00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
15 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:59
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:51
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Պուտինը հասկացրել է, որ ՌԴ-ն չի տրվելու Հայաստանի աշխարհաքաղաքական շանտաժին․ մեդիափորձագետ

Բաժանորդագրվել
Քոչարյանի գնահատմամբ՝ դեռևս տեսանելի չէ այն կետը, որտեղ Հայաստանի ղեկավարությունը կարող է կանգ առնել։ Ընդ որում, այս ամենը տեղի է ունենում ռուսատյաց «մեդիաուղեցույցի» ֆոնին, որը բարդացնում է անկախ և ընդդիմադիր ԶԼՄ-ների աշխատանքը։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից պարզ դարձավ, որ Մոսկվան մտադիր չէ տրվել Երևանի «աշխարհաքաղաքական շանտաժին»: Նման կարծիք է հայտնել «Alpha News»-ի գլխավոր խմբագիր, մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի հարթակում «Ազնիվ հայացք» 5-րդ միջազգային մեդիամրցույթին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի է ունեցել 2026 թվականի սեպտեմբերի 1-ին Բիշքեկի «Ալա-Արչա» պետական նստավայրում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում։ Բանակցությունները տևել են մոտ մեկ ժամ, որից մոտ 45 րոպեն՝ փակ ռեժիմով: ՌԴ նախագահը հայտարարել է, որ Եվրասիական կամ եվրոպական կողմնորոշման հարցում Մոսկվան հարգանքով կվերաբերվի հայ ժողովրդի ցանկացած որոշման և առաջարկել է՝ «Ընտրություն կատարեք և թեման փակենք»:
«Ռուսաստանն այս պահին, համենայնդեպս դա հասկանալի էր Փաշինյանի հետ երեկվա հանդիպման ժամանակ Պուտինի խոսքերից, չի տրվելու Հայաստանի կողմից աշխարհաքաղաքական որևէ շանտաժի: Եվ հարցը դրված է հստակ՝ դուք կա՛մ այստեղ եք, կա՛մ այնտեղ. մեզ տեղյակ պահեք, որ հասկանանք», - նշեց մեդիափորձագետը։
Նա նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Ռուսաստանի առաջնորդը դիմում է հայ ժողովրդին՝ պնդելով «ԵՄ-ԵԱՏՄ» ընտրության հարցով անցկացնել հանրաքվե։ Քոչարյանի կարծիքով, դա տեղի է ունենում այն պատճառով, որ Մոսկվայում հասկանում են, որ հաճախ այն դիրքորոշումը, որն արտահայտում են հայ քաղաքական գործիչները, չի համընկնում Հայաստանի բնակչության կարծիքի հետ:
Փորձագետի խոսքով, Հայաստանը բռնել է Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման ճանապարհ, իսկ երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացումը բացասաբար է ազդում Հայաստանի քաղաքացիների վրա, օրինակ՝ դա երևում է նույն ֆերմերներից, ձկնաբույծներից, պանրագործներից, որոնք ռուսական շուկաների փակ լինելու և եվրոպական շուկաների «դռները չբացվելու» հետևանքով վնասներ են կրում:
Այնինչ, ըստ Քոչարյանի գնահատականի, դեռևս տեսանելի չէ այն կետը, որտեղ Հայաստանի ղեկավարությունը կարող է կանգ առնել։ Եվ այս ամենը տեղի է ունենում անկախ և ընդդիմադիր ԶԼՄ-ների աշխատանքը բարդացնող ռուսատյաց «մեդիաուղեկցման» ֆոնին։
«Պետական լրատվամիջոցները հեռարձակվում են ըստ պետության դիրքորոշման՝ զարգացնում են այն թեման, որ Հայաստանը պետք է փնտրի «այլ ճանապարհ», այլ ոչ թե Ռուսաստանի հետ հարաբերություններ։ Ընդդիմադիր լրատվամիջոցները փորձում են ցույց տալ ճիշտ, ազնիվ պատկերը, բայց հաճախ դա ուղեկցվում է,- չէի ասի, թե բացահայտ բռնաճնշումներով, բայց իրավապահները կարող են գալ, կնքել ընդդիմադիր լրատվամիջոցի տարածքը, խլել լրագրողների հեռախոսները, կամ դատարանով արգելել «խոսող գլուխներին» ելույթ ունենալ հեռուստատեսությամբ։ Շատ են տարբեր հայցերը լրագրողների և այլոց դեմ», - ասում է նա։
Քոչարյանի տեսանկյունից՝ դրանում ոչ մի նոր բան չկա, դա անցնում է ցանկացած հետխորհրդային երկիր, որը «Եվրոպա գնալով» ընտրել է իր բնակչության «ուղեղները լվանալու» ճանապարհը։
Վերադառնալով «Ազնիվ հայացք» միջազգային մեդիամրցույթի թեմային՝ չնայած դժվար պայմաններին, այնուամենայնիվ, իրենց հարգող, քարոզչական հնարքներին չենթարկվող հայ լրագրողներին հաջողվում է ազնիվ հայացքով տեսնել Հայաստանում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունները:
«Դա դժվար է, բայց անհրաժեշտ, քանի որ, ինչպես ասում էր մի ֆիլմի հերոս, «ուժը ճշմարտության մեջ է», ուրեմն՝ ուժը ազնիվ հայացքի մեջ է, ուժը ճշմարտության մեջ է: Եվ ինչպես կաթիլը քար է ծակում, այնպես էլ ճշմարտությունը քանդում է բոլոր, այսպես ասենք, պետական քարոզչության խոչընդոտները, որոնք խանգարում են ազնիվ հայացքին», - եզրափակեց Քոչարյանը։
Այս տարվա «Ազնիվ հայացք» միջազգային մեդիամրցանակաբաշխությունն արդեն հինգերորդն է: Մրցույթը աջակցում է արտասահմանյան լրատվամիջոցների, ինչպես նաև լրագրողների, հեղինակների և բլոգերների լավագույն տեղեկատվական նախագծերը, որոնք լուսաբանում են այլ երկրների հետ Ռուսաստանի մշակութային, հումանիտար և տնտեսական համագործակցության թեմաները:
Մասնակցության հրավիրվում են ԶԼՄ-ների արտասահմանյան խմբագրություններ, անկախ լրագրողներ, հեղինակներ և բլոգերներ: Դիմումները կընդունվեն մինչև 2026 թվականի հոկտեմբերի 4-ը:
Մեդիամրցանակաբաշխության կազմակերպիչը «Ռոսսոտրուդնիչեստվոն» է:
Լրահոս
0