https://arm.sputniknews.ru/20260902/gagik-khachatrjani-bardzracrats-khndirneri-mi-masy-lutsum-e-stanum-mip-106405840.html
Գագիկ Խաչատրյանի բարձրացրած խնդիրների մի մասը լուծում է ստանում․ ՄԻՊ
Գագիկ Խաչատրյանի բարձրացրած խնդիրների մի մասը լուծում է ստանում․ ՄԻՊ
Sputnik Արմենիա
Պաշտպանի աշխատակազմում ՊԵԿ նախկին նախագահի իրավունքների ապահովմանն առնչվող հարցերի ուսումնասիրությունը շարունակվում է։ 02.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-02T20:24+0400
2026-09-02T20:24+0400
2026-09-02T20:39+0400
հհ միպ
գագիկ խաչատրյան
կալանք
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/02/100537967_0:75:1500:919_1920x0_80_0_0_c9cef32689a9ab4a8f90feb1268badb4.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ժամանակ բարձրացված խնդիրները հասցեագրվել են համապատասխան մարմինների, և դրանց մի մասն արդեն լուծում է ստանում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՄԻՊ ներկայացուցիչներն Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ այցելել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ՝ հանդիպելու և զրուցելու Գագիկ Խաչատրյանի հետ։Նշվում է, որ առանձնազրույցի ընթացքում քննարկվել է Խաչատրյանի իրավունքների ապահովման վիճակը, այդ թվում՝ բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ հարցերը, ինչպես նաև պահման պայմանները: Առանձնազրույցի բովանդակությունը խորհրդապահական է և հրապարակման ենթակա չէ։Միաժամանակ ՄԻՊ-ն ընդգծում է, որ եթե պետությունը հաշմանդամություն ունեցող անձի նկատմամբ կիրառում է կալանք խափանման միջոցը, պետք է երաշխավորի ազատությունից զրկման այնպիսի պայմաններ, որոնք համապատասխանում են նրա հատուկ կարիքներին:ՄԻՊ-ը հիշեցնում է, որ մարդու իրավունքների և ազատությունների խախտման առկայության մասին մի շարք որոշումներում անդրադարձ է արվել ՔԿՀ-ներում հատուկ կարիքներ ունեցող անձանց պատշաճ խնամքի ապահովման խնդրին՝ շեշտելով, որ մշտական խնամքը պետք է իրականացվի հատուկ պատրաստված մասնագետների կողմից:Գագիկ Խաչատրյանի իրավունքների ապահովմանն առնչվող հարցերի ուսումնասիրությունը ՄԻՊ աշխատակազմում շարունակվում է։ Պաշտպանի գրասենյակից խոստանում են հրապարակման ենթակա ընթացիկ տեղեկատվությունը ներկայացնել լրացուցիչ։Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Խաչատրյանը ձերբակալվել է և տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտե։ Նրա փաստաբանական խումբը կադրեր հրապարակեց` նշելով, որ Խաչատրյանի բուժման համար ներպետական իրավական հասանելի միջոցները փաստացի սպառվել են, իսկ նախկին պաշտոնյայի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Ըստ փաստաբանական խմբի՝ դեռ 2015 թվականին Խաչատրյանի մոտ ախտորոշվել է ողնաշարի ստենոզ։ Նրա պարանոցում տեղադրված են հատուկ իմպլանտներ, որոնք, փաստաբանների պնդմամբ, Հայաստանում չեն կիրառվում։ Սեպտեմբերի 2-ին ՊԵԿ– նախկին նախագահը 2 ամսով կալանավորվեց։Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/02/100537967_100:0:1433:1000_1920x0_80_0_0_90786bcb4b5a91fcbdef3a0a590fb298.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, գագիկ խաչատրյան, կալանք, քրեակատարողական հիմնարկ (քկհ)
հհ միպ, գագիկ խաչատրյան, կալանք, քրեակատարողական հիմնարկ (քկհ)
Գագիկ Խաչատրյանի բարձրացրած խնդիրների մի մասը լուծում է ստանում․ ՄԻՊ
20:24 02.09.2026 (Թարմացված է: 20:39 02.09.2026) Պաշտպանի աշխատակազմում ՊԵԿ նախկին նախագահի իրավունքների ապահովմանն առնչվող հարցերի ուսումնասիրությունը շարունակվում է։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ժամանակ բարձրացված խնդիրները հասցեագրվել են համապատասխան մարմինների, և դրանց մի մասն արդեն լուծում է ստանում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների
պաշտպանի գրասենյակը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՄԻՊ ներկայացուցիչներն Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ այցելել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ՝ հանդիպելու և զրուցելու Գագիկ Խաչատրյանի հետ։
Նշվում է, որ առանձնազրույցի ընթացքում քննարկվել է Խաչատրյանի իրավունքների ապահովման վիճակը, այդ թվում՝ բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ հարցերը, ինչպես նաև պահման պայմանները: Առանձնազրույցի բովանդակությունը խորհրդապահական է և հրապարակման ենթակա չէ։
Միաժամանակ ՄԻՊ-ն ընդգծում է, որ եթե պետությունը հաշմանդամություն ունեցող անձի նկատմամբ կիրառում է կալանք խափանման միջոցը, պետք է երաշխավորի ազատությունից զրկման այնպիսի պայմաններ, որոնք համապատասխանում են նրա հատուկ կարիքներին:
«Այդ առումով պետության պարտականությունն է ապահովել ազատությունից զրկված անձի առողջության պահպանման, այդ թվում՝ բժշկական օգնություն, հոգեբանական և հոգեթերապևտիկ աջակցություն, խնամքի անհրաժեշտության դեպքում` դրա կազմակերպում, ինչպես նաև առողջության համար բավարար սննդային արժեք ունեցող սննդամթերք ստանալու իրավունքը և այլ իրավունքները»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՄԻՊ-ը հիշեցնում է, որ մարդու իրավունքների և ազատությունների խախտման առկայության մասին մի շարք որոշումներում անդրադարձ է արվել ՔԿՀ-ներում հատուկ կարիքներ ունեցող անձանց պատշաճ խնամքի ապահովման խնդրին՝ շեշտելով, որ մշտական խնամքը պետք է իրականացվի հատուկ պատրաստված մասնագետների կողմից:
Գագիկ Խաչատրյանի իրավունքների ապահովմանն առնչվող հարցերի ուսումնասիրությունը ՄԻՊ աշխատակազմում շարունակվում է։ Պաշտպանի գրասենյակից խոստանում են հրապարակման ենթակա ընթացիկ տեղեկատվությունը ներկայացնել լրացուցիչ։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1-ին
հայտնի դարձավ, որ Խաչատրյանը ձերբակալվել է և տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտե։ Նրա փաստաբանական խումբը
կադրեր հրապարակեց` նշելով, որ Խաչատրյանի բուժման համար ներպետական իրավական հասանելի միջոցները փաստացի սպառվել են, իսկ նախկին պաշտոնյայի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Ըստ փաստաբանական խմբի՝ դեռ 2015 թվականին Խաչատրյանի մոտ ախտորոշվել է ողնաշարի ստենոզ։ Նրա պարանոցում տեղադրված են հատուկ իմպլանտներ, որոնք, փաստաբանների պնդմամբ, Հայաստանում չեն կիրառվում։
Սեպտեմբերի 2-ին ՊԵԿ– նախկին նախագահը
2 ամսով կալանավորվեց։
Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։