https://arm.sputniknews.ru/20260902/bjureghavanum-29-amja-kin-e-dzerbakalvel-nra-tany-tmramijvoci-patetner-en-hajtnabervel-106386672.html
Բյուրեղավանում 29–ամյա կին է ձերբակալվել. նրա տանը թմրամիջոցի փաթեթներ են հայտնաբերվել
Բյուրեղավանում 29–ամյա կին է ձերբակալվել. նրա տանը թմրամիջոցի փաթեթներ են հայտնաբերվել
Sputnik Արմենիա
Դեպքի առնչությամբ նախաքննությունը շարունակվում է։ 02.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-02T14:05+0400
2026-09-02T14:05+0400
2026-09-02T14:06+0400
հայաստան
բյուրեղավան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/16/45640888_0:104:2001:1229_1920x0_80_0_0_4c7e15d0c9cbf0e8c58eda75420fb4f7.jpg
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված 38 փաթեթ՝ ընդհանուր 38 գրամ` մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածով, 52 գրամ նույն զանգվածով լցված տոպրակ և ընդհանուր 118 գրամ քաշով մարիխուանայի 57 փաթեթ։Նախաքննությունը շարունակվում է։
բյուրեղավան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/16/45640888_110:0:1889:1334_1920x0_80_0_0_599a5ecf8ea9fe705d338975946c5dd3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բյուրեղավան
Բյուրեղավանում 29–ամյա կին է ձերբակալվել. նրա տանը թմրամիջոցի փաթեթներ են հայտնաբերվել
14:05 02.09.2026 (Թարմացված է: 14:06 02.09.2026) Դեպքի առնչությամբ նախաքննությունը շարունակվում է։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Բյուրեղավանի բնակիչներից մեկի տանը մեթամֆետամինով ու մարիխուանայով փաթեթներ են հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
«Թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով Բյուրեղավանում ձերբակալվել է նույն քաղաքի բնակիչ 29-ամյա մի կին։ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում խուզարկություն է կատարվել կնոջ բնակարանում»,– ասված է հաղորդագրությունում։
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված 38 փաթեթ՝ ընդհանուր 38 գրամ` մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածով, 52 գրամ նույն զանգվածով լցված տոպրակ և ընդհանուր 118 գրամ քաշով մարիխուանայի 57 փաթեթ։
Նախաքննությունը շարունակվում է։