00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
15 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:59
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:51
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ինչո՞ւ է Գագիկ Խաչատրյանը հրաժարվել ՄՌՏ հետազոտությունից. պարզաբանում է փաստաբանը

© SputnikԵրեմ Սարգսյան
Երեմ Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2026
Բաժանորդագրվել
2019 թվականից սկսած 10 և ավելի ՄՌՏ հետազոտություն է անցել Գագիկ Խաչատրյանը, ինչն իրականացվում է անզգայացմամբ։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը ասուլիսի ժամանակ պարզաբանեց, թե ինչու է իր պաշտպանյալը վերջերս հրաժարվել ՄՌՏ հետազոտություն անցնել։
Նշենք, որ սեպտեմբերի 1-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ձերբակալել էին: Դիմակավորված ԱԱԾ ծառայողները նրան պառկած վիճակում պատգարակով տնից դուրս էին բերել, ապա շտաօպօգնության մեքենայով տեղափոխել ՔԿ, որտեղ էլ միջնորդություն էր ներկայացվել նրան կալանավորելու վերաբերյալ: Արդյունքում օգոստոսի 2-ին նա 2 ամսով կալանավորվեց։
«Այս ամբողջ ընթացքում (2019 թվականից ի վեր - խմբ.) 10 և ավելի ՄՌՏ հետազոտություն է անցել Գագիկ Խաչատրյանը` հենց ՀՀ քննչական կոմիտեի պահանջով։ Խնդիրներից ելնելով` Գագիկ Խաչատրյանի այդ հետազոտությունները պետք է իրականացվեն նարկոզով, իսկ դրանից հետո վիճակի որոշակի վատացում է լինում։ Ամեն անգամ, երբ հետազոտության պատասխանը ստանում էինք, ասում էին` փորձաքննությունը երկար է տևել, պետք է հիմա առկա վիճակը ստուգել։ Մի քանի անգամ այդպես եղավ, ես արդեն խորհուրդ էի տալիս, որ այլևս չանցնի այդ հետազոտությունները, բայց նա համաձայնում էր կրկին ստուգվել։ Վերջին անգամ, երբ ասացինք, որ այլևս չի հետազոտվելու, որոշեցին, որ «Հերացի» ԲԿ ու «Աստղիկ» ԲԿ է պետք գնալ»,– ասաց Սարգսյանը։
Փաստաբանը պատմեց` նշանակված ժամին շտապօգնության մեքենայով գնացել են Հերացու անվան հիվանդանոց, պարզվել է, որ բժիշկը տեղում չէ, մի քանի օրից կրկին գնացել են, անցել է հետազոտությունը։ Դրանից հետո եղել են նաև «Աստղիկ» ԲԿ–ում, որտեղ Սարգսյանը հետաքրքրվել է ՄՌՏ իրականացնող բժշկից` արդյոք հետազոտությունից հետո վիճակը չի վատթարանա, ինչին ի պատասխան ասվել է, որ հնարավոր չէ երաշխավորել։ Գրավոր այդ ամենը նշվել է, քննիչն էլ արձանագրել է։
Փաստաբան Արա Ղազարյանն էլ նշեց, որ ողնաշարի վերևի հատվածում տեղադրված է իմպլանտ, որն արդեն փոփոխման ենթակա է։ Այժմ այդ իմպլանտը սեղմում է, ու այդ պատճառով էլ Գագիկ Խաչատրյանի մոտ ուժեղ ցավեր են լինում։
Գագիկ Խաչատրյանի փաստաբանները 4-րդ գանգատն են ներկայացրել ՄԻԵԴ` հրատապ միջոց կիրառելու
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանն այժմ «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ, ինչ առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Գործի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել Խաչատրյանի, նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերության գրասենյակներում և մասնաճյուղերում։
Լրահոս
0