https://arm.sputniknews.ru/20260902/baqvum-aporini-pahvvogh-haj-gerinery-entarkvum-en-ardaradatutjan-tsajrahegh-tsaghri-baghunc-106397061.html
Բաքվում ապօրինի պահվող հայ գերիները ենթարկվում են արդարադատության ծայրահեղ ծաղրի. Բաղունց
Բաքվում ապօրինի պահվող հայ գերիները ենթարկվում են արդարադատության ծայրահեղ ծաղրի. Բաղունց
Sputnik Արմենիա
Գագիկ Բաղունցը հայտարարեց, որ Արցախի ԱԺ–ն շարունակում է իր գործունեությունը, և որպես Արցախի ժողովրդի առաջնային մանդատ կրող մարմին` հանձնառու է իրականացնել նրա... 02.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-02T17:11+0400
2026-09-02T17:11+0400
2026-09-02T17:31+0400
արցախ
անկախության օր
անկախություն
անկախության հռչակագիր
գագիկ բաղունց
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/02/106394530_0:0:1620:912_1920x0_80_0_0_2dd9fa810c812c3d3280bba811804819.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներն անհապաղ և անվերապահ պետք է ազատ արձակվեն։ Այդ մասին այսօր Երևանի Արցախի ներկայացուցչությունում հանրապետության 35–րդ ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ հայտարարեց Արցախի ԱԺ փոխխոսնակ, նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը։Բաղունցը, անդրադառնալով արցախցիների այսօրվա խնդիրներին, նաև ընդգծեց, որ իրենք շարունակում են ստանձնել պատասխանատվությունը` բարձրաձայնելու Արցախից բռնի տեղահանված մարդկանց ձայնը։ Հավելենք, որ Արցախի Հանրապետության 35–րդ ամյակին նվիրված հանդիսավոր նիստը սկսվեց ՀՀ–ի և Արցախի օրհներգերով։ Նիստի մասնակիցների համար իր օրհնանքը հնչեցրեց Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու վանահայր տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, որը նախկինում Արցախի Դադիվանքի վանահայրն էր։Հիշեցնենք՝ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/02/106394530_114:0:1554:1080_1920x0_80_0_0_c62191a488bdefc73cc99d1f01bf7cde.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, անկախության օր, անկախություն, անկախության հռչակագիր, գագիկ բաղունց, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ
արցախ, անկախության օր, անկախություն, անկախության հռչակագիր, գագիկ բաղունց, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ
Բաքվում ապօրինի պահվող հայ գերիները ենթարկվում են արդարադատության ծայրահեղ ծաղրի. Բաղունց
17:11 02.09.2026 (Թարմացված է: 17:31 02.09.2026) Գագիկ Բաղունցը հայտարարեց, որ Արցախի ԱԺ–ն շարունակում է իր գործունեությունը, և որպես Արցախի ժողովրդի առաջնային մանդատ կրող մարմին` հանձնառու է իրականացնել նրա իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներն անհապաղ և անվերապահ պետք է ազատ արձակվեն։ Այդ մասին այսօր Երևանի Արցախի ներկայացուցչությունում հանրապետության 35–րդ ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ հայտարարեց Արցախի ԱԺ փոխխոսնակ, նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը։
«Նրանք Բաքվում ենթարկվում են հաշվեհարդարի և արդարադատության ծայրահեղ ծաղրի։ Մենք պահանջում ենք նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։ Այս ամենին գումարվում է նաև մեր պետական համակարգի ինստիտուցիոնալ ճգնաժամը` ԱԺ նախագահի հրաժարականից հետո (նկատի ունի Աշոտ Դանիելյանին, որը հրաժարական է տվել այս տարվա հուլիսի 2–ին–խմբ.)։ Արցախի ԱԺ–ն, սակայն, շարունակում է իր գործունեությունը և որպես Արցախի ժողովրդի առաջնային մանդատ կրող մարմին` հանձնառու է իրականացնել նրա իրավունքներն ու օրինական շահերի պաշտպանությունը»,– հայտարարեց նա։
Բաղունցը, անդրադառնալով արցախցիների այսօրվա խնդիրներին, նաև ընդգծեց, որ իրենք շարունակում են ստանձնել պատասխանատվությունը` բարձրաձայնելու Արցախից բռնի տեղահանված մարդկանց ձայնը։
Հավելենք, որ Արցախի Հանրապետության 35–րդ ամյակին նվիրված հանդիսավոր նիստը սկսվեց ՀՀ–ի և Արցախի օրհներգերով։ Նիստի մասնակիցների համար իր օրհնանքը հնչեցրեց Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու վանահայր տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, որը նախկինում Արցախի Դադիվանքի վանահայրն էր։
Հիշեցնենք՝ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և
հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը
դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար
Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ
տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր: