կանոնակարգերի, հավաստագրման, անասնաբուժական և բժշկական վերահսկողության հարցերը ևս պետք է լուծվեն, որպեսզի մեր շուկաների միջև ապրանքների հոսքն ավելի արդյունավետ, ավելի արագ և մեր գործարար կառույցների համար հնարավորինս քիչ ծախսատար լինի», – հայտարարել է Օվերչուկը։Նրա խոսքով՝ սա այն է, ինչպով ԵԱՏՄ-ն կզբաղվի առաջիկայում։Հիշեցնենք, որ 2025 թվականի մայիսի 15-ին ուժի մեջ մտավ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որը փոխարինեց 2018 թվականի ժամանակավոր համաձայնագրին: Նոր փաստաթուղթը նպաստում է Հայաստանի ազատ տնտեսական գոտու (ներառյալ «Մեղրի» ԱՏԳ-ի) և Իրանի ԱՏԳ-ի միջև համագործակցության զարգացմանը՝ պարզեցնելով առևտուրը և տարածաշրջանում ստեղծելով արդյունաբերական-լոգիստիկ կապեր:ԵԱՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: Դիտորդի կարգավիճակ ունեն Իրանը, Կուբան, Մոլդովան և Ուզբեկստանը:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1b/102682498_271:0:3000:2047_1920x0_80_0_0_d7c7e2a6cd8f7678785f9e7eb3939de0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), առևտուր, ալեքսեյ օվերչուկ
իրանի իսլամական հանրապետություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), առևտուր, ալեքսեյ օվերչուկ
ԵԱՏՄ–Իրան առևտրի ծավալները չեն նվազում. Օվերչուկ
10:15 03.09.2026 (Թարմացված է: 10:16 03.09.2026) Ալեքսեյ Օվերչուկի խոսքով՝ դա տեղի է ունենում ազատ առևտրի մասին համաձայնագրի շնորհիվ։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրի ծավալները չեն նվազում Իսլամական Հանրապետության հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի շնորհիվ։ Այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում։
«Պայմանագիրը թույլ է տալիս պահպանել առևտրաշրջանառության ծավալները՝ չնայած Իսլամական Հանրապետության շուրջ ստեղծված անկայուն իրավիճակին», – ասել է ՌԴ փոխվարչապետը։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Իրանի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը ազդում է մինչև Պակիստան երկաթուղու կառուցման նախագծի վրա։
Օվերչուկը նաև նշել է`Իրանն առաջարկում է ԵԱՏՄ-ին պայմանավորվել ոչ սակագնային խոչընդոտների կարգավորման շուրջ։
«Վերջերս հանդիպել ենք Իրանի կառավարությունում առևտրային հարցերով զբաղվող գործընկերների հետ, և նրանք նույնպես բարձրացրել են այս հարցը։ Նրանք ասում են` շատ լավ, մենք համաձայնության ենք եկել սակագների շուրջ, եկեք բանակցենք ոչ սակագնային միջոցառումների մասին, քանի որ տեխնիկական կանոնակարգերի, հավաստագրման, անասնաբուժական և բժշկական վերահսկողության հարցերը ևս պետք է լուծվեն, որպեսզի մեր շուկաների միջև ապրանքների հոսքն ավելի արդյունավետ, ավելի արագ և մեր գործարար կառույցների համար հնարավորինս քիչ ծախսատար լինի», – հայտարարել է Օվերչուկը։
Նրա խոսքով՝ սա այն է, ինչպով ԵԱՏՄ-ն կզբաղվի առաջիկայում։
Հիշեցնենք, որ 2025 թվականի մայիսի 15-ին ուժի մեջ մտավ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որը փոխարինեց 2018 թվականի ժամանակավոր համաձայնագրին: Նոր փաստաթուղթը նպաստում է Հայաստանի ազատ տնտեսական գոտու (ներառյալ «Մեղրի» ԱՏԳ-ի) և Իրանի ԱՏԳ-ի միջև համագործակցության զարգացմանը՝ պարզեցնելով առևտուրը և տարածաշրջանում ստեղծելով արդյունաբերական-լոգիստիկ կապեր:
ԵԱՏՄ-ին անդամակցում են
Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: Դիտորդի կարգավիճակ ունեն Իրանը, Կուբան, Մոլդովան և Ուզբեկստանը: