https://arm.sputniknews.ru/20260902/mip-nerkajacucichnern-ajcelel-en-qkh-zrucel-pek-nakhkin-nakhagah-gagik-khachatrjani-het-106378692.html
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՔԿՀ, զրուցելու են ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՔԿՀ, զրուցելու են ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ
Sputnik Արմենիա
ՄԻՊ–ից հայտնել են, որ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ անմիջապես սկսվել է քննարկման ընթացակարգ։ 02.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-02T11:58+0400
2026-09-02T11:58+0400
2026-09-02T12:03+0400
հայաստան
գագիկ խաչատրյան
հհ միպ
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/05/93207280_0:131:2500:1537_1920x0_80_0_0_652fa9df7354388b98f5ebabcd6a96f0.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ այց է իրականացվել քրեակատարողական հիմնարկ` ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ զրուցելու նպատակով։ Լուրը հրապարակվել է ՄԻՊ–ի ֆեյսբուքյան էջում։Սեպտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Խաչատրյանը ձերբակալվել է և տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտե։ Նրա փաստաբանական խումբը կադրեր հրապարակեց` նշելով, որ Խաչատրյանի բուժման համար ներպետական իրավական հասանելի միջոցները փաստացի սպառվել են, իսկ նախկին պաշտոնյայի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Սեպտեմբերի 2-ին ՊԵԿ– նախկին նախագահը 2 ամսով կալանավորվեց։ՄԻՊ–ը հայտնել է նաև, որ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ անմիջապես սկսվել է քննարկման ընթացակարգ, և հարցին առնչվող հիմնական հանգամանքները պարզելու նպատակով պարզաբանումներ են պահանջվում իրավասու մարմիններից։«Այցի արդյունքների, ստացված պարզաբանումների և բոլոր հանգամանքների ուսումնասիրության ամբողջական ամփոփումից հետո հնարավոր կլինի ներկայացնել ՄԻՊ հաստատության դիրքորոշումը։ Պաշտպանի աշխատակազմը հրապարակման ենթակա տեղեկությունները կներկայացնի լրացուցիչ»,– եզրափակել է Մանասյանը։Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ ՊԵԿ նախկին նախագահը քաղցկեղով է տառապում և բուժում է ստացել Գերմանիայում: Սակայն սեպտեմբերի 1-ին փաստաբանական խումը հայտնեց, որ դեռ 2015 թվականին Խաչատրյանի մոտ ախտորոշվել է ողնաշարի ստենոզ։ Նրա ողնաշարում տեղադրված են հատուկ իմպլանտներ, որոնք, փաստաբանների պնդմամբ, Հայաստանում չեն կիրառվում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/05/93207280_139:0:2362:1667_1920x0_80_0_0_e305cad0766a1b3903b6623ba69d10be.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գագիկ խաչատրյան, հհ միպ, քրեակատարողական հիմնարկ (քկհ)
հայաստան, գագիկ խաչատրյան, հհ միպ, քրեակատարողական հիմնարկ (քկհ)
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՔԿՀ, զրուցելու են ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ
11:58 02.09.2026 (Թարմացված է: 12:03 02.09.2026) ՄԻՊ–ից հայտնել են, որ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ անմիջապես սկսվել է քննարկման ընթացակարգ։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ այց է իրականացվել քրեակատարողական հիմնարկ` ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ զրուցելու նպատակով։ Լուրը հրապարակվել է ՄԻՊ–ի ֆեյսբուքյան էջում։
Սեպտեմբերի 1-ին
հայտնի դարձավ, որ Խաչատրյանը ձերբակալվել է և տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտե։ Նրա փաստաբանական խումբը
կադրեր հրապարակեց` նշելով, որ Խաչատրյանի բուժման համար ներպետական իրավական հասանելի միջոցները փաստացի սպառվել են, իսկ նախկին պաշտոնյայի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Սեպտեմբերի 2-ին ՊԵԿ– նախկին նախագահը
2 ամսով կալանավորվեց։
«Պաշտպանի հանձնարարությամբ այս պահին այց է իրականացվում քրեակատարողական հիմնարկ՝ անձի հետ առանձնազրույց ունենալու և նրա իրավունքների ապահովմանն առնչվող հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով»,– ասված է Մանասյանի հայտարարության մեջ։
ՄԻՊ–ը հայտնել է նաև, որ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ անմիջապես սկսվել է քննարկման ընթացակարգ, և հարցին առնչվող հիմնական հանգամանքները պարզելու նպատակով պարզաբանումներ են պահանջվում իրավասու մարմիններից։
«Այցի արդյունքների, ստացված պարզաբանումների և բոլոր հանգամանքների ուսումնասիրության ամբողջական ամփոփումից հետո հնարավոր կլինի ներկայացնել ՄԻՊ հաստատության դիրքորոշումը։ Պաշտպանի աշխատակազմը հրապարակման ենթակա տեղեկությունները կներկայացնի լրացուցիչ»,– եզրափակել է Մանասյանը։
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ ՊԵԿ նախկին նախագահը քաղցկեղով է տառապում և բուժում է ստացել Գերմանիայում: Սակայն սեպտեմբերի 1-ին փաստաբանական խումը
հայտնեց, որ դեռ 2015 թվականին Խաչատրյանի մոտ ախտորոշվել է ողնաշարի ստենոզ։ Նրա ողնաշարում տեղադրված են հատուկ իմպլանտներ, որոնք, փաստաբանների պնդմամբ, Հայաստանում չեն կիրառվում։