00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Արցախի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղիկներ են խոնարհել

Բաժանորդագրվել
Արցախի Հանրապետության անկախության 35-րդ ամյակն է:
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ քաղաքական ու հասարակական գործիչները ծաղիկներ են խոնարհել Եռաբլուրում «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ՝ ի հիշատակ պատերազմներում զոհված զինծառայողների:
Նշենք, որ այս տարի Արցախի Հանրապետության անկախության 35-րդ ամյակն է:
Եռաբլուր այցելողների թվում են Արցախի ԱԺ փոխխոսնակ Գագիկ Բաղունցը, պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և այլք: Նրանց ուղեկցում էր Դադիվանքի նախկին հոգևոր հովիվ տեր Հովհաննեսը, որն այժմ ծառայում է Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում:
Հիշեցնենք` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որի ժամանակ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիր ընդունվեց։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց հօգուտ անկախության։
2023 թ. սեպտեմբերի 19–ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։

Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
2025թ․ սեպտեմբերի 2-ին Եռաբլուրում տեղի ունեցավ «Արցախի կանչը» հուշահամալիրի բացումը։ Այն նվիրված է Արցախյան պատերազմների բոլոր զոհերի, Արցախում հուղարկավորվածների, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում տեղի ունեցած վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին։
Լրահոս
0