00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:35
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Դրսում շատ ավելի ճանաչված եմ, քան Հայաստանում․ այս բացը պետք է լրացնել. Արփի Ալտո

Բաժանորդագրվել
Արտասահմանյան ակտիվ գործունեությունից հետո հայրենիքում ստեղծագործելու որոշումը նաև անձնական դրդապատճառ ունի։
«Ցավով եմ ասում, որ ամբողջ աշխարհում շատ ավելի ճանաչված եմ, քան Հայաստանում․ հասկացել եմ, որ այս բացը պետք է լրացնել»․ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է երգչուհի Արփի Ալտոն իր երևանյան առաջին մեծ մենահամերգի մասին, որը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 21:00-ին, Ազգային օպերային թատրոնի տանիքում։

Խոսելով համերգի վայրի և բազմաժանր երգացանկի մասին՝ դասականից ու Կոմիտասից մինչև ջազ, երգչուհին նշում է, որ նպատակն իր հայ ունկնդրին բազմակողմանի ներկայանալն է․
«Ձևաչափը ինձ շատ մոտ էր․ մաեստրո Կարեն Դուրգարյանը, որպես մեծ պրոֆեսիոնալ, շատ լավ է հասկանում արտիստի բոլոր նրբությունները։ Առաջարկը շատ համահունչ էր իմ արվեստին, դրա համար ես սիրով ընդունեցի»։
Արփիի խոսքով՝ արտասահմանյան ակտիվ գործունեությունից հետո հայրենիքում ստեղծագործելու որոշումը նաև անձնական դրդապատճառ ունի․
«Իմ տղան այստեղ է ապրում ու սովորում, և ես պարտավոր եմ ինչ-որ չափով գոնե մի փոքրիկ մասնիկ դառնալ մեր մշակույթի ճիշտ ներկայացման համար»։
Արփի Ալտոն նշեց, որ երևանյան բեմելն իր համար նախ և առաջ տան զգացողություն է՝ պատասխանատու ու հարազատ։
Լրահոս
0